Լռելու էլ ժամանակը չէ՛, երկիր ես կործանում. Թաթուլ Պետրոսյան

Տեսանյութեր

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամ, արդարադատության գեներալ ԹԱԹՈՒԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ գնահատմամբ` հայ-ռուսական բարեկամության աջակիցներն այսօր քիչ չեն, եւ իրենց հետեւորդները հարյուր հազարավոր մարդիկ են, որոնք գիտակցում են, որ այսօր Հայաստանի համար միակ ռեալ բարեկամը Ռուսաստանի Դաշնությունն է: Այս մասին նա նշեց «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման կազմակերպած «Ռուս խաղաղապահները, սահմանապահները եւ 102-րդ բազան` որպես կայունացնող գործոն Հարավային Կովկասում» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

«ԵՐԵՍՓՈԽԱՆ ՍՏՈՐԱՔԱՐՇՆԵՐՆ ԱԺ ԱՄԲԻՈՆՆ ՕԳՏԱԳՈՐԾԵՑԻՆ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Ըստ գեներալի` եթե ռուս խաղաղապահ ուժերը Արցախում չլինեին, Արցախն էլ չէր լինի:

«Պատերազմը, որը վարվեց այս ազգակործան իշխանությունների կողմից, պատրաստվեց Ադրբեջանի եւ Թուրքիայի ու մեր իշխանությունների հետ միասնական: Երկու տարի անընդհատ մեր բանակը թուլացրին եւ հակառուսականությունը խորացրին, այնուհետեւ հենց 2020 թվականին սկսեցին: Ազգային ժողովում այս շաբաթ քննարկվում էր հակահետախոււզության ծառայություն ստեղծելու մասին նախագիծը, ու էլի նույն երեսփոխան ստորաքարշները (փորձում եմ ինչքան հնարավոր է մեղմ արտահայտվել) ամբողջ ամբիոնն օգտագործեցին հակառուսականության համար, եւ այն, որ թուրքերը եկել են ու բնապահպանական կեղծ պատրվակով փակել Բերձորի միջանցքը, փորձեցին մեղադրել դրանում ռուս խաղաղապահներին, թե իրենց վերահսկողության տակ է տարածքը: Մինչդեռ եթե դու տան տղամարդն ես ու քո տունը չես պաշտպանում, հարեւանիդ իրավունք չես ունենալու խնդրել` արի ինձ պաշտպանի: Այդ նույն ստոր սուբյեկտներն ասում են` կառավարության ծրագրում գրել ենք Հայաստանը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր, բայց այսօր ո՛չ ուժ ունենք, ո՛չ հնարավորություն` հանդիսանալու Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր: Այսինքն` իրենք եւս ընդունում են, որ անվտանգության երաշխավորն Արցախի ռուս խաղաղապահ ուժերն են, բայց նրանց ամբողջ քարոզարշավն ուղղված է հակառուսականությանը», - ընդգծեց Թաթուլ Պետրոսյանը:

«ՎԱՐՉԱՊԵՏ ԿՈՉԵՑՅԱԼԸ ԷՐԴՈՂԱՆԻ ԵՎ ԱԼԻԵՎԻ ՏԵՂԱՊԱՀՆ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման խորհրդի անդամի պնդմամբ` հակառուսականության քարոզը, բառի բուն իմաստով, իրականացվում է իշխանությունների հովանու ներքո եւ ֆինանսավորմամբ:

«Հակառուսականութուն քարոզող հասարակական կազմակերպությունները, որոշ կուսակցություններ, որոնք իրենց արտախորհրդարանական ուժ են կորչում եւ ՌԴ դեսպանատան դիմաց հավաքվում միտինգ են անում, հաջորդ օրը վարչապետ կոչեցյալ անձը նրանց հավաքում է եւ հետները հանդիպում ունենում: Սա Էրդողանի եւ Ալիեւի տեղապահն է Հայաստանում: Այսօր հակառուսականություն են քարոզում եւ դեմ են ռուս խաղաղապահ ուժերի գոյությանը այսօրվա իշխանությունը` վարչապետ կոչեցյալի գլխավորությամբ, որն անընդհատ քննադատում է, եւ Ալիեւը: Իսկ այն ստոր արտահայտությունը, թե` համաձայն է եռակողմ պայմանագրով 10-20 տարով երկարացնել խաղաղապահների ներկայությունը,  բացառվում է: Եթե երկու կողմերից մեկը վեց ամսվա ընթացքում համաձայն չեղավ ռուս խաղաղապահ ուժերի գոյությանը, այդ ուժերը չեն կարող լինել: Սա ամպագոռգոռ հայտարարություններ է անում եւ գոռում է` փորձելով Ռուսաստանի սիրտը սիրաշահել, թե` տեսեք, ես համաձայն եմ, բայց Ալիեւը, բնականաբար, այսօրվանից արդեն համաձայն չէ: Ալիեւին ձեռնտու է, որ ռուս խաղաղապահ ուժերն օր առաջ դուրս բերվեն, որ օր առաջ Արցախում ցեղասպանություն անի: Ու այսօր մարդիկ խոսում են անկախությունից, մենք ինչո՞վ ենք անկախ, եթե ռազմական, տնտեսական առումով ու ճանապարհներով ոչինչով անկախ չենք եւ ինքուրույն որոշում կայացնող չենք: Այսօր մենք սեղանի վրա ենք դրված, ոչ թե սեղանի կողքին ենք: Գնդակի պես տշում են, ինչպես ուզում են», - մանրամասնեց Թաթուլ Պետրոսյանը:

«Ի՞ՆՉՆ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ, ՈՐ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ ԱՍԻ` ՇՈՒՇԻՆ ՈՎ ՀԱՆՁՆԵՑ»

Անդրադառնալով գեներալիտետին` արդարադատության բարձրաստիճան սպան հիշեցրեց, որ 41 գեներալ ստորագրել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը` նշելով, որ երկիրը հասցրել է կործանման այս իշխանությունը:

«Ի՞նչ եղավ հետո, բոլորին հատ-հատ օգտագործեց եւ նետեց փողոց, Միքայել Արզումանյանին էլ մեղադրում է Շուշին հանձնելու մեջ: Նույն Արզումանյանը թող բարձրաձայնի, որ Շուշին Նիկոլ Փաշինյանը հանձնեց` այն դժգույն ու դժբախտ քաղաք համարելով: Էլի, փառք Աստծո, ՌԴ նախագահը գոնե այդ ժամանակ կարողացավ կանգնեցնել պատերազմը, այլապես մենք ընդհանրապես Արցախ չէինք ունենալու: Բանակում ունենք 89 գեներալ, 27 գեներալ կա ոստիկանությունում, մոտ 50 գեներալ կա Ազգային անվտանգությունում, քննչական կոմիտեում, դատախազությունում (այս թվերը կարող են տատանվել 1-2-ով ընդամենը), ինչո՞ւ որեւէ մեկը ձայն չի հանում: Մի՞թե բոլորի, ներողություն արտահայտությանս համար, տակն այնքան կեղտոտ է, որ վախենում են ձայն հանել: Սովետական պատերազմական ֆիլմերից մեկում ռազմաճակատից սպան գալիս է եւ փորձում աշխատել երկրի թիկունքում ու ասում է, որ շատ ավելի ծանր է թիկունքում աշխատելը, որովհետեւ թշնամին թիկունքից է, իսկ ռազմաճակատում գիտես, որ թշնամին դիմացդ է: Այսօր ռազմաճակատը Հայաստանի Հանրապետության ներսում է: Այդ գեներալներից 80-90 տոկոսը իրենց գեներալական կոչումները ստացել են Ռուսաստանի գեներալական ակադեմիայում կրթություն ստանալուց հետո: Նրանք իրենց երկրորդ հայրենիքն են համարում Ռուսաստանը, բա թող մի հատ ձայն հանեն: Ի՞նչն է խանգարում, որ Արզումանյանն ասի` Շուշին ով հանձնեց, թող խոսեն Օնիկ Գասպարյան սուբյեկտն ու մյուսները, լռելու ժամանակը չէ՛», - հորդորեց գեներալ Պետրոսյանը:

Եզրափակելով խոսքը` նա ասաց, որ ԱԱԾ-ի տղաներից շատերին` որպես գործընկերների, առանձին դեպքերում հարգում է, բայց լռելու էլ ժամանակ չկա:

«Ասում են` տեղեկություն ունենք, բայց չենք հայտնում: Ի՞նչ ասել է` չենք հայտնում, դու երկիր ես կործանում: Մենք ոչ թե անդունդի եզրին ենք, այլ գահավիժման ընթացքի մեջ ենք: Եթե չկարողանանք դեմն առնել, վաղը էլ հայրենիք չենք ունենալու: Չգիտեմ` օբյեկտիվ դեղատոմսեր չունեմ, բայց այս ցավը բոլորիս դուռն է գոցել, խելք խելքի պետք է տանք եւ մտածենք` ինչ անենք, որ հակառուսականությունը Հայաստանում կանխենք: Իսկ հակառուսականության կանխման առաջին քայլը այս ստահակներին իշխանությունից հեռացնելն է, որովհետեւ իրենք են կառավարում եւ կազմակերպում հակառուսականությունը Հայաստանում», - ամփոփելով խոսքը` ասաց Թաթուլ Պետրոսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=244333&l=am/
Կայացավ ՍԻՄ կուսակցության Ներկայացուցիչների խորհրդի տարեվերջյան նիստը Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում