Վահե Գրիգորյանն ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ

Իրավական
2022 թվականի դեկտեմբերի 20-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՍԴ-ից:

Ստորեւ ներկայացնում ենք Վահե Գրիգորյանի կենսագրությունը.

1997 թվականինավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2010 թվականինավարտել է Նոթինգեմի համալսարանը՝ ստանալով Մարդու իրավունքների մագիստրոսի կոչում:

Մասնագիտական վերապատրաստում է անցել.

2001 թվականինՀռոմի Միջազգային զարգացման իրավունքի ինստիտուտում՝ դասընթացը «Սեփականության իրավունք և անցումային արդարադատություն» թեմայով

2007 թվականինՎարշավայի Մարդու իրավունքների հելսինկյան հիմնադրամում

2009 թվականինՎաշինգտոնի Ջոնս Հոփկինս համալսարանի Միջազգային հարաբերությունների բարձրագույն դպրոցում

2010 թվականինԲեռլինի «Hertie» կառավարման դպրոցում

Աշխատանքային գործունեություն

2022 թվականի դեկտեմբերի 20-ին

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:

2019 թվականի հունիսի 18-ին

Հանրապետության նախագահի առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր:

2016 թվականից

Միջազգային քրեական դատարանում ցուցակագրված փաստաբան:

2014-2018 թթ.

հանդիսացել է Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ (առաքելություններ և փորձագիտական աշխատանք է իրականացրել Ղազախստանում, Ուկրաինայում, Մոլդովայում)՝ խորհրդատվություն է մատուցել ԵԽ մարմիններին դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ:

2013-2019 թթ.

աշխատել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական կենտրոնի» (European Human Rights Advocacy Centre, Լոնդոն) իրավաբան/փաստաբան և իրավական խորհրդական:

2011-2015 թթ.

զբաղվել է ազգային և միջազգային իրավական փորձագիտական գործունեությամբ՝ որպես վերապատրաստող փորձագետ պարբերաբար դասընթացներ է վարել ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կողմից կազմակերպված Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի, ԱՊՀ պետությունների իրավաբանների, լրագրողների և դատավորների համար ՄԻԵԿ նյութական և դատավարական իրավունքների թեմաներով դասընթացներին:

2001-2019 թթ.

իրականացրել է փաստաբանական/իրավախորհրդատվական գործունեություն, դատական ներկայացուցչություն ներպետական դատարաններում (եռաստիճան դատական համակարգի ատյաններ և Սահմանադրական դատարան) և միջազգային ատյաններում (ՄԻԵԴ և ԵԽ նախարարների կոմիտե): Տարբեր կարգավիճակներով (դիմողի ներկայացուցիչ, ներկայացուցիչների խմբի անդամ կամ ներկայացուցչի խորհրդական) մասնակցել է ՄԻԵԴ-ի շրջանակներում իրականացված 80-ից ավելի դատավարությունների:

2001-2005 թթ.

եղել է «Ռայթ-իրավաբանական խումբ» ՍՊԸ-ի իրավական խորհրդատուն, իսկ 2003 թվականից՝ գործադիր տնօրենը:

1999-2000 թթ.

աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ գրավի վարչության պետի, այնուհետև՝ իրավաբանական խորհրդատվության վարչության պետի պաշտոնում:

1996-1997 թթ.

աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան:

ԱՅԼ ՏՎՅԱԼՆԵՐ

1997-1998 թթ. ծառայել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերում:

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում