Ամանորյա հեքիաթը` շրջափակված Արցախում

Մշակութային

Այս օրերին շրջափակված Արցախում մանուկները զրկված չեն լինի տոնական ներկայացումներից, մշակութային կյանքը չի ընկրկում, եւ արցախցին ամուր կառչած է իր հողին: Դեկտեմբերի 22-ից մինչեւ 27-ը երեխաների համար օրը 3 սեանսով Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմում կլինի «Ամանորյա հեքիաթ» տոնական ներկայացումը: Բեմականացման հեղինակն է Մարիաննա Գրիգորյանը, բեմականացումը Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանինն է, իսկ նկարչական ձեւավորումը՝ Զորիկ Գալստյանինը: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց ներկայացման բեմականացման հեղինակ, դերասանուհի ՄԱՐԻԱՆՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:

— Դուք դերասանուհի լինելով հանդերձ՝ նաեւ զբաղված եք թատրոնի կազմակերպչական գործերով: Այժմ էլ պատրաստվում եք Ստեփանակերտի թատրոնում ամանորյա ներկայացմանը: Կմանրամասնե՞ք:

— Արցախի Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնում բեմադրում ենք Նոր տարվան նվիրված ներկայացում, որը կոչվում է «Ամանորյա հեքիաթ», որի վերանագրի տակ տարբեր հեքիաթներից կա հավաքած, մշակված սցենար:

 

Հեքիաթի կերպարները մտածել ենք այնպես, որ երեխաներին ծանոթ լինեն: Քանի որ շատ կարճ ժամանակահատվածում որոշեցինք այդ ամենն անել, պետք էր ժամանակի մեջ էլ տեղավորվել: Եվ Ձմեռ պապով, Ձյունանուշով, շուն, կատու, արջ ու կախարդով, որն ուզում է խափանելՆոր տարին՝ այդպիսի սյուժետային մոտեցում ենք տվել ներկայացմանը: Ինձ հետ աշխատում է Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը: Սա մեր միասնական աշխատանքն է: Ես աշխատում եմ բեմական շարժման եւ երաժշտության վրա, իսկ նա օգնում է, որպեսզի լիարժեք կերպար ստանանք արդեն դերասանական ուղղությամբ:

— Ովքե՞ր են խաղալու ներկայացման մեջ:

— «Ամանորյա հեքիաթը» ներկայացման գլխավոր դերերում են թատրոնի դերասաններ Մարատ Մարտիրոսյանն ու Դիանա Հարությունյանը: Ներկայացման մեջ մասնակցում են մեր թատրոնի աշխատակիցների երեխաները, ովքեր արդեն բեմական փորձ ունեն: Երեք փոքրիկ երեխա են խաղալու «Ամանորյա հեքիաթը» ներկայացման մեջ` Արման Հարությունյանը, Դիանա Հարությունյանը, Տիգրան Դավթյանը: Մենք նաեւ ունենք երեխաների սկսնակ խումբ, որի կազմում են Հարություն Անդրեասյանը, Անահիտ Սիմոնյանը, Աննա Աբաղյանը եւ Մարթա Խաչատրյանը, որոնք մեզ մոտ դերասանական վարպետության դասեր են սովորում, որպեսզի հետագայում կարողանան թատրոնում աշխատել: Մենք նրանց դիմում ենք` փոքրիկ «փափազյանցիներ»:

— Ներկայացումը պատրաստելիս ո՞ր հեքիաթասացից եք օգտվել:

— Քանի որ ներկայացումից հետո երեխաներին նվերներ էլ են լինելու մեր ռուսաստանյան հովանավորների կողմից, այդ իսկ պատճառով որոշեցինք, որ թեման ռուսական է լինելու: Իսկ ռուսերեն լեզվով մենք չենք կարող բեմադրել, որովհետեւ զուտ մեր ֆորմատը թույլ չի տալիս: Երեխաները դեռ փոքր են, ռուսերենն  իրենց համար մի քիչ խորթ կլինի: Ներկայացումը խմբագրել եմ Բաբա Յագայի վերաբերյալ ռուսական հեքիաթներից եւ հատված առ հատված դարձրել եմ մի հեքիաթ: Եվ գլխավոր հերոսներից մեկը նաեւ Բաբա Յագան է:

— Այսինքն՝ անկախ ամեն ինչից մշակութային կյանքը Ստեփանակերտում ակտի՞վ է:

— Այո, փորձում ենք տրվել աշխատանքին, որպեսզի բացասական էմոցիաները խափանվեն եւ չխանգարեն մեր սովորական կյանքի ռիթմին: Ինչ էլ լինի, կարեւոր է, որ երեխաները զբաղվեն արվեստով: Առանց այդ էլ նրանք գիտակցում են, թե ինչ է կատարվում: Նույնիսկ մի հումորային պատմություն եղավ, երբ մայրը տանը տոնածառ էր զարդարում, երեխան ասել է. «Մի զարդարիր, Ձմեռ պապիկը չի գա, ճանապարհները փակ են, ինձ մի խաբիր»: Երեխաները գտնվելով այս ամենի մեջ՝ գիտակցում են ներկա իրավիճակը, որ կա մեզ մոտ: Պետք է ամեն ինչ անենք, որպեսզի երեխաներն ունենան իրենց մանկությունը, եւ չխաթարվի իրենց հեքիաթը:

— Ամանորյա ներկայացման մտահղացումն ո՞ւմն էր:

— Մտահղացումը իմն էր: Դեռ այն ժամանակ մտածում էի ունենալ տոնածառային ներկայացում:

— Իսկ դեկորների եւ հագուստների հարցով ի՞նչ գործ եք արել:

— Մեր թատրոնի աշխատանքային գրաֆիկը շատ էր ծանրաբեռնված, ունեցանք առաջնախաղ՝ «Անմահների դիրքը», այնուհետեւ Կարինե Քոչարյանի շնորհիվ  հյուրախաղերով մեկնեցինք Մոսկվա, որտեղ խաղացինք «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը, ուստի՝ ժամանակ չկար դեկորներ պատրաստելու համար: Մտածեցի, որ մեզ պետք է այնպիսի սցենար մշակել, որոնց կերպարների հագուստները, դեկորները մեր թատրոնում արդեն իսկ պատրաստի ունենք: Դրանք կենթարկվեն վերամշակման, ինչը այս կարճ ժամկետում մեր գործը կհեշտացնի: Օրինակ, 2017թվականին Եվգենի Շվարցի «Երկու թխկի» ներկայացումն էինք բեմադրել,ու այնտեղ տնակ եւ ինչ-որ դետալներ մնացել էին եւ, վերամշակելով՝ կարողացանք այս ներկայացման մեջ օգտագործել՝ որպես Բաբա Յագայի տնակ:

— Ճանապարհները դեռ փակ են, չկա՞ ներքին խուճապ երեխաների մոտ:

— Երեխաները  քանի որ դինամիկ կյանքով են ապրում` դպրոց, պարապմունքներ, հետո թատրոնի փորձ, շատ զբաղված լինելով, ժամանակ չեն ունենում այդ ուղղությամբ մտածելու եւ խուճապի մատնվելու: Եվ ոչ միայն երեխաները, այլեւ ես եւ իմ ընտանիքի անդամները ժամանակ չենք ունենում այդ ամենի մասին մտածելու: Փորձում ենք գործով զբաղվել, որ ուշադրություն չդարձնենք բացասական երեւույթներին: Օրինակ, իմ ընտանիքը այս պահին վաճառքի համար խաղալիքներ է պատրաստում: Աշխատանքից տուն եմ գալիս, տանն էլ ընտանիքիս հետ խաղալիքներ եմ պատրաստում, որպեսզի միտքս անընդհատ ուրիշ բանով զբաղված լինի, որ այս ամենն ուղիղ չընկալեմ եւ էմոցիոնալ ապրումներ չունենամ: Իսկապես պետք է ուժեղ լինել եւ պայքարել ապագայի համար: Իսկ ապագայի համար պայքարն այն է, որ պետք է աշխատենք վաղվա համար: Իսկ մեր վաղվա օրը երեխաներն են, որոնց երբեք չպետք է զրկել մանկությունից եւ ամանորյա հեքիաթից:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում