Սերժ Սարգսյանը եւ նրա երկու աղջիկները հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան
Իրավական
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա երկու աղջիկները` Անուշ Մինասյանն ու Սաթենիկ Սարգսյանը, հրավիրվել են Հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում։ Այս մասին նշված է azdarar.am-ում։
«Սույն գործով, որպես պատասխանող, հրավիրվում եք ՀՀ հակակոռուպցիոն դատարան 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 15:00-ին նշանակված նախնական դատական նիստին»,- նշվում է ծանուցման մեջ։
https://iravunk.com/sim/?p=244375&l=am/