Լաչինի միջանցքը պիտի բացվի ըստ միջազգային բոլոր օրենքների. «Սա կարող է շրջվել հենց ընդդեմ Բաքվի»
ԹեմաՔաղաքական վերլուծաբանները միակարծիքեն այն հարցում, որ Լաչինի միջանցքը պիտիբացվի, այլապես այն կարող է դիտվել որպեսազգային մաքրազտման փորձ, ինչը ՄԱԿ-իօրենքների համաձայն, համարվում է ծանրագույն հանցագործություն,. գրում է «Ամերիկայի ձայնը»: Փոքր չի այնփորձագետների թիվը, որոնց կարծիքով այսամենը մի օր կարող է գործել ընդդեմ Բաքվի:
Ռազմական վերլուծաբան Ռոբերտ Համիլթոնի կարծիքով, ռուսական զորախումբը Լեռնային Ղարաբաղում բավականին փոքր է՝ շուրջ 2000 զինծառայող, հակամարտության հետագա սրացումը կանխելու համար:
Նա շատ վտանգավոր է համարում Ադրբեջանի նախագահ Ալիեւի ներկա հայտարարություններն այն մասին, որ «չկա հայ ազգ, եւ որ հայերը չունեն այս տարածաշրջանի որեւէ հատվածում ապրելու իրավունք»: Նա հիշեցնում է ցեղասպանությունները կանխելու նպատակ ունեցող միջազգային կազմակերպություններին, որոնք հնչեցնում են ցեղասպանության տագնապի ազդանշան. «Կարծում եմ, որ վերջին ժամանակներս մեծ ու դրական տեղաշարժ է եղել միջազգային կազմակերպությունների ու միջազգային համայքնի կողմից մասնակցության հարցում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և առանձին անդամ պետությունների աճող թվաքանակն աստիճանաբար հանդես են գալիս ավելի համարձակ և ավելի խիստ հայտարարություններով»:
Նրա խոսքով, սա նշանակալից քայլ է, քանի որ Ադրբեջանը չի կարող անտեսել Անվտանգության խորհրդի այդքան հստակ կոչը՝ առանց որևէ արձագանքի:
Ինչպես միջազգային քրեական հարցերովիրավաբանն է ասում, Ադրբեջանի միակխելամիտ քայլը շրջափակման վերացումըպիտի լինի:
«Միջազգային համայնքը պիտի անի ամեն ինչ, որպեսզի չկրկնվեն նախկինում տեղի ունեցած ողբերգությունները, ոչ միայն ցեղասպանությունը, այլ նաեւ տեղի չունենա ազգային մաքրազտում», - ասում է նա:
«ՄԱԿ-ի կանոնադրության յոթերորդ գլխի համաձայն, միջազգային հանրությունը կարող է ավելի լուրջ գործողություններ ձեռնարկել, այդ թվում կարող է հաստատել խաղաղապահ այնպիսի առաքելություն, որը կարող է ստանալ ռազմական գործողությունների դիմելու թույլտվություն», ասում է Շեյլա Փայլանը:
Վերլուծաբան Ջոշուա Կուցերան «Եվրասիանետ» պարբերականում վերջերս գրել էր, որ աշխարհի անտարբերությունն ու դյուրահավատությունը պարզապես կարող են քաջալերել Բաքվի բռնապետին: Նա շեշտում է, որ այսօր խորանում է խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը, եւ ավելացնում, որ այդ ուժերի դեմ Բաքվի հակազդեցությունը կարող է ի վերջո շրջվել հենց ընդդեմ Բաքվի:
https://iravunk.com/sim/?p=244454&l=am/

