Եթե այս շրջափակումը շարունակվի եւս մեկ շաբաթ, սա բերելու է ծայրահեղ իրավիճակի. Տիգրան Աբրահամյան

Ներքաղաքական

Արդեն 10-րդ օրն է, ինչ փակված է Հայաստանն Արցախին կապող միակ կյանքի ճանապարհը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ գնահատմամբ` 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթուղթը սահմանում է, որ Բերձորի միջանցքում վերահսկողություն իրականացնող կողմը ՌԴ-ն է՝ ի դեմս ռուս խաղաղապահների: Բայց պետք է նախ հիշել՝ ովքեր են ստորագրել այդ փաստաթուղթը. հայկական կողմը` որպես կողմ, ինքն է վերապահել այդ լիազորությունը ռուս խաղաղապահներին, այսինքն` հենց միայն այս մասով Հայաստանը եւս ունի պատասխանատվություն:

— Հիմա Արցախում այնպիսի վիճակ է, որ մենք չպետք է քննարկենք՝ ով է պատասխանատուն, ով պետք է «խոդ» աներ ու չի արել եւ այլն: Ունենք փաստ, որ իշխանությունը բերել հասցրել է նրան, որ ընտրություն պետք է կատարենք վատի եւ շատ վատի միջեւ, եւ երկրորդ փաստը՝ ռուս խաղաղապահները չեն կատարել պատշաճ իրենց գործառույթները: Սակայն, ցանկացած պարագայում պատասխանատուն երկրի իշխանությունն է՝ անկախ այն բանից՝ տվյալ պահին իշխանության ղեկին Նիկոլն է, թե` Պողոսը: Կա մի կարեւոր հարց, որից այս իշխանությունը խուսափում է, ու մանիպուլյացիա է իրականացվում: Գլխավոր խնդիրն է հասկանալ` լավ, եթե ՌԴ-ն իր ֆունկցիան չի իրականացնում ու որեւէ փուլում լինում է ոչ էֆեկտիվ, ապա ո՞վ պետք զբաղվի Արցախի մեր հայրենակիցների ճակատագրով: Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, վաղը կարող է տեղի ունենալ ՀՀ ցանկացած մարզում: Աստված չանի՝ գանք հասնենք այդ կետին ու ասենք՝ Հայաստանը չունի այդ հնարավորությունը, ռեսուրսը, ու տվյալ մարզում անվտանգություն իրականացնելու որեւէ նպատակ չի կարող լինել: Այդ ժամանակ էլ կառաջանա ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրը, կասեն՝ գիտեք, ՌԴ-ն ՀՀ-ի հետ ուներ պայմանավորվածություն, չիրականացրին, բա ի՞նչ աներ խեղճ իշխանությունը: Այս իրավիճակում ի՞նչ է անում ՀՀ իշխանությունը՝ անկախ այն բանից, թե ինչ է անում երրորդ, չորրորդ կողմը: Եթե այս շրջափակումը շարունակվի եւս մեկ շաբաթ, սա բերելու է ծայրահեղ իրավիճակի:

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի