Սեփական տանը՝պատանդ-տնվորի կարգավիճակում․ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր Արզիկ Մխիթարյան

Հանդիպում

Արդեն 9-րդ օրն է չի հաջողվում հեռացնել Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցի «բնապահպան ակտիվիստներին» ու վերականգնել Արցախ-Հայաստան կապը:  Ի՞նչ է իրականում տեղի ունենում, ի՞նչ աշխարհաքաքաղաքական խաղ է թաքնված եւ ինչպե՞ս է Արցախցին դիմակայում օր-օրի ահանգնացող մարտահրավերներին այս եւ օրախնդրային այլ հարցերի շուրջ զրուցել ենք Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Արզիկ Մխիթարյանի հետ, ով նախ արձանագրեց հետեւյալը․

-Գաղտնիք չէ, որ գերտերությունները մութ գործարքների մանրադրամ են դարձրել Արցախը և մեր արդարամիտ, հայրենապաշտ ու խիզախ ժողովուրդը հայտնվել է անլուծելի թվացող դիլեմայի առաջ։ Երևույթների մի այնպիսի խառնաշփոթ են առաջացրել այդ մութ ուժերը, որ հաճախ տրամաբանությունն ու նույնիսկ քաղաքագիտական գիտելիքները բավարար չեն հասկանալու իրերի իրական դրությունը։ Վարպետորեն ստեղծել են դեպքերի ու երևույթների այնպիսի կոնգլոմերատ, որ ժողովուրդն ակամայից իր դժգոհության վեկտորը մե՛կ ուղղում է դեպի Թուրքիա ու Ադրբեջան, մե՛կ դեպի արևմուտք, մե՛կ դեպի Ռուսաստան և հաճախ էլ սեփական երկրի իշխանավորներին ու ընդիմադիրներին։ Արցախցիները կասկածում են ամենքին, կասկածում են ցանկացած իրողության, որոնց տեսանելի կողմը մի բան է, խորքայինը՝ այլ։ Ցավալի վիճակ է՝ սեփական երկրում հայտնվել ենք պատանդ-տնվորի կարգավիճակում, իսկ «տանտերերի» շքերթն էլ կանգ չի առնում նոր խարդավանքների առաջ։

Ամենաահավորը, սակայն, «պալատական» խարդավանքն է, որի մասնակիցների փաղանգի վերջը տեսանելի չէ։ Ափսո՜ս, հազար ափսոս, որ ի դերև արեցին մեր ժողովրդի արդար զավակների՝ հայդուկ, ֆիդային, ազատամարտիկ, զինվորական, հրամանատար ու գեներալ անհատների վաստակը։ Իսկ Արցախյան Էլիտան՝ ազնվագույն մտավորականությունը պարզապես ցնցված ու ըմբոստության մեջ է…

Нет описания.

-Տիկին Մխիթարյան, ինչպե՞ս եք տեսնում Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող իրադարձությունների հանգուցալուծումը եւ առհասարակ, ինչպիսի՞ ապագա է սպասվում պարբերաբար նոր հարվածներ ստացող, բայց երբեք չընկրող Արցախին ու արցախցուն:
-Քաշաթաղի միջանցքի փակումը նույն խարդավանքի շղթայի օղակներից մեկն է, որի ենթատեքստը հավանաբար շուտով պարզ կլինի։ Այն անկասկած թուրք-ադրբեջանական հեռահար քաղաքականության դրսևորումների շարունակությունն է։ Քայլ առ քայլ հակառակորդը «խաղաղության» հռչակագիրը օդ է թռցնում սպանվող աղավնու կերպարով։ Սակայն, Աշխա’րհ, իմացիր, մենք ապրում ենք մեզ արյունակից դարձած հողում՝ մեր Հայրենիքում։ Մենք Աշխարհի այն եզակի ազգերից ենք, որ հայրենապաշտ ենք, ուխտում ենք զոհաբերվել Հայրենիքի պաշտպանությանը և շռայլորեն տալիս ենք ոչ միայն Սերը, այլև Արյունը…Արցախցիները լավ են սերտել ռազմական դոկտրինայի այբուբենը՝ հակառակորդին գերազանցում ենք զոհաբերվելու մեր ընդունակությամբ…
-Տիկին Մխիթարյան, այս օրերին տեսակետներ են հնչում, որ «Լաչինի միջանցքի փակումը քաղաքական օպերացիա է, որին մասնակցում է Հայաստանը՝ ոչինչ չանելու տեսքով», համամի՞տ եք հնչող տեսակետին:
-Ես շեշտեցի, որ գերտերությունների և ինչու չէ մեր իշխանավորներից ոմանց մասնակցությունը ևս հավանաբար առկա է այս անվերծանելի խաղերի մեջ։ Այսօր աշխարհում ոչինչ բացառված չէ։ Սակայն, փույթ չէ, կյանքը միայն ուժեղներին է ծնկի բերում, որ տեսնի թե ինչպես են նրանք ոտքի կանգնում, թույլերին ձեռք չի տալիս, նրանք առանց այն էլ ապրում են ծնկաչոք… Հնդկական իմաստուն ասույթ կա. «Հոգին ծիածան չի ունենա, եթե աչքերում արցունք չկա»։
Արցախցիներն օր-օրի հարստացնում են իրենց հոգու ծիածանի գույները… Прорвёмся……
 
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ
 
https://iravunk.com/sim/?p=244304&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ