1 միլիարդ եվրո Մբապպեի տրանսֆերի դիմաց
Սպորտ
Մադրիդյան ակումբը պատրաստ է իրականացնել Կիլյան Մբապեի տրանսֆերը՝ չնայած մեծ ծախսերին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին չի վախեցնում այն փաստը, որ ՊՍԺ-ի հետ պայմանագրով ֆրանսիացին 3 տարում կարող է վաստակել 636 միլիոն եվրո։ Պերեսը պատրաստ է նույն պայմաններն առաջարկել խաղացողին։
Տրանսֆերի ընդհանուր արժեքը կարող է հասնել 1 միլիարդ եվրոյի։ Այն ներառում է փարիզեցիներից Մբապեին գնելու ծախսերը, խաղացողի աշխատավարձն ու տարբեր բոնուսներ։

