ՉԱՐԱԳՈՒՇԱԿ ԼՌՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ

Վերլուծություն

Հի­մա Անգ­լի­ա՞ն է «մա­ռախ­լա­պատ Ալ­բի­ոն», թե՞ Հա­յաս­տա­նը: Ինչ բրի­տա­նա­կան գաղտ­նի հե­տա­խու­զու­թյան ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րը ոտք դրեց Ե­րև­ան, մեր քա­ղա­քա­մայ­րը պատ­ված է խիտ մա­ռա­խու­ղով: Դա խորհր­դան­շա­կան է` լրիվ մա­ռախ­լա­պատ է մեր ա­պա­գան: Չգի­տենք ոչ մի­այն, թե ինչ է սպաս­վում 2023-ին, այ­լև տե­ղյակ չենք ան­գամ` մի քա­նի ժամ հե­տո ինչ փոր­ձանք կա­րող է գալ մեր գլխին... Մեր հայ­րե­նա­կից­նե­րը Ֆեյս­բու­քում կա­տա­կով ա­ռա­ջար­կում են ցույց ա­նել բրի­տա­նա­կան դես­պա­նա­տան առ­ջև և խնդրել Մի­ա­ցյալ Թա­գա­վո­րու­թյան հնդիկ վար­չա­պե­տին այդ մա­ռա­խու­ղը հետ տա­նել Լոն­դոն` Ռի­չարդ Մու­րի բե­րած թանձր ա­նո­րո­շու­թյան հետ մի­ա­սին:

Ի՞ՆՉ ԳՈՐԾ ՈՒ­ՆԵ­ԻՔ ՄԵՐ ՓՈ­ՂՈՑ­ՆԵ­ՐՈՒՄ 2018-ԻՆ

Հնդկաս­տա­նը Չի­նաս­տա­նի հետ սահ­մա­նին ա­վե­լի շատ զոր­քեր է տե­ղա­կա­յել, քան եր­բև­է: Այս մա­սին հայ­տա­րա­րել է Հնդկաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րար Սուբ­րահ­մա­նյամ Ջայ­շան­քա­րը, հա­ղոր­դում է The Indian Express-ը: Նա­խա­րա­րի խոս­քով՝ դա ար­վում է չի­նա­կան զոր­քե­րի տե­ղա­կայ­մա­նը հա­կազ­դե­լու հա­մար: Այս­պի­սով, Ջայ­շան­քա­րը պա­տաս­խա­նել է ընդ­դի­մա­դիր Հնդկա­կան ազ­գա­յին կոնգ­րես կու­սակ­ցու­թյան քննա­դա­տու­թյա­նը, ո­րը մե­ղադ­րել է Հնդկաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյա­նը Հնդկաս­տան-Չի­նաս­տան սահ­մա­նին են­թադ­րյալ ան­գոր­ծու­թյան հա­մար:

Իսկ ին­չի՞ հա­մար է այս­քան զորքն ու զեն­քը, և բա­նը հա­սել էր փոխհ­րաձ­գու­թյան: Կա մի փոք­րիկ վի­ճե­լի հո­ղակ­տոր, ուր ոչ ոք չի ապ­րում, ուր չկա ո­րև­է պատ­մա­կան հու­շար­ձան, ուր նույ­նիսկ ծա­ռեր չեն ա­ճում... Պատ­կե­րաց­նո՞ւմ եք` ինչ կա­սեր Նի­կո­լը այդ ի­րա­վի­ճա­կում, հի­շո՞ւմ եք նրա պղծա­խո­սու­թյու­նը «լճի մեկ եր­րոր­դի» և «տար­վա մեծ մա­սը ձյան տակ մնա­ցող սա­րե­րի» մա­սին: Սա­կայն ո՛չ հնդիկ­նե­րը և ո՛չ էլ չի­նա­ցիք չու­նեն Նի­կոլ կոչ­վող պա­տու­հաս, ուս­տի տես­նում ենք այն, ին­չին կա­րոտ ենք մնա­ցել 2018-ի իշ­խա­նա­զավ­թու­մից ի վեր` նոր­մալ պե­տա­կան վար­քա­գիծ... Իսկ մե­զա­նում շրջա­փակ­ման տակ հայտն­ված Ար­ցա­խի և այդ­տեղ ապ­րող 120 հա­զար ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի անվ­տան­գու­թյան հար­ցը հռչակ­վում է բա­ցա­ռա­պես ռուս­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան հարց:

Ար­դեն 7 օր է` սոց­ցան­ցե­րում պտտվում է Սերժ Սարգ­սյա­նի հար­ցազ­րույ­ցի այս հատ­վա­ծը. «Որև­է բնա­պահ­պա­նա­կան պատ­ճառ չկա, Ադր­բե­ջա­նի նպա­տա­կը Ղա­րա­բա­ղին ու ղա­րա­բաղ­ցի­նե­րին հպա­տա­կեց­նելն է: Բայց ես վստահ եմ, որ նրանք չեն հպա­տակ­վե­լու: Ղա­րա­բա­ղի իշ­խա­նու­թյուն­նե­րի քայ­լե­րը գնա­հա­տում եմ նոր­մալ: Եվ ի­րեն­ցից է կախ­ված, թե ինչ­պի­սի դի­մա­կա­յու­թյան կա­րող են դի­մադ­րել, ո­րով­հե­տև ժո­ղո­վուր­դը պատ­րաստ է... Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րիչ­նե­րը վա­ղուց մո­ռա­ցել են Ար­ցա­խը»: Այ­սինքն` փաստ­վում է, որ պե­տա­կան վար­քա­գիծ դրսև­ո­րում են Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը, իսկ Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րիչ­նե­րը, մեղմ ա­սած, պե­տա­կան վար­քա­գիծ չեն դրսև­ո­րում:

Ինչ­պես նկա­տել է գոր­ծա­րար, քա­ղա­քա­ցի­ա­կան ակ­տի­վիստ Ա­շոտ Բար­սե­ղյա­նը. «Եթե ձեր ե­րա­զան­քը Լոս-երն է­ին, ի՞նչ գործ ու­նե­իք դուք` ՄԵՐ փո­ղոց­նե­րում մարդ է­իք մեր­ժում: Մեկ ա դուք թռնող է­իք...»: Թռնող տե­սա­կից են և՛ այդ մեր­ժող­նե­րը, և՛ դրանց կող­մից իշ­խա­նու­թյան բե­րած խուն­տան: Մինչ­դեռ քա­ղա­քա­գետ Հրա­չյա Ար­զու­մա­նյանը, անդ­րա­դառ­նա­լով աշ­խար­հա­քա­ղա­քա­կա­նու­թյան 99-ամյա մա­եստ­րո Հեն­րի Քի­սին­ջե­րի աղ­մուկ հա­նած վեր­ջին հոդ­վա­ծին, նկա­տում է. «Մեզ հա­մար կա­րև­որ է, որ Քի­սին­ջե­րը զու­գա­հեռ­ներ է անց­կաց­նում Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի հետ, և սա լավ ա­նա­լո­գի­ա է: Հա­յաս­տանն ու հայ ժո­ղո­վուր­դը պետք է հի­շեն, որ հենց Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի ֆո­նին տե­ղի ու­նե­ցավ Մեծ Ե­ղեռ­նը»: Այ­սինքն` ու­նենք խնդիր, որ ցե­ղաս­պա­նու­թյու­նը չկրկնվի կամ ա­վար­տին չհասց­վի, սա­կայն ու­նենք հենց ցե­ղաս­պան­վե­լու ի­դե­ա­լա­կան պայ­ման­ներ ստեղ­ծող վայ-իշխա­նու­թյուն և այդ իշ­խա­նու­թյա­նը լրիվ հա­մար­ժեք ժե­խա­զանգ­վա­ծ: ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նի դի­տար­մամբ. «Վեր­ջերս հա­ճախ եմ մտա­ծում, որն է ա­մե­նա­կարճ ճա­նա­պար­հը, որ­պես­զի մեր ժո­ղո­վուր­դը նո­րից սկսի (և ընդ­միշտ) մտա­ծել «գայ­լի» պես, և ո՛չ «զո­հի»:

Այդ հար­ցում կրթու­թյունն ու դաս­տի­ա­րա­կու­թյունն անհ­րա­ժեշտ է, բայց ոչ բա­վա­րար: Երբ պատ­մա­կան մի կարճ փու­լում սկսե­ցինք (1988-2018թթ) «գայ­լի» պես մտա­ծել` ու­նե­ցանք մաքր­ված հայ­կա­կան ազ­գա­յին պե­տու­թյուն և ա­զա­տագր­ված Ար­ցախ:

Մեր տա­րա­ծաշր­ջա­նում այլ կերպ հնա­րա­վոր չէ ապ­րել, քան «գայ­լա­յին» մտա­ծե­լա­կերպ ու­նե­նալն է: Այլ կերպ են­թարկ­վում ենք կամ հայ­րե­նազրկ­ման ու գաղ­թի, կամ կո­տո­րած­նե­րի ու ցե­ղաս­պա­նու­թյան: Ար­տա­քին աշ­խար­հը (բա­րե­կամ, ոչ բա­րե­կամ), իր է­մի­սար­նե­րով ու սո­րո­սա­ծին գրան­տա­կեր­նե­րով, մեզ միշտ քա­րո­զել և քա­րո­զում է «ոչխա­րա­յին» հնա­զան­դու­թյուն, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն ու կույր հա­վատ օ­տա­րի գի­շա­տիչ շա­հե­րի նկատ­մամբ»:

ՈՉ ՄԻ ՏԵՂ ՏԱ­ՆՈՂ ՃԱ­ՆԱ­ՊԱՐՀ

Ոչ­խա­րա­յին մտա­ծո­ղու­թյուն հան­րու­թյան մեջ սրսկո­ղի հենց դա­սա­կան օ­րի­նակ է կա­պի­տու­լյանտ­նե­րի խուն­տան` իր բո­լոր օ­ղակ­նե­րով հան­դերձ: Ու թե­և կա­ռա­վար­ման տար­րա­կան խնդիր­նե­րի լուծ­ման ան­զո­րու­թյու­նը նրանց դրդում է ներգ­րա­վել «նախ­կին­նե­րի» ճամ­բա­րա­փոխ, բայց փոր­ձա­ռու կադ­րե­րի (զո­րօ­րի­նակ` նո­րան­շա­նակ փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Խա­չատ­րյան), սա­կայն դա ա­նօ­գուտ է «ոչխա­րա­յին» հա­մա­կար­գի պահ­պան­ման պա­րա­գա­յում, զի այդ հա­մա­կար­գը կա­րող է ա­պա­հո­վել ար­դյունք մի­մի­այն մորթ­վե­լու և հայ­րե­նազրկ­վե­լու տես­քով: Այ­լա­պես այ­սօր «զո­հի» մտա­ծե­լա­կեր­պով չէ­ինք կանգ­նի և սպա­սենք տես­նենք` գայ­լա­յին աշ­խար­հից ո՞վ է բա­րե­հա­ճե­լու բա­ցել մեր կյան­քի ճա­նա­պար­հը: Ար­տակ Զա­քա­րյանն ի­րա­վա­ցի է. «Որքան ու­զում եք մար­դու ի­րա­վունք­նե­րից, խոս­քի ա­զա­տու­թյու­նից, գեն­դե­րից ու ֆե­մի­նիստ­նե­րից, հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նից ու ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նից խո­սեք, մի­և­նույն է` ու­ժե­ղինն ու խել­քո­վինն է աշ­խար­հը: Ա­ռյուծ չենք կա­րո­ղա­նա­լու լի­նել, գո­նե «գայլ» պետք է դառ­նանք, որ­պես­զի շնա­գայ­լե­րին, բո­րե­նի­նե­րին ու աղ­վես­նե­րին զոհ չգնանք»: Եվ ի­րոք վի­ճակն աբ­սուր­դա­յին է` մի քա­նի տաս­նյակ քա­ղա­քա­ցի­ա­կան հա­գուս­տով թուրք զին­վո­րա­կան և մի քա­նի հա­րյուր գլուխ խա­ժա­մուժ հա­սա­րակ պի­կե­տով փա­կել է կյան­քի ճա­նա­պար­հը, և բա­ցի կո­չե­րից և աշ­խար­հին ուղղ­ված ա­ղի­ո­ղորմ խնդրանք­նե­րից, ո­չինչ չի ար­վում: Թե­և պարզ է, որ ու­ժա­յին կենտ­րոն­նե­րից ո­րև­է ռե­ալ օ­ժան­դա­կու­թյուն չենք կա­րող կոր­զել, ե­թե խա­ղադ­րույք­նե­րը չբարձ­րաց­նենք մին­չև այդ խա­ղա­ցող­նե­րի հա­մար ա­նըն­դու­նե­լի ռիս­կե­րի մա­կար­դա­կի: Բայց ո՞վ բարձ­րաց­նի, պե­տա­կան դա­վա­ճան­նե­րի այս բո­լո՞ւկը:

Քա­նի Հա­յաս­տա­նում կա­պի­տու­լյանտ­ներն են իշ­խա­նու­թյան, ոչ մի դես­պա­նա­տուն ո­րև­է կերպ մեզ չի կա­րո­ղա­նա օգ­նել, ե­թե նույ­նիսկ այդ­պի­սի ցան­կու­թյուն լի­նի (զո­րօ­րի­նակ Ի­րա­նի հա­մառ ջան­քե­րը ՀՀ հետ նոր ո­րա­կի հա­րա­բե­րու­թյուն­ներ սկսե­լու, մնա­ցին օ­դում կախ­ված): Ա­վե­լին՝ խուն­տան է ա­րել ա­մեն ինչ, որ Ար­ցա­խը նո­րից դի­տարկ­վի Ադր­բե­ջա­նի մաս, իսկ մեր բա­նա­կը լքի Ար­ցա­խը: «Հա­յաս­տա­նը չի ար­ձա­գան­քում այն­պես, ինչ­պես ես սպա­սում է­ի, ես զար­մա­ցած եմ: Իս­կա­պես ինձ հա­մար անս­պա­սե­լի է տես­նել այդ­պի­սի ան­տար­բե­րու­թյուն»,- նշում է Ար­ցա­խի պետ­նա­խա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նը: Այ­սինքն` Վար­դա­նյա­նը բախ­վել է պե­տա­կան վար­քագ­ծի բա­ցա­կա­յու­թյա­նը: Բայց որ­տե­ղի՞ց պե­տա­կան վար­քա­գիծ պե­տա­կան հան­ցա­գործ­նե­րի մոտ, նրանք կա­րող են մի­այն չտես­նել, չլսել, չխո­սել: Ու գան­ձա­գո­ղու­թյամբ գե­րա­զան­ցել բո­լոր «նախ­կին­նե­րին» մի­ա­սին վերց­ված: Ար­ցախն իր ա­նե­լիքն ա­նում է, ընդ­դի­մու­թյու­նը` նույն­պես, սփյուռ­քը` նույն­պես... Բայց բա­ցի թղթե շե­րեփ­նե­րից, ո­չինչ չենք ու­նե­նա, քա­նի դեռ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը պաշ­տո­նա­պես ներ­կա­յաց­նում է մի խումբ, որ բաղ­կա­ցած է ազ­գի և պե­տու­թյան ո­խե­րիմ թշնա­մի­նե­րից: Հան­րու­թյունն էլ դեռ չի ըն­կա­լում, որ խուն­տա­յի հետ հա­մա­գոր­ծակ­ցող իր ծա­նո­թը, հա­րև­ա­նը, գոր­ծըն­կե­րը թշնա­մու հետ գոր­ծակ­ցող կո­լա­բո­րանտ է, այ­սինքն` թշնա­մուց ոչն­չով չտար­բեր­վող:

Ու քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը, դի­մե­լով Ար­ցա­խի նախ­կին օմ­բուդս­մեն և պ­ետ­նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նին թե­և կտրուկ է, բայց հիմ­նա­կա­նում ի­րա­վա­ցի. «Ո՛չ, Ար­տակ, այս ի­րա­վի­ճա­կի պա­տաս­խա­նա­տուն մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը չէ: Այս ի­րա­վի­ճա­կի պա­տաս­խա­նա­տուն մի քա­նի շենք այն կողմ նստած Նի­կոլ Փա­շի­նյանն է: Դու դա պետք է շատ լավ ի­մա­նա­յիր: Ու ճիշտ կա­նե­իր, ե­թե հենց այն­տեղ նստա­ցույց ա­նե­իր:

Չլսված բան է: Ի­րա­կան մե­ղա­վոր­նե­րին թո­ղած՝ մի­ջազ­գա­յին հան­րու­թյանն են մե­ղադ­րում, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին, նախ­կին­նե­րին, ընդ­դի­մու­թյա­նը, այլ­մո­լո­րա­կա­յին­նե­րին…»:

Ի­հար­կե, ու­նենք նա­և ե­զա­կի ան­կեղծ բա­րե­կամ­ներ: «Լա­չի­նի մի­ջանց­քի հար­ցը պետք է հիմ­նա­վո­րա­պես լուծ­վի. օ­րի­նակ՝ այն­պես, ինչ­պես Իս­րա­յե­լում: Ցան­կա­պա­տով ամ­րաց­նել և ան­ցա­կե­տեր տե­ղադ­րել, որ­պես­զի ա­մեն տե­սակ «բնա­պահ­պան­ներ» դրա­նով ե­լու­մուտ չա­նեն»,- կար­ծում է ռազ­մա­կան վեր­լու­ծա­բան Ա­լեք­սեյ Լե­ոն­կո­վը: Լե­ոն­կո­վը նշել է, որ ե­թե Ադր­բե­ջա­նը բա­նակ­ցու­թյուն­նե­րի փո­խա­րեն շա­րու­նա­կի իր ա­նօ­րեն քայ­լե­րը՝ շրջա­փա­կե­լով Ար­ցա­խը, ա­պա մի­ջանց­քը պետք է ա­պաշր­ջա­փակ­վի ռա­դի­կալ ​​մե­թոդ­նե­րով: «Ռու­սաս­տա­նը գի­տի, թե ինչ­պես դա ա­նել»,- հա­վե­լել է Լե­ոն­կո­վը: Գի­տի, բայց կա­նի մի­այն մի դեպ­քում` ե­թե Ե­րև­ա­նում լի­նի պե­տա­կան իշ­խա­նու­թյուն, այլ ոչ թե թշնա­մու կա­մա­կա­տար­նե­րի հան­ցա­խումբ:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում