Առաջարկում եմ ընդառաջ գնանք մեր Արցախի հայրենակիցներին եւ փորձենք խաղաղ ձեւով բացել Բերձորի ճանապարհը. Անի Կարապետյան

Ներքաղաքական
«Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ Նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին:
 
«Սիրելի հայրենակիցներ, արդեն 10֊րդ օրն է, ինչ Ադրբեջանի «բնապահպանները» փակել են Բերձորի ճանապարհը ` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Արցախահայությունը փաստացի գտնվում շրջափակման մեջ։ Մենք տեսնում ենք, որ «միջազգային հանրություն» ասված եզրույթը, ըստ արժանվույն չի արձագանքում Արցախի եւ Արցախի խաղաղասեր բնակչության նկատմամբ, ագրեսոր պետության կողմից իրականցվող բռնաճնշումներն ու ոտնձգություններին։
 
Արցախահայությունը, ոչ թե կանգնած է, այլ արդեն ապրում է հումանիտար աղետի մեջ, եթե եւս մի քանի օր ճանապարհն անանցանելի մնաց` Արցախում հացի խնդիր է առաջ գալու, եթե իհարկե արդեն չկա։ Պարենային պաշարը չի բավականացնելու, հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը մի քանի օրով կտրել էր նաեւ գազամատակարարումը, ոչ մի երաշխիք չունենք, որ դա չի կրկնվի ու դեռ էլ ավելին... Այն ինչ տեղի է ունենում Արցախի եւ արցախահայության նկատմամբ խիստ դատապարտելի պետք է լինի մարդասիրական նորմերով առաջնորդվող ժողովրդավար պետությունների կողմից։ Սակայն, մենք ունենք այն ինչ ունենք։
 
Սիրելի հայրենակիցներ, մենք պետք է խաղաղ ճանապարհով փորձենք դուրս գալ այս բարդ իրավիճակից, ուստի՝ առաջարկում եմ ` մենք Հայաստանից ընդառաջ գնանք մեր Արցախի հայրենակիցներին, արցախի մեր հայրենակիցներն էլ ընդառաջ գան մեզ եւ փորձենք խաղաղ ձեւով բացել Բերձորի ճանապարհը։ Նույն միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ մենք մեր հայրենակիցներին բարբարոսներին չենք հանձնում, մեր հայրենակիցներն էլ չեն պատրաստվում ապրել ագրեսորների հետ, որոնք իրենց փորձում են սովի ու ցրտի մեջ սպանել։
 
Իմ սիրելի հայրենակիցներ, իմ շատ սիրելի արցախահայություն, մենք Աստծով ու աղոթքով, քայլելով պետք է գանք ու բացենք մեզ համար կենսական անհրաժեշտություն ունեցող Բերձորի ճանապարհը։
 
Դիմում եմ Հայաստանում ու Արցախում գործող քաղաքական ուժերին, հասարակական կազմակերպություններին, միավորումներին, հայրենիքի համար մտահոգ հեղինակություն ունեցող անհատներին, բոլոր֊բոլորին, խնդրում եմ, եկեք միասին դուրս բերենք Արցախը եւ արցախահայությանը շրջափակումից, եկեք վերականգնենք մեր ոտնահարված իրավունքները, եկեք պարզապես տեր կանգնենք ինքներս մեզ ու մեր հայրենիքին», - ասված է հայտարարության մեջ:
Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի