Հերթական դոպինգ սկանդալը ծանրամարտում
ՍպորտՕլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, չինացի ծանրամարտիկ Լյույ Սյաոցզյունի դոպինգ թեսթը դրական արդյունք է տվել, հայտնում է դոպինգի միջազգային թեստավորման գործակալության (ITA) պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 30-ին նրանից վերցրած արյան նմուշում հայտնաբերվել է էրիթրոպոետին հորմոնի մեծ չափաբաժին, որը արգելված է Համաշխարհային հակադոպինգայի գործակալության (WADA) կողմից:
Ներկայումս չինացին ժամանակավորապես հեռացված է մրցաշարերից, սակայն դեռևս որակազրկված չէ:
Հիշեցնենք, որ 2010 թվականին Թուրքիայի Անթալիա քաղաքում կայացած ծանրամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգում Լյույ Սյաոցզյունը երկամարտի արդյունքով պարտվել էր չեմպիոնի տիտղոսը նվաճած, Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Մարտիրոսյանին ու բավարարվել արծաթե մեդալով:
Չինացին ևս 5 աշխարհի առաջնության է մասնակցել ու բոլորում դարձել հաղթող:
Լյույ Սյաոցզյունը ոսկե մեդալ է նվաճել Լոնդոն-2012-ի (77 կգ), Ռիո-2016-ի (77 կգ) և Տոկիո 2020-ի (81 կգ) Օլիմպիական խաղերում:

