Ռուս խաղաղապահների եւ Ռուսաստանի տարածաշրջանում մնալն այլընտրանք չունի. կլոր սեղան-քննարկում

Տեսանյութեր

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը դեկտեմբերի 20-ին կազմակերպել էր կլոր սեղան՝ «Ռուս խաղաղապահները, սահմանապահները եւ 102-րդ բազան` որպես կայունացնող գործոն Հարավային Կովկասում» թեմայով: Ներկա քաղաքական ուժերի ներկայացուցիչները, քաղաքագետները, փորձագետներն ու մշակութային գործիչներն անդրադարձան Բերձորի միջանցքում այս օրերին տեղի ունեցող ադրբեջանական սադրանքներին, ռուս խաղաղապահների վերաբերմունքի հարցում առկա պատկերացումներին, Արցախի շուրջ իրավիճակի հնարավոր զարգացմանն ու ելքին,  հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական բանակցությունների հնարավոր հեռանկարներին, Հայաստանի եւ Արցախի անվտանգության հայեցակարգի անհրաժեշտությանն ու այս ամենում Ռուսաստանի դերին:

«ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆՊԱՏԱԿՆ Է ՍԱԴՐԵԼ ՌՈՒՍ ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԻՆ »

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆՆ ընդգծեց, որ քննարկման օրը պատահական չէ ընտրված: Դեկտեմբերի 20-ը Ռուսաստանի անվտանգության մարմինների աշխատակիցների մասնագիտական տոնն է: Այսինքն` նաեւ այն ռուս սահմանապահների օրն է, ովքեր այսօր կանգնած են մեր սահմաններին: Նա հիշեցրեց նաեւ, որ ըստ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության` Նախիջեւան-Ադրբեջան վիճելի ճանապարհն ապագայում նույնպես պետք է վերահսկեն Ռուսաստանի անվտանգային համապատասխան ստորաբաժանումները:

«Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը վերջերս հայտարարեց, թե նա տեղյակ չէ` ՀԱՊԿ-ն ինչ 6 կետ է առաջարկում օգնության կարգով: Եվ զարմանալի էր, որ հրաժարվեցին ՀԱՊԿ-ի աջակցությունից: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի խնդրին, բազմիցս ասել ենք, որ խաղաղությանը կողմ ենք, բայց այդպիսի պայմանագրին` ոչ», - ասաց Հ. Բաբուխանյանը:

Խոսելով Բերձորի միջանցքում մինչեւ այսօր կանգնած ռուս խաղաղապահների մասին` ՍԻՄ կուսակցության նախագահը շեշտեց. «Այն թնջուկը, որը ստեղծել է Ադրբեջանը, նպատակ ունի սադրել ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք կատարեն ուժային գործողություններ: Սա Ադրբեջանին թույլ կտա հետագայում պահանջել խաղաղապահների դուրսբերումը տարածաշրջանից: Այսինքն` սադրում են, որպեսզի մեկ-երկու հարված հասցվի խաղաղապահներից ադրբեջանցիներին, որպեսզի ստանան զոհեր եւ հետո փորձեն այն շահարկել: Ռուս խաղաղապահներին դուրս բերելուց հետո` նրանք դուրս կբերեն խաղաղ բնակչությանն Արցախից: Իսկ եթե խաղաղ բնակչությունը դուրս չգա, ուրեմն` եթե հիշում եք, դեռ պատերազմի օրերին խոսակցություններ կար սկանդինավյան ուժեր տեղակայելու մասին, ինչն այն ժամանակ զարմանալի էր բոլորիս համար»:

Ի դեպ, Հայկ Բաբուխանյանը նաեւ նշեց, որ կլոր-սեղանի մասնակիցներին իր ողջույնի խոսքն է հղել ԵԱՏՄ երկրների հասարակական պալատի նախաձեռնող խմբի ղեկավար, մեր հայրենակից Գայանե Հարությունյանը:

«Ձեւավորվում է ԵԱՏՄ երկրների հասարակական պալատ, որի առաջին նիստը լինելու է փետրվար ամսին», - տեղեկացրեց նա:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐԸ ՄՆԱՑԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԸ»

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ հիշեցրեց, որ կլոր-սեղանը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Արցախի Հանրապետությունը գտնվում է տոտալ շրջափակման մեջ Ադրբեջանի կողմից:

«Ադրբեջանն իրականացնում է ցեղասպան քաղաքականություն, եւ պատահական չէ նրանց սադրիչ գործողություններն այս ժամանակահատվածում: Ըստ իս, այդ գործողություններն ունեն հստակ հովանավորներ: Այս հանցագործ գործընթացն ուղղված է արցախահայության, ոչ թե իշխանության, այլ Հայաստանի Հանրապետության եւ ՌԴ-ի դեմ, մասնավորապես` ռուս խաղաղապահ կոնտիգենտի: Այստեղ համընկնում են ադրբեջանա-թուրքական եւ ՆԱՏՕ-ական, գլոբալ Արեւմուտքի շահերը: Նրանց նպատակն է տեսնել Հարավային Կովկասն առանց ռուսների: Բազմիցս նշել եմ, որ Ուկրաինայում ՌԴ-ՆԱՏՕ հակամարտության ձգձգման, Ռուսաստանում որոշակի խնդիրների առաջացման դեպքում` ՆԱՏՕ-ն ամեն ինչ անելու է Թուրքիայի միջոցով եւ արդեն Ադրբեջանին գործի դնելով, որպեսզի երկրորդ ճակատ բացվի Ռուսաստանի ամբողջ երկայնքով: Խոսքը ոչ միայն Հարավային Կովկասի մասին է, այլ նաեւ, ինչպես տեսանք, անհանգիստ գործողություններ կան Կենտրոնական եւ Միջին Ասիայում: Այս գործին լծվել են Ադրբեջանի, Թուրքիայի իշխանությունները եւ, դժբախտաբար, նաեւ Հայաստանի իշխանությունը», - ասաց Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ վեցերորդ գումարման փոխնախագահն ընդգծեց, որ հայաստանյան իշխանությունը նպատակային ոչ միայն ձեռքերը լվացել է Արցախից եւ արցախահայության անվտանգությունից եւ չի խոսում Արցախի ինքնորոշման իրավունքի մասին, այլ ուղիղ մեղադրում է ռուս խաղաղապահներին եւ Ռուսաստանին: Ու սա այն դեպքում, որ բացառապես ռուս խաղաղապահների եւ ՌԴ-ի գործողությունների արդյունքում է, որ այսօր 120 հազար հայություն ապրում է Արցախում:

«Նպատակը երկուսն է. նախ` սադրանք ստեղծել եւ Ռուսաստանին դրդել դեպի ռազմական բախման, եւ երկրորդ` հայկական հասարակության շրջանում հեղինակազրկել Ռուսաստանի դերը: Եվ պետք է ընդունենք, որ նրանց մոտ որոշ չափով ստացվել է: Մինչդեռ մենք, գիտակցելով այս ամենը, մեր ժողովրդին պետք է ասենք իրականությունը, որ ռուս խաղաղապահների եւ Ռուսաստանի տարածաշրջանում մնալն այլընտրանք չունի: Ավելին` եթե, Աստված մի արասցե, Ռուսաստանը ՆԱՏՕ-ՌԴ հակամարտությունում անհաջողության մատնվի, ապա տեղի է ունենալու այն, ինչ տեղի ունեցավ մեկ դար առաջ: Թուրքերը հասնելու են մինչեւ Երեւան: Եթե այսօր Երեւանում շատերը պատրաստվում են Ամանորի, ծնունդներ-կնունքներ են անում եւ այսօրվա իշխանության նման իրենց թվում է, որ «տոնածառ ջան, տոնածառ» ասելով` գլուխները ջայլամի նման կոխելով հողի մեջ ազատվելու են, այդպես չի լինելու: Մեր անվտանգային համակարգի ողնաշարը գտնվում է Արցախում: Կա Արցախ, կա Հայաստան, չկա Արցախ, չի լինելու Հայաստան: Այսօր դժբախտաբար Հայաստանի իշխանության անգործության, ես կասեի` հակապետական գործունեության արդյունքում  Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների ժողովրդի անվտանգության երաշխավորը մնացել է Ռուսաստանը», - նշեց Շարմազանովը:

«ՇԱՏ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ԷԼ ՏԱՐԲԵՐՎՈՒՄ ԻՐԱՐԻՑ»

Ըստ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ` այն, ինչ Արցախի դեմ այս օրերին կատարվում է, սա մեծ արարի մի մասն է:

«Շատ զարմանալիորեն իրենից ոչինչ չներկայացնող Մոլդովան այսօր հարց է բարձրացնում ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Մերձդնեստրից: Երբեք Մոլդովան չի ունեցել այնքան վճռականություն եւ քաջություն, որպեսզի նման հարց բարձրացնի, որովհետեւ այս 30 տարիների ընթացքում հենց ռուս խաղաղապահները, ինչպես այստեղ, այնպես էլ այնտեղ ապահովել են եւ ապահովում են անարյուն գոյակցություն Դնեստր գետի այդ երկու հատվածներում: Պարզ է, որ այստեղ տեղի է ունենում գլոբալ խաղ», - մանրամասնեց Բալասանյանը:

Միջազգայնագետն արձանագրեց, որ 9-10 օր է, ինչ Արցախը շրջափակման մեջ է, բայց զարմանալիորեն որեւիցե կտրուկ գնահատական չի հնչում: Ավելին` շատ ժամանակ տպավորություն է, որ, կարծես թե, նույն բանի մասին են խոսում երկու կողմն էլ: Այսինքն` Հայաստանի եւ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումները չեն էլ տարբերվում իրարից:

«Սա նորմալ չէ: Հիմա մենք ուզում ենք հասկանալ` Արցախը մե՞րն է, թե՞ մերը չէ: Այսօր որոշ պատգամավորներ ասում են, դե եթե շատ եք սիրում, գնացեք Արցախում ապրեք, կամ եթե Ռուսաստանն ուզում է, թող ինքը պահի: Բա մենք ի՞նչ ենք ուզում: Միջազգային հանրությունը եւ առաջին հերթին մեր ռազմաքաղաքական դաշնակիցը չի հասկանում, թե մենք, ի վերջո, ի՞նչ ենք ուզում: Մենք սերբերից սովորելու շատ բան ունենք: Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, շատ լավ իմանալով, որ ՆԱՏՕ-ի դեմ ոչինչ չի կարող անել, հրաման է տալիս սերբական բանակին եւ սկսվում է առաջխաղացում դեպի Կոսովո: Մենք մի գումարտակ, մի գործողություն, կուտակում սահմանին կարո՞ղ ենք անել, որ գոնե սպառնալիք լինի, որ եթե ճանապարհը չբացվեց կանցնենք հատուկ գործողության: Կպարտվենք, կհաղթենք, դա այլ հարց է: Ազգին տրված է ինքնապաշտպանության բնական իրավունք, որը ցանկացած ժողովուրդ ունի», - հավելեց Բալասանյանը: 

Նշենք, որ ելույթներով հանդես եկան նաեւ ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանը, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախագահ Երջանիկ Ղազարյանը, Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության նախագահ Գեղամ Գալստյանը, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման խորհրդի անդամ, արդարադատության գեներալ Թաթուլ Պետրոսյանը, շարժման վերլուծական-քաղաքագիտական հանձնախմբի ղեկավար, Ցանցային հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ  Գագիկ Հարությունյանը, շարժման երիտասարդական հարցերով հանձնաժողովի նախագահ Սոնա Աղեկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Գայանե Ներսիսյանը եւ այլք: Քննարկման ավարտին ամփոփելով ելույթները` կլոր սեղանի մասնակիցները ընդունեցին միասնական հայտարարություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=244414&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում