Ես աշխարհի լավագույն ֆուտբոլիստի ընկերուհին եմ․ Ջորջինա Ռոդրիգես
Ախ կանայք
Հայտնի մոդել Ջորջինա Ռոդրիգեսը՝ Պորտուգալիայի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ընկերուհին, կիսվել է «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետ առաջին հանդիպումից հետո իր տպավորություններով։
«Ես և Կրիշտիանուն սիրահարվեցինք առաջին հայացքից։ Երբ առաջին անգամ տեսա նրան, ինձ թվաց, թե ժամանակը կանգ է առել։ Այդքան գեղեցիկ ու ուշադիր տղամարդ չէի տեսել։ Նա ամենագեղեցիկ տղամարդն է, ում ես երբևէ տեսել եմ:
Այո, ես աշխարհի լավագույն խաղացողի ընկերուհին եմ, բայց մարդիկ, և հաճախ աղջիկները, կարիք չունեն այդ մասին անարգանքով խոսելու: Հավանաբար, մեր հարաբերությունները թույլ են տվել իրականացնել իմ շատ երազանքներ, բայց ես միշտ նույն կրքով եմ մոտեցել այն ամենին, ինչ արել եմ՝ անկախ նրանից՝ հավաքարար եմ, վաճառողուհի, թե մոդել»,- ասել է Ռոդրիգեսը Elle-ին տված հարցազրույցում։




