Գալուստ Սահակյանի հոգին եւս զույգ հենարան ուներ՝ Հայրենիքն ու Աստված. Հրանուշ Հակոբյանը ցավակցական հեռագիր է հղել

Ներքաղաքական

ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարար, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՀՐԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ ցավակցական հեռագիր է հղել ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի մահվան կապակցությամբ:

«Ցավալի է գիտակցել, որ այլեւս մեզ հետ չէ պետական, քաղաքական գործիչ, մեր սիրելի բարեկամ ու գործընկեր Գալուստ Սահակյանը: Խորապես վշտակցում եմ տիկին Ժաննային, Արմանին, Տիգրանին, հարսներին ու թոռներին, ցավակցում եմ Նախագահին, կուսակիցներին, բոլոր մերձավորներին… Սգում եմ ձեր բոլորի հետ միասին, կիսում եմ ձեր վիշտը։ Նա սիրում էր կյանքը, իսկական հայրենասեր, ազգասեր եւ մարդասեր անհատ էր։ Անչափ գթասիրտ ու կարեկից էր, անհուն սեր էր տածում իր ընտանիքի, գործընկերների, ժողովրդի ու Հայրենիքի հանդեպ: Նա ապրում եւ գործում էր համազգային հոգսերով: Անզուգական անհատականություն էր, իր գործի իսկական նվիրյալ, անաչառ ու սկզբունքային գործիչ: Նրա պարզ, անմիջական, մարդկային վերաբերմունքը ոգեւորում էր մարդկանց: Գալուստ Սահակյանին խորթ էին երեսպաշտությունը, սուտն ու բամբասանքը: Իր կենսափիլիսոփայությամբ, արդարամիտ էությամբ, ջերմ խառնվածքով, բարի ժպիտով անմիջապես արժանանում էր դիմացինի հարգանքին ու համակրանքին:

Պարոն Սահակյանի հետ գործակցել եմ մոտ քառասուն տարի, որից քսանհինգ տարին համագործակցել ենք խորհրդարանում: Թե՛ որպես Ազգային Ժողովի նախագահ, թե՛ խմբակցության ղեկավար եւ թե՛ կուսակցության փոխնախագահ՝ խորին հարգանքով եւ ջերմությամբ, սիրով եւ ըմբռնումով էր վերաբերում պատգամավորներին, իր բոլոր գործընկերներին: Նրա ղեկավարությամբ Ազգային Ժողովում հարթվում էին ծագած խնդիրներն ու խոչընդոտները, նա կարողանում էր վերջ դնել լարվածությանն իր բարի խոսքով, անգամ՝ հումորով, սրամիտ կատակով, երբեք դիմացինի արժանապատվությունը չվիրավորելով: Որպես հմուտ ղեկավար՝ նա ուշադիր, համբերատար եւ հոգատար էր աշխատակիցների հանդեպ: Նրանից հորդում էին բարությունն ու ջերմությունը։ Բարդ իրավիճակներում բոլորը դիմում էին նրան՝ վստահ, որ կստանան ճիշտ ուղղորդում, կենսափորձով թրծված իմաստուն խորհուրդ, որ նա կփորձի աջակցել, գտնել լուծումներ:

Գալուստ Սահակյանը երկյուղածությամբ էր վերաբերում ազգային արժեքներին, առաջարկում էր ծրագրեր՝ դրանց պահպանման եւ պաշտպանության նպատակով։ Նրա համար Մայրենին սրբություն էր եւ ջանք ու եռանդ չէր խնայում՝ նպաստելու Հայաստանում արեւմտահայերենի ուսուցմանը, իր հնարավորություններն օգտագործում էր՝ գիտնականների աշխատանքի համար պայմաններ ստեղծելու եւ լեզվի երկու ճյուղերի մերձեցման գործը առաջ տանելու համար: Նա անչափ մտահոգ էր պետության անվտանգության, արցախահայության վիճակի համար: Գալուստ Սահակյանը Նահապետ էր, Նժդեհյան գաղափարախոսության կրողը, ում հոգին եւս զույգ հենարան ուներ՝ Հայրենիքն ու Աստված: ‹‹Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի եւ վաստակն ապրողաց օրհնեալ եղիցի››: Անկեղծ վշտակցությամբ՝ Հրանուշ Հակոբյան», - գրել է ՀՀ Սփյուռքի հիմնադիր նախարարը:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի