Ինչու հենց այս պահին Զասը որոշեց «պայթեցնել» Նիկոլին

Վերլուծություն

Հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րով նա­խօ­րե­ին հան­դես ե­կավ ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի պաշ­տո­նից հե­ռա­ցող Ստա­նիս­լավ Զա­սը, Նի­կո­լի ա­թո­ռի տակ ռումբ պայ­թեց­նե­լու պես մի բան էր: Այն է, ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րը գործ­նա­կա­նում բա­ցա­հայ­տեց այն աղմ­կոտ թե­ման, ո­րը ծա­վալ­վում էր սեպ­տեմ­բե­րի կե­սե­րից սկսած՝ Հա­յա­ս­տա­նին ՀԱՊԿ-ից օգ­նու­թյուն տրա­մադ­րե­լու եւ Նի­կո­լի կող­մից Ե­րե­ւա­նում կա­յա­ցած ՀԱՊԿ գա­գա­թա­ժո­ղո­վում այդ օգ­նու­թյու­նից հրա­ժար­վե­լու հայտ­նի հար­ցի շուրջ:

ԻՆՉ ԲԱ­ՑԱ­ՀԱՅ­ՏԵՑ ԶԱ­ՍԸ

Հի­շեց­նենք, որ ըստ Զա­սի, տե­ղի է ու­նե­ցել հե­տե­ւյա­լը: Հա­յաս­տա­նին ա­ռա­ջարկ­վել է օ­ժան­դա­կու­թյան 6 կե­տա­նոց փա­թեթ: Սա­կայն այդ փաս­տա­թուղ­թը, ինչ­պես հայտ­նի է, Նի­կոլն այդ­պես էլ մութ մնա­ցած պատ­ճառ­նե­րով մեր­ժեց ստո­րագ­րել: Ա­սում ենք՝ մութ, քա­նի որ այն բա­ցատ­րու­թյու­նը, որն այդ ժա­մա­նակ տվեց Նի­կո­լը, ոչ մի տրա­մա­բա­նու­թյան մեջ չէր տե­ղա­վոր­վում: Այն է, որ Հա­յաս­տա­նը ցան­կա­նում է հաս­նել ոչ մի­այն այդ գործ­նա­կան օգ­նու­թյա­նը, այլ նա­եւ նրան, որ ՀԱՊԿ ան­դամ երկր­նե­րը դա­տա­պար­տեն Ադր­բե­ջա­նի ներ­խու­ժու­մը ՀՀ սահ­ման­ներ:

Ի­հար­կե, դեռ այդ հայ­տա­րա­րու­թյան պա­հին ո­րոշ նյո­ւանս­ներ ար­դեն իսկ Նի­կո­լի այդ հայ­տա­րա­րու­թյա­նը տա­րօ­րի­նա­կու­թյան տեսք է­ին տա­լիս: Նախ, ա­ռա­ջին հեր­թին նի­կո­լյան կա­ռա­վա­րու­թյունն էր ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հա­մա­ձայն պար­տա­վոր ա­զե­րի­նե­րի ներ­խուժ­ման պա­հից երկ­րում ար­տա­կարգ դրու­թյուն հաս­տա­տել՝ դրա­նով իսկ ըն­դու­նե­լով, որ Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նի հան­դեպ ագ­րե­սի­ա, պա­տե­րազմ եւ նման գոր­ծո­ղությ­ուն­ներ է ի­րա­կա­նաց­րել: Սա­կայն Սահ­մա­նադ­րու­թյան խախտ­մամբ այդ քայ­լը գոր­ծող իշ­խա­նու­թյու­ննե­րը չա­րե­ցին, ու դրա­նից հե­տո թե ինչ են պա­հան­ջում ու­րիշ­նե­րից, ար­դեն իսկ աբ­սուրդ էր: Բա­ցի այդ, դեռ ՀԱՊԿ-ի ե­րե­ւա­նյան գա­գա­թա­ժո­ղո­վի օ­րե­րին մենք ա­ռիթ ու­նե­ցանք եզ­րա­կա­ցու­թյուն հայտ­նել, որ Հա­յաս­տա­նի ներ­կա խղճուկ վի­ճա­կի պա­րա­գա­յում Նի­կո­լը պար­զա­պես պար­տա­վոր էր ու­րա­խու­թյամբ ըն­դու­նել ա­մեն մի օգ­նու­թյու­ն, ընդ ո­րում, դա չէր խան­գա­րում նրան, որ Ադր­բե­ջա­նի ագ­րե­սի­ան ֆիք­սե­լու՝ ՀԱՊԿ մյուս երկր­նե­րին ներ­կա­յաց­ված խնդրան­քը մնար օ­րա­կար­գում եւ բա­վա­րար­վեր: Եվ ա­հա, հենց դա էր, որ հաս­տա­տեց Զա­սը, որն էլ Նի­կո­լի տակ դրված ա­կա­նի պայ­թյու­նի է­ֆեկտ ու­նի: Այ­սինքն, ըստ ՀԱՊԿ գլխա­վոր քար­տու­ղա­րի, Հա­յաս­տանն այս պա­հին ան­գամ կա­րող է ըն­դու­նել այդ օգ­նու­թյու­նը, ո­րի դե­տալ­նե­րը, թե­եւ գաղտ­նի­ու­թյան պատ­ճա­ռով չեն բա­ցա­հայ­տում, սա­կայն կան ո­րոշ հայտ­նի բա­ներ: Այդ թվում, որ այդ փա­թե­թը են­թադ­րում է ռազ­մա­տեխ­նի­կա­կան օգ­նու­թյան բա­ղադ­րիչ, նա­եւ հա­յաս­տա­նյան սահ­ման­նե­րին ՀԱՊԿ-ի դի­տոր­դա­կան ա­ռա­քե­լու­թյուն տե­ղա­կա­յե­լու հնա­րա­վո­րու­թյուն, եւ այլն: Ընդ ո­րում, ըստ Զա­սի, Հա­յաս­տանն այս պա­հին էլ կա­րող է ստա­նալ օգ­նու­թյու­նը, ան­գամ ցան­կա­ցած կե­տի՝ օ­րա­կար­գում թող­նե­լով Ադր­բե­ջա­նին դա­տա­պար­տե­լու պա­հան­ջը: Այ­սինքն, ե­թե այս տար­բե­րա­կը, ինչ­պես որ այն ժա­մա­նակ պնդում է­ինք, ի­րոք հնա­րա­վոր էր, պարզ հարց է ծա­գում՝ իսկ Նի­կոլն ին­չո՞ւ հրա­ժար­վեց դրա­նից: Օ­րի­նակ, գե­րա­գույն ո­գե­ւո­րու­թյամբ եւ հսկա­յա­կան քա­րոզ­չա­կան շո­ո­ւով Հա­յաս­տան բե­րե­ցին եվ­րո­պա­ցի դի­տորդ­նե­րի, ո­րոնք ան­հաս­կա­նա­լի է, թե եր­կու ա­միս ինչ ա­րե­ցին մեր սահ­ման­նե­րին ու հի­մա հե­ռա­նում են: Եվ դա այն դեպ­քում, երբ նույն ԵՄ-ի ղե­կա­վա­րու­թյունն այս պա­հին ար­ցա­խա­հա­յու­թյա­նը ցե­ղաս­պա­նու­թյան դա­տա­պար­տած Ա­լի­ե­ւին ըն­դու­նում է ա­մե­նայն ջեր­մու­թյամբ: Փո­խա­րե­նը, հրա­ժար­վում են ՀԱՊԿ դի­տորդ­ներ բե­րե­լու դրույթն ըն­դու­նե­լուց, մի կողմ թող­նե­լով նա­եւ այն փաս­տը, որ այդ ա­ռա­քե­լու­թյու­նը մի կող­մից՝ Ադր­բե­ջա­նի հա­մար լուրջ սաս­տող գոր­ծոն էր, նա­եւ, որ այն կա­րող էր ըն­թաց­քից վե­րած­վել խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյա­ն: Ու կա­րո՞ղ է ո­րե­ւէ մեկն ա­սել, որ այդ նման ա­ռա­քե­լու­թյունն այս ծայ­րա­հեղ ի­րա­վի­ճա­կում Հա­յաս­տա­նի հա­մար երկ­նա­յին մա­նա­նա­յի պես մի բան չէ: Ա­սենք, ա­րեւմ­տա­թուր­քա­կան փո­ղե­րով սնվող մեր «ներ­քին թուր­քե­րը» կա­սեն. նրանց նպա­տակն առ­հա­սա­րակ Հա­յաս­տա­նից ռու­սա­կան ու­ժե­րին հե­ռաց­նելն ու երկ­րի պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը լրիվ զրո­յաց­նելն է: Սա­կայն խոս­քը նրանց մա­սին չէ, այլ Հա­յաս­տա­նի մնա­ցած ողջ բնակ­չու­թյան:Нет описания фото.

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՍՏԻՊ­ՎԱԾ Է

ՎԵՐՋ­ՆԱ­ԿԱ­ՆԱ­ՊԵՍ ԿՈՂՄ­ՆՈ­ՐՈՇ­ՎԵԼ

Սա­կայն այս ա­մենն այս կա­րե­ւոր հարցն է ա­ռաջ քա­շում: Այս ա­մե­նի մա­սին Զա­սը կա­րող էր ակ­նար­կել նա­եւ ՀԱՊԿ-ի ե­րե­ւա­նյան նիս­տի շրջա­նակ­նե­րում, այս­պես ա­սած՝ թե­մա­յի «տաք պա­հին»: Ու­րեմն ին­չո՞ւ նա այն ժա­մա­նակ դե­տալ­նե­րը շրջան­ցեց, սա­կայն այս խա­ռը պա­հին օ­րա­կարգ է բե­րում այն խնդի­րը, որ Նի­կո­լը ե­թե ոչ վերջ­նա­կա­նա­պես, այլ ժա­մա­նա­կա­վո­րա­պես ձա­խո­ղել է Հա­յաս­տա­նի հա­մար այդ­քան կա­րե­ւոր օգ­նու­թյան ստա­ցու­մը: Ընդ ո­րում, Հա­յաս­տա­նի հա­մար շատ կա­րե­ւոր փու­լում. ե­թե ՀԱՊԿ ա­ռա­քե­լու­թյունն այս պա­հին գոր­ծեր Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին, ա­պա ով ի­մա­նա, թե Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լու հար­ցում Ա­լի­եւն ինչ կա­ներ: Կգնա՞ր ար­դյոք դրան, ին­չը կա­րող էր Հա­յաս­տա­նի սահ­ման­նե­րին ՀԱՊԿ խա­ղա­ղա­պահ ա­ռա­քե­լու­թյան տե­ղա­կայ­ման հիմք դառ­նալ:

Մտա­ծել, թե ա­ռիթ էր, Զասն էլ խո­սեց այդ մա­սին, ի­հար­կե, սխալ կլի­նի. ա­ռիթ­ներ մինչ այս էլ են ե­ղել, սա­կայն նա փա­կագ­ծեր չի բա­ցել:

Բա­ցի այդ, Զա­սը զին­վո­րա­կան գոր­ծիչ է, դժվար թե ա­ռանց հստակ հրա­հանգ­նե­րի, սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ նման խա­ղի մեջ մտներ: Ո՞վ է հրա­հան­գել նրան այդ մա­սին՝ Լու­կա­շե՞նկոն. քիչ հա­վա­նա­կան է, նա ա­ռանց Նի­կո­լի էլ սե­փա­կան լրջա­գույն հար­ցերն ու­նի: Մոսկ­վա­յի՞ց են Զա­սին հու­շել. սա ար­դեն նման է: Ա­ռա­վել եւս, չէր կա­րող նա­եւ պա­տա­հա­կան լի­նել, որ Զասն այս մա­սին խո­սեց հենց այն օ­րը, երբ Պու­տինն այ­ցե­լեց Մինսկ՝ Մի­ու­թե­նա­կան պե­տու­թյան հետ կապ­ված մի շարք ա­ռանց­քա­յին հար­ցեր լու­ծե­լու հա­մար, ո­րին դեռ կհաս­նենք:

Սա­կայն Զա­սի հայ­տա­րա­րու­թյան մեջ կար նա­եւ մեկ դրվագ, որն ար­դեն եզ­րա­կա­ցու­թյուն­նե­րի տե­ղիք տա­լիս է: Հա­յաս­տա­նին վե­րա­բե­րող ՀԱՊԿ-ի ո­րոշ­ման մա­սին նա նա­եւ ա­սաց հե­տե­ւյա­լը. «Մշակ­վել է Հա­յաս­տա­նին օգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման ո­րոշ­ման նա­խա­գիծ: Բո­լոր անհ­րա­ժեշտ քայ­լերն ար­վել են... Հույս ու­նեմ, որ մշա­կու­մից հե­տո կըն­դուն­վի Հա­յաս­տա­նին օգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման մի­ջոց­նե­րի մա­սին ո­րո­շում, ինչ­պես նա­եւ հայ­տա­րա­րու­թյուն՝ ուղղ­ված Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում խա­ղա­ղու­թյան հաս­նե­լու ջան­քե­րին»:

Այդ թվում նա­եւ. «Ինչ վե­րա­բե­րում է ա­ռա­քե­լու­թյա­նը, ա­պա օգ­նու­թյան ցու­ցա­բեր­ման ա­ռա­ջարկ­նե­րը, կե­տե­րից մեկն էլ ա­ռա­քե­լու­թյուն ու­ղար­կելն էր սահ­ման... Ներ­կա­յաց­վել են կազ­մը, ժամ­կետ­նե­րը՝ 2 ա­միս, խնդիր­նե­րը եւ ման­դա­տը: Ա­ռա­քե­լու­թյան հիմ­նա­կան նշա­նա­կու­թյու­նը ի­րա­վի­ճա­կի ու­սում­նա­սիրումը.... Դրանք մնում են ու­ժի մեջ, ե­թե ՀՀ-ն անհ­րա­ժեշտ հա­մա­րի բո­լոր 6 կամ ա­ռան­ձին կե­տե­րի վե­րա­բե­րյալ. կա­րե­լի է բա­վա­կան օ­պե­րա­տիվ ի­րա­կա­նաց­նել... Բայց դա, ի­հար­կե, Հա­յաս­տա­նի ո­րո­շումն է»: Այ­սինքն, գոր­ծըն­թա­ցը դեռ ու­ժի մեջ է, Նի­կո­լը դեռ կա­րող է այդ ուղ­ղու­թյամբ շարժ­վել: Եվ ե­թե ըն­դու­նենք, որ այս մե­սի­ջը Զա­սի մի­ջո­ցով գա­լիս է Մոսկ­վա­յից, ա­պա այս ա­մե­նին պետք է ա­վե­լի ընդ­հան­րա­կան նա­յել:

Այ­սինքն, Լա­չի­նի մի­ջանց­քի փակ­ման եւ Ա­րեւ­մուտ­քի ուղ­ղու­թյամբ ա­լի­ե­ւյան խա­ղե­րի դո­զա­յի ա­վե­լաց­ման ֆո­նին՝ Նի­կոլն այս պա­հին «տա­րօ­րի­նակ» լռու­թյան մեջ է՝ ո­րե­ւէ հստակ բան նրա­նից չի լսվում: Ա­վե­լին, դա­տե­լով վեր­ջին օ­րե­րի նրա կցկտուր ե­լույթ­նե­րից, խո­սե­լա­ո­ճից, պահ­ված­քից, Նի­կո­լի մոտ կա­րե­լի է նկա­տել այս բո­լոր հո­գե­վի­ճակ­նե­րը՝ մտա­հո­գու­թյու­նից եւ ան­հանգս­տու­թյու­նից  մին­չեւ վախ: Դա, հատ­կա­պես բրի­տա­նա­կան Mi6-ի ղե­կա­վա­րի այ­ցե­լու­թյու­նից հե­տո կա­րե­լի է հաս­կա­նալ՝ տար­բեր կող­մե­րից ճնշում­նե­րը գնա­լով ուժգ­նա­նում են, ըստ ե­րե­ւույ­թին, կան լրջա­գույն սպառ­նա­լիք­ներ, եւ այդ ա­մե­նը կա­րող է մին­չեւ սար­սա­փա­հար վի­ճա­կի հասց­նել: Ու երբ այս բարդ ի­րա­վի­ճա­կում Զա­սը մի կող­մից բա­ցա­հայ­տում­նե­րի է գնում, ա­պա դա եւս ճնշման մի­ջոց է, ո­րը սկսում է հու­շել, որ սպա­սում են Նի­կո­լի ինչ-որ վերջ­նա­կան ո­րոշ­ման: Բայց մի­ա­ժա­մա­նակ, երբ Զա­սը նա­եւ հի­շեց­նում է, որ դեռ քայ­լեր կան, ա­պա դա էլ նման է Նի­կո­լի հա­մար շարժ­ման ուղ­ղու­թյուն մատ­նան­շե­լու:

Ի դեպ, մո­տա­վո­րա­պես նման մի ճնշում էլ կա­րե­լի է հա­մա­րել ԱՄՆ Jamiztown վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի՝ նա­խօ­րե­ին արված հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի, Ի­րա­նը ցան­կա­նում է Հա­յաս­տա­նին հանձ­նել ա­նօ­դա­չու սար­քեր: Ըստ վեր­լու­ծա­բան­նե­րի, Թեհ­րա­նը դա ա­րել է. «Կով­կա­սում Սի­ո­նիս­տա­կան ​​ռե­ժի­մի եւ Թուր­քի­ա­յի ներ­կա­յու­թյա­նը դի­մա­կա­յե­լու հա­մար»,- տե­ղե­կաց­նում է ի­րա­նա­կան աղ­բյու­րը: Այ­սինքն, հա­յաս­տա­նյան ա­րեւմ­տա­մոլ­նե­րի պաշ­տե­լի ԱՄՆ-ում սկսել են ա­հա­զանգ հնչեց­նել, թե, տե­սեք, Հա­յաս­տա­նը կա­րող է զին­վել: Չնա­յած, դա հաս­կա­նա­լի է, չէ՞ որ նրանք Հա­յաս­տա­նին «մա­տա­ղա­ցու ոչ­խա­րի» դե­ր են հատ­կաց­րել, որ Ա­լի­ե­ւը հան­գիստ կա­րո­ղա­նա թուրք-ՆԱ­ՏՕ-ական ու­ժե­րը տե­ղա­կա­յի մեր տա­րա­ծաշր­ջա­նում: Սա, ի դեպ, նա­եւ ազ­դակ է Նի­կո­լի հա­մար, թե այս ի՞նչ բան է, չհանդգ­նես Ի­րա­նից ա­նօ­դա­չու­ներ վերց­նել:

Այ­սինքն, երբ այս ճնշում­նե­րը, գու­մա­րած նա­եւ Լա­չի­նի ի­րա­վի­ճա­կը հա­սել են նման մա­կար­դա­կի եւ հա­ճա­խա­կի­ու­թյան, ա­պա դա ակ­նար­կում է, որ Նի­կո­լից այս պա­հին սպա­սում են մեկ պարզ, հստակ եւ վերջ­նա­կան ո­րոշ­ման՝ ո՞ր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան թե­ւի վրա է խա­ղում: Մնա­ցածն ար­դեն սրա­նից բխող դե­տալ­ներն են:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում