Երեւի կառավարությունն ինչ-որ «կանալներով» մեր ժողովրդին հասկացնում է, որ պետք է պասիվ լինեն. Հայրյան

Ներքաղաքական

Մեծ Թաղերի նախկին գյուղապետ, Արցախի նախկին պատգամավոր, «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ ԼԵՎՈՆ ՀԱՅՐՅԱՆԸ կարծում է, որ մեր ժողովրդին չեն հետաքրքրում ժողովրդի մյուս հատվածի խնդիրները: Թերեւս սա է ապացուցում արդեն 10-րդ օրը շրջափակման մեջ գտնվող Արցախի նկատմամբ հանրային լայն շրջանակների վերաբերմունքը:

— Զանազանել Արցախն ու հայ ժողովուրդը չի կարելի, նույն ժողովուրդն է: Ինչո՞ւ է կառավարությունը պասիվ: Երեւի կառավարությունն ինչ-որ «կանալներով» մեր ժողովրդին հասկացնում է, որ պետք է պասիվ լինեն: Մեր հիմնական խնդիրը երկու մասերի միացումն է, հայ ժողովրդի ազատագրումն է դարավոր լծից, բայց մեր մի քանի տասնամյակ պայքարից հետո մեր իշխանությունների շարունակական կրավորական կեցվածքի պատճառով այսօր հայտնվել ենք այս վիճակում: 30 տարի պայքարից հետո միջազգային հանրությունը Արցախին  նորից առաջարկում է մտնել Ադրբեջանի կազմի մեջ: Հիշեցնում եմ Սումգայիթի, Մարաղայի, Բաքվի ջարդերը: Թուրքերի ջրաղացին ջուր է լցնում մեր քաղաքական վերնախավի կրավորական դիրքը, որը պետք է կոտրվի: Եթե ժողովրդին այսօր չի հետաքրքրում Արցախի ու Ջերմուկի վիճակը, համոզված եղեք, որ Արցախն ու Ջերմուկը գալու են Երեւան: Ժողովո՛ւրդ, խնդրում եմ` դուրս եկեք ու կառավարությունից պահանջեք կատարել  իրենց պարտականությունները: Կարեւոր է, որ բոլորս լինենք միասին եւ պահանջենք մեր ժողովրդի համար բարեկեցիկ ապագա ստեղծող աշխատող կառավարություն:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի