Ամեն ջանք պիտի գործադրենք օր առաջ կյանքի այդ ճանապարը կրկին բացելու համար.Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյան

Հանդիպում

«Մենք խստորեն դատապարտում ենք ադրբեջանական իշխանությունների նման գործողությունները, որոնք լրջագույն խնդիրներ են ստեղծել Արցախի մեր հայրենակիցների համար»,-«Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով  Արցախի շորւրջ տեղի ունեցող վերջին օրերի զարգացումներին եւ շուրջ 120 հազար մարդու շրջափակված լինելու փաստին ասաց Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տեր Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանը, ընգծելով.

-Ակնհայտ է, որ բնապահպանական ակցիայի քողի ներքո թշնամին շարունակում է իրականացնել իր նենգ ծրագրերը՝  հոգեբանական ճնշում գործադրելով արցախահայության վրա։ Լաչինի միջանցքի փակումով Ացախի մեր հայրենակիցները կանգնել են լուրջ հումանիտար խնդիրների առաջ և մենք ամեն ջանք պիտի գործադրենք օր առաջ կյանքի այդ ճանապարը կրկին բացելու համար։ Միանշանակ է, որ թշնամու ցեղասպան քաղաքականությունը չի փոխվել, Արցախը հայաթափելու և էթնիկ զտումներ իրականացնելու մտադրությունը չի վերացել, հետևաբար խաղաղ համակեցության և խաղաղության դարաշրջանի մասին խոսողների համար գուցե սա սթափեցնող լինի։ Ցանկացած ծանր իրավիճակից ելքը գտնելու համար անհրաժեշտ է նախևառաջ համախմբվել, դառնալ միասնական, պետք է համախմբել բոլոր կարող, հայրենասեր, ազգային շահով ու գաղափարախոսությամբ առաջնորդվող մեր հայորդիներին և համակարգված ու միասնական աշխատանքով լծվել Հայրենիքի փրկության առաքելությանը։ Հայ Եկեղեցին, իր աշխարհասփյուռ թեմերի միջոցով, մշտապես անգնահատելի աշխատանք է տանում։ Նման իրավիճակներում թեմակալ առաջնորդների, առաջնորդական տեղապահների կամ Հայրապետական պատվիրակների կողմից նամակներ են հղվում եկեղեցիների պետերին, էկումենիկ ու միջեկեղեցական կառույցներին, տարբերի միջազգային կազմակերպությունների ու կառույցների, կազմակերպվում են բողոքի և իրազեկման ակցիաներ, այն երկրներում, որի Խորհրդարանում հայ պատգամավորների ներկայություն կա, ինչպես օրինակ Ռումինիայում, քաղաքական հայտարարություն է արվում հենց Խորհրդարանի ամբիոնից՝ հրավիրելով միջազգային հանրության ուշադրությունը։

Մենք էլ, իբրև Ռումանիայի Հայոց թեմ և հայ համայնք, մեր տեղում ենք, ապրում ենք Հայրենիքի հոգսերով և ամենայն միջոցներով աջակցում ենք բոլոր համահայկական խնդիրների կարգավորմանը։

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=244475&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ