Ումի՞ց պետք է ավելի շատ վախենալ. Նիկոլը ստիպված է կողմնորոշվել

Վերլուծություն

Դեկ­տեմ­բե­րի 16-ի վաղ ա­ռա­վո­տյան Ռու­բեն Վար­դա­նյանն ազ­դա­րա­րեց, որ Ար­ցա­խի գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը վե­րա­կանգն­վել է, եւ որ մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ օր­վա ըն­թաց­քում նա­եւ կբաց­վի Լա­չի­նի մի­ջանց­քը: Սա­կայն ե­րեկ­վա դրու­թյամբ մի­ջանց­քը շա­րու­նա­կում էր փակ մնալ: Ա­ռա­ջին հար­ցը, որ դրա­նից բխում է, հե­տե­ւյալն է՝ մի՞թե Վար­դա­նյա­նը սխալ­վել էր եւ ցան­կա­լին ներ­կա­յաց­րեց ի­րա­կա­նու­թյան տեղ:

Ե­ՐԵՔ Ա­ՌԱՋ­ՆԱ­ՅԻՆ ՀԵ­ՏԱ­ԽՈՒ­ԶՈՒ­ԹՅՈՒՆ­ՆԵ­ՐԻ ՂԵ­ԿԱ­ՎԱՐ­ՆԵ­ՐԻ ԱՅ­ՑԸ ՀԱ­ՅԱՍ­ՏԱՆ

Նման է, որ Վար­դա­նյա­նը ճա­նա­պար­հը բա­ցե­լու մա­սին նա հստակ տե­ղե­կու­թյուն ու­ներ եւ, ըստ ա­մե­նայ­նի, առն­վազն ռու­սա­կան խա­ղա­ղա­պահ­նե­րից, ե­թե ոչ նրանց վե­րա­դաս­նե­րից: Այ­սինքն, որ կար նման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, եւ դրա վկա­յու­թյունն էլ գա­զա­մա­տա­կա­րար­ման վե­րա­կանգ­նումն էր: Ա­վե­լին, տե­ղի աղ­բյուր­նե­րից կա նա­եւ տե­ղե­կու­թյուն, որ ա­զե­րի «բնա­պահ­պան­նե­րը» ի­րոք այդ օր­վա ա­ռա­վո­տյան «վեշ-մե­շոկ­նե­րը» հա­վա­քել եւ պատ­րաստ­վում է­ին հե­ռա­նալ: Բայց ա­հա ա­մեն ինչ մի­ան­գա­մից կանգ ա­ռավ, եւ ճա­նա­պար­հը մնում է փակ: Այ­սինքն, ե­թե նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյան մա­սին այդ քիչ կաս­կած­ներ հա­րու­ցող վար­կա­ծը հա­մա­պա­տաս­խա­նում է ի­րա­կա­նու­թյա­նը, ա­պա նշա­նա­կում է, որ դեկ­տեմ­բե­րի 16-ի կե­սօ­րից հե­տո ինչ-որ բան տե­ղի ու­նե­ցավ, դրա ար­դյուն­քում ինչ-որ բան փոխ­վեց, նախ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն էլ չե­ղարկ­վեց կամ հե­տաձգ­վեց:

Այդ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծի աչ­քի ընկ­նող թե­րեւս մի­ակ ի­րա­դար­ձու­թյու­նը, ո­րը կա­րող էր ցան­կա­ցած բնույ­թի եւ մա­կար­դա­կի գոր­ծըն­թա­ցի վրա իր է­ա­կան ազ­դե­ցու­թյու­նը թող­նել, թե­րեւս մի­այն Մեծ Բրի­տա­նի­ա­յի գաղտ­նի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյան՝ Mi 6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի այցն էր Հա­յաս­տան:

Հաս­կա­նա­լու հա­մար, թե խոսքն ին­չի մա­սին է, նախ հի­շեց­նենք այս պարզ փաս­տը: Աշ­խար­հում գո­յու­թյուն ու­նեն մի քա­նի երկր­նե­րի հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ, ո­րոն­ցից հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյու­նում շատ բան է կախ­ված: Դրան­ցից ա­մե­նա­ա­ռա­ջին պլա­նում են, նա­եւ ի հա­շիվ հսկա­յա­կան փոր­ձի եւ տե­ղե­կատ­վու­թյան հզոր բա­զա­յի, ա­մե­րի­կյան, ռու­սա­կան ար­տա­քին հե­ռա­խու­զու­թյուն­նե­րը, եւ, ի­հար­կե, նա­եւ բրի­տա­նա­կան Mi 6-ը: Հա­մե­մա­տու­թյան հա­մար նշենք, որ,

օ­րի­նակ, չի­նա­կան կամ իս­րա­յե­լյան հե­տա­խու­զու­թյուն­նե­րը, ո­րոնք է­լի լի­նե­լով մի­ան­գա­մայն հզոր, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, նշված ե­ռյա­կից մի փոքր հետ են ըն­կած՝ չու­նե­նա­լով նշված ե­ռյա­կի դա­րա­վոր փոր­ձը:

Այս­պի­սով, կա­րող ենք նախ ֆիք­սել մեկ պարզ փաստ. մինչ այս, ե­թե չենք սխալ­վում, Mi 6-ի եւ ոչ մի ղե­կա­վար Հա­յաս­տան չի այ­ցե­լել, եւ ե­թե Մու­րը այ­ցե­լեց, ա­պա մի­այն այդ փաս­տը նշա­նա­կում է, որ այդ այցը, գլո­բալ տե­սան­կյու­նից, ու­ներ ար­տա­կարգ մեծ կա­րե­ւո­րու­թյուն: Հա­մե­մա­տու­թյան հա­մար հի­շեց­նենք, որ ամ­ռանն էլ, նույն­պես պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ, Հա­յաս­տան այ­ցե­լեց ա­մե­րի­կյան հե­տա­խու­զու­թյա­ն ԿՀՎ-ի ղե­կա­վար Ո­ւի­լյամ Բերն­սը, իսկ դրա­նից հաշ­ված օ­րեր անց՝ Ռու­սաս­տա­նի ար­տա­քին հե­տա­խու­զու­թյան ծա­ռա­յու­թյան տնօ­րեն Սեր­գեյ Նա­րիշ­կի­նը: Այ­սինքն, այս կարճ ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում Հա­յաս­տան են այ­ցե­լել  հա­մաշ­խար­հա­յին հե­տա­խու­զա­կան է­լի­տա­յի ե­ռյա­կի ղե­կա­վար­նե­րը: Սա ար­դեն ոչ թե պար­զա­պես ար­տա­ռոց է, այլ պարզ խո­սում է մի­գու­ցե մեզ հա­մար ծայ­րա­հեղ վտան­գա­վոր մեկ փաս­տի մա­սին. Հա­յաս­տա­նը, բնա­կա­նա­բար, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դիր­քի պատ­ճա­ռով, նե­րառ­ված է այն­պի­սի մասշ­տա­բա­յին խա­ղե­րի, հաշ­վարկ­նե­րի մեջ, որ ա­ռանց­քա­յին հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը ոչ թե նույ­նիս­կ ակ­տիվ գոր­ծում են այս ուղ­ղու­թյամբ, այլ գոր­ծում են նա­եւ ա­ռա­ջին դեմ­քե­րի մա­կար­դա­կով:

Թե ին­չի մա­սին է խոս­քը, ընդ­հան­րա­կան ի­մաս­տով, ի­հար­կե, հաս­կա­նա­լի է. Հա­յաս­տա­նի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան: Սա­կայն դա դե­տա­լա­յին ի՞նչ տեսք ու­նի, դա ար­դեն հաս­կա­նալ է պետք:

MI6-Ի Ա­ԿԱՆՋ­ՆԵ­ՐԸ

Այն, որ հենց Ռի­չարդ Մու­րի այցն էր, որ Լա­չի­նում ի­րա­վի­ճակ փո­խեց, թե­րեւս կաս­կա­ծի տե­ղիք չի տա­լիս: Իսկ դա նշա­նա­կում է, որ Լա­չի­նի մի­ջանց­քի շուրջ այս պա­հին ստեղծ­վել է մի ֆոն, որն ուղ­ղա­կի­ո­րեն կա­րող էր ազ­դել հի­շա­տակ­ված գլո­բալ նպա­տա­կի՝ Հա­յաս­տա­նի նկատ­մամբ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղու­թյան հար­ցի վրա:

Նկա­տենք նա­եւ, որ այս տրա­մա­բա­նու­թյունն էր դրված նա­եւ հե­ղի­նա­կա­վոր քա­ղա­քա­գետ Եվ­գե­նի Սա­տա­նովս­կու մեկ­նա­բա­նու­թյան հիմ­քում՝ կապ­ված Լա­չի­նի մի­ջանց­քի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ: Սկսե­լով փաս­տից, որ մի­ջանց­քը փա­կած «բնա­պահ­պան­նե­րից» ո­մանք կրել եւ ցու­ցադ­րել են «Գորշ գայ­լե­րի՝ դե ֆակ­տո նա­ցիս­տա­կան ​​կազ­մա­կեր­պու­թյան տար­բե­րան­շան­նե­րը», Սա­տա­նովս­կին հի­շեց­նում է, որ Թուր­քի­ա­յի տար­բեր օ­ղակ­նե­րի ֆի­նան­սա­վոր­մամբ այդ կազ­մա­կերպությունը այ­սօր տա­րած­ված է նա­եւ Ադր­բե­ջա­նում: Դրան էլ գու­մա­րած, փաս­տը, որ. «Թուր­քե­րը վեր­ջա­պես ի­րենց թեւի տակ ա­ռան Ադր­բե­ջա­նը: Այս­տեղ պատ­րանք­ներ չպետք է լի­նեն, օ­րի­նակ՝ բա­նակն այ­սօր վե­րա­կազ­մա­վոր­վե­լու է թուր­քա­կան ձե­ւով՝ կոնկ­րետ կեն­սագ­րու­թյամբ թուրք գե­նե­րա­լի կող­մից»: Այս­պի­սով ակ­նար­կե­լով, որ Լա­չի­նի մի­ջանց­քի մի­ջա­դե­պը հա­զիվ թե տե­ղի ու­նե­նար ա­ռանց Ան­կա­րա­յի «դաբ­րո­յի», Սա­տա­նովս­կին նա­եւ հի­շեց­նում է, որ մի շարք կոնկ­րետ դեպ­քե­րում, օ­րի­նակ՝ Ղա­զախս­տա­նում այս տա­րեսկզ­բին տե­ղի ու­նե­ցած հե­ղաշրջ­ման փոր­ձի հե­տեւում «կանգ­նած է­ին ոչ մի­այն թուր­քա­կան, այլ նա­եւ բրի­տա­նա­կան հե­տա­խու­զա­կան ծա­ռա­յու­թյուն­նե­րը: Mi 6 - մեծ բա­րեւ»: Իսկ սա պարզ ակ­նարկ է, որ Հա­յաս­տա­նի շուրջ զար­գա­ցող ներ­կա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում եւս պետք է թուր­քա­կա­նից զատ, փնտրել նա­եւ Mi6-ի հետ­քը, եւ, հաշ­վի առ­նե­լով նա­եւ Մու­րի անձ­նա­կան սերտ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը Թուր­քի­ա­յի հետ, աս­վածն էլ ա­վե­լի ի­րա­տե­սա­կան է դառ­նում: Ի­հար­կե, նա­եւ հաշ­վի առ­նե­լով ինչ­պես Մու­րի այս այ­ցը, այն­պես էլ այն, որ նույն Mi6-ի ղե­կա­վա­րը մի­ջանց­քը փակ­վե­լու հենց հա­ջորդ օրն ըն­դու­նեց Նի­կո­լի ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նին:

Բայց ե­թե ըն­դու­նենք, որ Լա­չի­նի մի­ջանց­քը փա­կե­լը Բա­քու-Անկա­րա- Mi6 հա­մա­տեղ օ­պե­րա­ցի­ա­յի շրջա­նակ­նե­րում էր՝ միտ­ված Ար­ցախն Ադր­բե­ջա­նի վե­րահս­կո­ղու­թյան տակ դնե­լուն եւ դրա­նով ռու­սա­կան զոր­քե­րի դուրսմղ­մա­նը, ա­պա Մու­րի ին­չի՞ն էր պետք Հա­յաս­տան գա­լը. մի­ջանց­քը փակ էր, օ­պե­րա­ցի­ան զար­գա­նում էր, մնում էր Լոն­դո­նում հան­գիստ նստել եւ սպա­սել ար­դյունք­նե­րին: Չնա­յած՝ չմո­ռա­նանք, որ Մու­րը ե­կավ այն պա­հին, երբ նախ՝ ա­զե­րի­նե­րը գա­զը բա­ցե­ցին, ա­պա տա­րած­վեց խո­սակ­ցու­թյու­նը, որ բաց­վում է նա­եւ ճա­նա­պար­հը: Իսկ դա նշա­նա­կում էր, որ օ­պե­րա­ցի­ան սկսել էր ձա­խող­վել, եւ պետք էր Մու­րի անձ­նա­կան մի­ջամ­տու­թյու­նը:

Ել­նե­լով նրա­նից, որ Ար­ցա­խի գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը վե­րա­կանգն­վեց, եւ Վար­դա­նյա­նի մա­կար­դա­կով խոս­վում էր նա­եւ ճա­նա­պար­հը բա­ցե­լու մա­սին, ի­րոք նման է, որ օ­պե­րա­ցի­ան ձա­խող­մա­նը մոտ էր, եւ այս տե­սան­կյու­նից Մու­րի մի­ջամ­տու­թյու­նը տրա­մա­բա­նա­կան էր: Բայց այդ դեպ­քում նա պետք է Ա­լի­ե­ւին հետ պա­հեր ռուս­նե­րի հետ հա­մա­ձայ­նու­թյու­նից, եւ այս­տեղ Նի­կո­լը պետք է որ դեր չու­նե­նար: Այդ դեպ­քում ին­չո՞ւ Մուրն այ­ցե­լեց Նի­կո­լին եւ ոչ թե Ա­լի­ե­ւին:

ԿՈՂՄ­ՆՈ­ՐՈՇ­ՎԵ­ԼՈՒ ՊԱ­ՀԸ

Բայց ար­դյոք տե­ղի՞ն է տա­րած­ված այն տե­սա­կե­տը, թե մի­ջանց­քի հար­ցը մի­այն ռուս-ազե­րի­ա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­բյեկտ է, ու այս­տեղ Նի­կո­լը դեր չու­նի: Նախ, Լա­չի­նի մի­ջանց­քի փա­կե­լը Ա­լի­եւն ակն­հայ­տո­րեն կա­պում է Նա­խի­ջե­ւա­նի հետ կա­պի ու­ղի­նե­րի գոր­ծարկ­ման գոր­ծըն­թա­ցի ձա­խո­ղում­նե­րի հետ: Ընդ ո­րում, նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րում, թե­եւ Նա­խի­ջե­ւա­նի հետ կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի առն­չու­թյամբ օգ­տա­գործ­ված չէ «մի­ջանցք» տեր­մի­նը, սա­կայն հիմ­նա­կան շա­րադ­րան­քը ի­մաս­տա­յին տե­սան­կյու­նից շատ նման է Լա­չի­նի մի­ջանց­քի մե­խա­նիզ­մին: Այդ թվում, որ գոր­ծե­լու է ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյուն: Նի­կոլն այս հար­ցում իր մեկ­նա­բա­նու­թյունն ու­նի, ու հար­ցը տե­ղից այդ­պես էլ չի շարժ­վում: Այն տպա­վո­րու­թյունն է, որ Ա­լի­ե­ւը հենց այդ հան­գա­մանքն էլ դրել է մի­ջանց­քը փա­կե­լու ներ­կա բանակ­ցու­թյուն­նե­րի հիմ­քում, այ­սինքն՝ Մոսկ­վա, ա­պա­հո­վիր, որ Նի­կոլն իր իսկ ստո­րագ­րած փաս­տաթղ­թի հա­մա­ձայն՝ հա­մա­ձայն­ի Մեղ­րի­ում ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյան այն­պի­սի մե­խա­նիզ­մի, ո­րը գոր­ծում է նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քում, հա­կա­ռակ դեպ­քում մենք ճա­նա­պար­հը չենք բա­ցի: Եվ ե­թե Նի­կոլն այդ տար­բե­րակն ըն­դու­նի, ա­պա դա է­ա­պես կթու­լաց­նի Ա­լի­ե­ւի դիր­քե­րը՝ Պու­տի­նի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րում:

Մյուս կող­մից էլ, հին խո­սակ­ցու­թյուն­ներ չեն, որ հենց Մեղ­րի­ի ճա­նա­պարհ­նե­րի ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյունն է, որ անգ­լո­ա­մե­րի­կա­ցի­նե­րի ա­մե­նա­ան­ցան­կա­լի սցե­նարն է: Եվ ե­թե ըն­դու­նենք, որ Նի­կոլն այս փու­լում այլ տար­բե­րակ չի տես­նում, քան այդ դրույ­թի հետ հա­մա­ձայն­ե­լը, ա­պա Մու­րի այս այ­ցը դրա­նով իր տրա­մա­բա­նու­թյան մեջ կընկ­նի. պետք է Նի­կո­լին հետ պա­հել նման հա­մա­ձայ­նու­թյուն տա­լուց: Ա­ռա­վել եւս, որ այդ խնդրի լու­ծու­մը նկա­տե­լի­ո­րեն կազ­դի նա­եւ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» ռու­սա­կան տար­բե­րա­կի ա­ռա­ջըն­թա­ցի վրա: Այ­սինքն, նման փաս­տա­թուղ­թը կա­րող է նա­եւ դեկ­տեմ­բե­րի 28-ին Սանկտ Պե­տեր­բուր­գում ծրագր­ված ԱՊՀ երկր­նե­րի ոչ պաշ­տո­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վում, ա­վե­լի կոնկ­րետ՝ այդ ա­ռի­թով հնա­րա­վոր Պու­տին-Ալի­եւ-Փա­շի­նյան նոր ե­ռա­կողմ հան­դիպ­ման օ­րա­կար­գում դրվել:

Դա կանխելու համար Մու­րը կարող էր Ե­րե­ւան հասնել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում