Արցախի, ազգային արժեքի, պետության և պետականության, բանակի, ավանդական ընտանիքի և Հայ առաքելական եկեղեցու գոյությունը չեն կարող հարցականի տակ դրվել. Արթուր Թովմասյան

Թեմա
Ի պաշտպանություն ավանդական ընտանիքի ինստիտուտի 2019 թվականի դեկտեմբերի 6-ին Երևանում տեղի ունեցավ հանրահավաք-երթ՝, որն այդ օրերին ավելի քան տաս երկրներում կայացած համանման ակցիաներից մեկն էր։ Այսպիսով, առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած Հայաստանը միացավ ընտանիքի ինստիտուտի պաշտպանության համաշխարհային շարժմանը։ Սակայն պետք է նշել, որ երթի կազմակերպիչների շեշտադրումները շատ ավելի ընդգրկուն էին, քան միայն ընտանիքի ինստիտուտի հոգևոր և բարոյական անվտանգությունը։ Դրանք առնչվում էին ազգի և պետության, հավատի ու եկեղեցու, հայրենիքի, ընտանիքի, կրթության և բանակի խնդիրներին։
1. Այսօր մեր ազգն ու պետությունը վտանգնված են, որովհետև վտանգված են ՀՀ պետական ինստիտուտները, որոնք զավթվել են արտաքին գործակալական ցանցի կողմից՝ ի դեմս արևմտյան հիմնադրամների ու կառույցների. դրանք ամենօրյա ռեժիմով, հետևողականորեն իրականացնում են պետական ինստիտուտների ոչնչացում՝ զրկելով նրանց արտաքին ագրեսիային դիմադրելու ունակությունից։
2. Այսօր հավատը վտանգված է, որովհետև 2018 մայիս ամսից ի վեր աննախադեպ հարձակումների է ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Այդ հարձակումները նոր փուլ մտան, երբ Հայ Եկեղեցու դեմ գործընթացին միացավ Մեծ Բրիտանիայի թագուհու կառավարման ներքո գործող BBC լրատվամիջոցը։
3. Հայրենիքը վտանգված է, որովհետև վտանգված է նրա մաս կազմող Արցախը։ Աշխարհաքաղաքական բուռն գործընթացների պայմաններում շուրջ 20 տարի ստատուս-քվոն հաջողությամբ պահպանած մեր երկու հայկական հանրապետությունները, այսօր հայտնվել են մեր հայրենիքի մաս կազմող Արցախի ամբողջական կորստի սպառնալիքի առջև։
4. Վտանգված է հայ ընտանիքը, որովհետև հոգով, մտքով և մարմնով այլասերվածները, օգտագործելով իրենց լծակները, փորձում են ընդունել ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանն ուղղված օրենքներ։ ՀՀ իրավական դաշտում փորձ է արվում ամրագրել այնպիսի նորմեր, որոնց համաձայն՝ ընտանիքի ավանդական մոդելը ժամանակավրեպ կարծրատիպ է, որը պետք է կոտրվի, իսկ տարբեր այլասերումները առաջընթաց են։ Օրակարգում է ավանդական ընտանիքի դեմ ուղղված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը։
5. Վտանգված է նաև ազգային կրթական համակարգը: Այսօր ներդրվող հակակրթական համակարգով փորձ է արվում ազգային ինքնատիպությունը հիշեցնող և ընգծող արժեքները աստիճանաբար փոխարինել այսպես կոչված համամարդկային /իրականում՝ հակամարդկային/ արժեքներով։ Որպես թիրախ ընտրված են Հայոց լեզու, Հայոց պատմություն և Հայ եկեղեցու պատմություն առարկաները, նաև, վերջին օրերին նորանշանակ ԿԳՄՍ-ը նախարարի կողմից դպրոցներին իջեցված շրջաբերականով արգելվեց ռազմահայրենասիրական պարապմունքները։
6. Տարիներ շարունակ, իսկ այսօր հատկապես, տեղեկատվական գրոհի ներքո է գտնվում Հայոց բանակը, որի վարկաբեկման ու բարոյազրկման նպատակով գործի է դրվել արևմտյան ողջ քարոզչամեքենան։ Վարկաբեկվում են արցախյան պատերազմում մեծ ավանդ ունեցող անձիք, սեպ է խրվում զինվորների և սպայական կազմի միջև, սերմանվում է անվստահություն ընդանրապես ողջ զինված ուժերի նկատմամբ (մասնավորապես, փորձ է արվում 2016-ի ապրիլյան կռիվները որակել իբրև Հայաստանի ռազմական պարտություն), իսկ վերջերս ԱԺ-ը ամբիոնից հնչեցվում էր, որ զինվորների շրջանում տարածված է թմրամիջոցներ և խաղամոլություն:
Այսպիսով, արևմտյան համապատասխան կենտրոնների կողմից մշակված նեոլիբերալ գաղափարախոսությունը՝ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, մարդկանց իրավահավասարության և ազատության շղարշի ներքո, իրականում ուղղված է մարդու հոգևոր և ֆիզիկական այլասերմանը, ավանդական ինստիտուտների ոչնչացմանը, թիրախավորելով դրանք՝ որպես Արևմուտքի համաշխարհային գերիշխանությանը դիմադրող կենսունակ օղակներ։
Գնահատելով բոլոր մարտահրավերները և առկա սպառնալիքները՝ արձանագրում եմ. տարիներ շարունակ պետական և ազգային ինստիտուտների դեմ իրականացվող այդ գործընթացները չհայտարարված պատերազմի դրսևորումներ են հայ մարդու ինքնության և բարոյականության, Հայ եկեղեցու և քրիստոնեական արժեհամակարգի դեմ և ուղղված են մեր երկու հայկական հանրապետությունների ոչնչացմանը: Սա մեզ պարտադրված պատերազմ է, և այդ պատերազմը մեզանից յուրաքանչյուրի համար հայրենական է, նոր Ավարայր: Ուստի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի և պարտավոր է դիմելու ինքնապաշտպանության՝ պաշտպանելու մեր հայրենիքն ու ինքնությունը, ազգային-հոգևոր արժեհամակարգը, մեր արժանապատվությունն ու պատիվը:
Ինչպես ցույց է տալիս գունավոր հեղափոխությունների զոհ դարձած ժողովուրդների դառը փորձը (Վրաստան, Ուկրաինա), դրանք կործանարար են և չարիք ցանկացած ժողովրդի համար, անկախ այդ հեղափոխության անվանումից, այն հայտարարող անձանցից և ուժից, անկախ հայտարարվող թվացյալ բարի նպատակներից։ Դրանք մանիպուլյացիա և խաբկանք են, որի հետևանքով ամբողջ ժողովուրդներ և երկրներ հայտնվում են այլոց զոհասեղանին։ Այսօր արդեն տեսնում ենք, որ մի շարք ժողովուրդներ, գիտակցելով իրենց ազգային ինքնության կորստի վտանգը, դիմադրում են արևմտյան նեոլիբերալիզմի էքսպանսիային։ Ուստի, եկել է նաև մեր ժամանակը՝ միանալ այդ ազատագրական պայքարին, ասել է՝ միջազգային դիմադրական ճակատին:
Հ.Գ. Արդար ապրելու մարդկության երազը մշտապես ուղեկցել է իրեն. դա մեխանիզմ է` դրված նրա հավաքական հոգեբանության մեջ: Արցախի, ազգային առժեքի, պետության և պետականության, բանակի, ավանդական ընտանիքի և Հայ Առաքելական Եկեղեցու գոյությունը չեն կարող հարցականի տակ դրվելև ոչ ոքու կողմից, և ուրիշ է երբ հոշոտում է թշնամին , և ուրի՜շ... երբ դավում է բարեկամդ...

https://iravunk.com/sim/?p=244369&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում