Արցախը մնաց մենակ, Հայաստանի Հանրապետության իշխանությունները ձեռքերը լվացին Արցախից.Արկադի Կարապետյանը (Ագո)
Հանդիպում«Ադրբեջանն ասում է՝ Երեւանն իմն է, իսկ մարդիկ իրենց հանգստացնում են, որ սադրանքներով Ադրբեջանն ընդամենը միջանցք է ուզում։ Մինչեւ այս ազգը չմիանա, ուժ չդառնա, չենք կարող մեր ծրագրերն իրագործել։ Մենք նույնիսկ չգիտենք՝ ինչ ենք ուզում, քանի որ չունենք գաղափարախոսություն։ Այն, որ Հայաստանից այլեւս ժամկետային զինծառայողներ չեն մեկնելու Արցախ, նշանակում է, որ Արցախը մնաց մենակ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ձեռքերը լվացին Արցախից։ Ամեն ինչ շատ պարզ է, ինչ էլ ասվի։ Մեր առաջին հանրապետության վերջին նիստը սկսվել է այսպես՝ մենք կարող էինք տալ Ղարաբաղին զենք, զինամթերք, բայց չտվեցինք։ Հիմա էլ շատ բան չի փոխվել, ամեն ինչ կրկնվում է»,-անդրադառնալով առկա իրավիճակին «Իրավունքի» հետ զրույցում ասաց ԼՂՀ ինքնապաշտպանական բանակի առաջին հրամանատար, ռազմական գործիչ Արկադի Կարապետյանը (Ագո), ընդգծելով.
-Չեմ ուզում խոսել, որ խոսեմ ջղայանալու եմ, նոր եմ կամաց-կամաց կազդուրվում, խնդրում եմ...
https://iravunk.com/sim/?p=244274&l=am/

