Մեկնարկել է «Ռուս խաղաղապահները, սահմանապահները և 102-րդ բազան որպես կայունացնող գործոն Հարավային Կովկասում» խորագրով կլոր սեղան քննարկումը. ՖՈՏՈ
Ներքաղաքական«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի դահլիճում մեկնարկել է «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ՝ հանուն նոր միության» շարժման կազմակերպած կլոր սեղանը՝ «Ռուս խաղաղապահները, սահմանապահները և 102-րդ բազան որպես կայունացնող գործոն Հարավային Կովկասում» խորագրով:
Քննարկվելու են հետևյալ թեմաները.
– ադրբեջանական սադրանքները Բերձորի (Լաչինի) միջանցքում և ռուս խաղաղապահների արձագանքը.
-Արցախի շուրջ իրավիճակի հնարավոր զարգացում. կա՞ ելք փակուղուց.
-Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական բանակցություններ. հնարավոր հեռանկարներ.
– Հայաստանի և Արցախի անվտանգության հայեցակարգը և Ռուսաստանի դերը. -Ռուսաստանի կայունացնող գործոնը Հարավային Կովկասում.

