ԶԱՐ­ՄԱՆՔ

Զարմանք

Ժա­մա­նա­կին մեր հայ­րե­նա­կից­նե­րի մի մա­սը կար­ծում է­ին, որ Նի­կո­լը բո­շա է, բայց ե­կավ այն օ­րը, երբ կա­պի­տու­լյան­տը հայ­տա­րա­րեց, որ չի վի­րա­վոր­վում, որ ի­րեն թուրք են ան­վա­նում: Սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն պարզ­վեց, որ այն, ինչ վի­րա­վո­րա­կան չէ Նի­կո­լի հա­մար, շատ վի­րա­վո­րա­կան է բո­շա­նե­րի` գնչու­նե­րի հա­մար: Հու­նաս­տա­նի գնչու­նե­րի ա­սո­ցի­ա­ցի­ան վի­րա­վոր­վել է ԷՐ­ԴՈ­ՂԱ­ՆԻ պնդում­նե­րից, թե ի­րենք պատ­կա­նում են «թուր­քա­կան փոք­րա­մաս­նու­թյա­նը»: Հու­նաս­տա­նում գնչու­նե­րի ընդվ­զում­նե­րի պատ­ճա­ռով ա­ռա­ջա­ցած քա­ո­սի ֆո­նին Էր­դո­ղանն ա­սել է, որ Հել­լա­դա­յում գնչու­նե­րը, այս­պես կոչ­ված, «թուր­քա­կան փոք­րա­մաս­նու­թյան» մաս են կազ­մում: Գնչու­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի պա­տաս­խա­նը կարճ էր ու կտրուկ, Քսան­ֆի պրե­ֆեկ­տու­րա­յի «Էլպի­դա» գնչու­նե­րի մշա­կու­թա­յին և կրթա­կան ա­սո­ցի­ա­ցի­ան կտրա­կա­նա­պես մեր­ժել է Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը. «Ասո­ցի­ա­ցի­ան Հել­լա­դա­յի ա­մե­նա­մեծ մշտա­կան ​​գնչո­ւա­կան բնա­կա­տե­ղի­նե­րից մեկն է, և մեր հիմ­նա­կան նպա­տակ­նե­րից է կան­խել թուր­քա­կան հյու­պա­տո­սու­թյան մի­ջո­ցով գնչո­ւա­կան հա­մայն­քը թուր­քաց­նե­լու Էր­դո­ղա­նի հա­մառ փոր­ձե­րը: Որ­պես Թրա­կի­ա­յի հույն գնչու­ներ՝ մենք դա­տա­պար­տում ենք Թուր­քի­ա­յի պնդում­նե­րը, թե մենք պատ­կա­նում ենք թուր­քա­կան փոք­րա­մաս­նու­թյա­նը»: Դե ինչ, հա­յեր ջան, եր­բև­է ո­րև­է գնչո­ւի Նի­կո­լի հետ չհա­մե­մա­տեք, դա ծանր վի­րա­վո­րանք է ցան­կա­ցած մար­դու հա­մար` ան­կախ ազ­գու­թյու­նից, ռա­սա­յից, սե­ռից, կրո­նից և այլ հատ­կա­նիշ­նե­րից:

Իսկ ռազ­մա­կան փոր­ձա­գետ ԿԱ­ՐԵՆ ՎՐԹԱ­ՆԵ­ՍՅԱ­ՆԸ վա­ղուց վստահ է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը հայ­կա­կան իշ­խա­նու­թյուն չէ, իր ստեղ­ծած հա­մա­կար­գը Թուր­քի­ա­յի և Ադր­բե­ջա­նի շա­հե­րը սպա­սար­կե­լու հա­մար է: Վեր­ջերս, հա­պա­ցույց դրա, նա ներ­կա­յաց­րեց ՀՀ դես­պան­նե­րի ա­ռա­վել քան զար­մա­նա­լի վար­քա­գի­ծը. «Հայ­կա­կան դես­պան­նե­րը հա­վաք­վել են Ջեր­մու­կում: Ո՛չ, սա ինչ-որ ար­տա­հերթ հա­վաք չէ, ըն­դա­մե­նը ա­մե­նա­մյա պլա­նա­յին հա­վաք է: Այ­սինքն` այն պա­հին, երբ ՀՀ դես­պան­նե­րը պի­տի գի­շեր­նե­րը լու­սաց­նե­ին կա­րև­որ երկր­նե­րի ԱԳՆ-նե­րի ու խորհր­դա­րան­նե­րի դռնե­րի առ­ջև, օր ու գի­շեր պա­հան­ջե­ին հան­դի­պում­ներ ո­րո­շում կա­յաց­նող­նե­րի հետ, Ար­ցա­խի շրջա­փա­կու­մը դա­տա­պար­տող հայ­տա­րա­րու­թյուն­ներ ու­զե­ին, նա­և բո­ղոք­ներ կազ­մա­կեր­պե­ին ու դե­մարշ­ներ ա­նե­ին այն երկր­նե­րում, ո­րոնք այ­սօր ա­ջակ­ցում են Ադր­բե­ջա­նին, այդ ա­մե­նի փո­խա­րեն՝ կար­ծես թե բան չի պա­տա­հել, գա­լիս են ա­մե­նա­մյա հա­վա­քի: Այս­պի­սի պա­հին դես­պան­նե­րին գոր­ծից կտրում-բե­րում են Հա­յաս­տան ին­չի՞ հա­մար: Որ հան­կարծ ո­րև­է դես­պան Ար­ցա­խի հա­մար «սխալ­մամբ» ինչ-որ օգ­տա­կար բան չա­նի՞»:

ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի մի մա­սը զար­մա­նա­լի­ո­րեն սի­րում են հանգս­տա­նալ Թուր­քի­ա­յում` չհաս­կա­նա­լով, որ դրա­նով ոչ մի­այն խայ­տա­ռակ­վում են և ֆի­նան­սա­վո­րում նոր ցե­ղաս­պա­նու­թյու­նը, այ­լև դա ող­ջա­միտ չէ` ան­գամ է­գո­իզ­մի դիր­քե­րից: Օ­րերս լրիվ ա­պա­քա­ղա­քա­կան և իս­կա­կան շի­կա­հեր մի գե­ղեց­կու­հի պարզ բա­ցատ­րել է Թուր­քի­ա­յի է­ու­թյու­նը: Թուր­քի­ա կա­տա­րած այ­ցից հե­տո 22-ամյա «Միսս Ռու­սաս­տան 2022» ԱՆ­ՆԱ ԼԻՆ­ՆԻ­ԿՈ­ՎԱՆ խոս­տո­վա­նել է, որ ա­տում է այդ եր­կի­րը. «Այսօր սյուր­ռե­ա­լիզմն ա­ռա­վե­լա­գույնն է: Այն սկսվեց ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րով, ա­վարտ­վեց ոչ ա­դեկ­վատ թուր­քե­րով: Direct-ում ոչ մի­այն ա­մեն տե­սակ կեղտ ու լկտի­ու­թյուն են գրում, փո­ղի հա­մար էլ խա­բում են մարդ­կանց, ու­րիշ­նե­րի դժբախ­տու­թյան մեջ օ­գուտ են փնտրում: Մա­րազմ: Ես այ­լևս ոտք չեմ դնի Թուր­քի­ա: Ինչ­պես չեմ սի­րել այդ եր­կի­րը, այդ­պես էլ շա­րու­նա­կե­լու եմ ա­տել այն: Այ­լեւս եր­բեք…»: Դե ինչ, այ­սու­հետ հա­մա­պա­տաս­խան ա­նեկ­դոտ­ներ հարկ է պատ­մել ոչ թե շի­կա­հեր աղ­ջիկ­նե­րի, այլ` Թուր­քի­ա­յում հանգս­տա­ցող «յան» ազ­գա­նու­նով ան­ձանց մա­սին:

Զարմացած է ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

https://iravunk.com/sim/?p=244413&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը