Հայաստանի պարտության անունը նիկոլիզմ է
ՎերլուծությունՀայաստանի պարտության անունը նիկոլիզմ է, որը սպառողականության ամենաթունավոր տեսակն է:
Իսկ սպառողականության հաղթանակի պատճառն էլ բարձրագույն մտավորականության հոգեբարոյական ահավոր տհասությունն է:
Որն իր հերթին պայմանավորված է եսակենտրոն աշխարահայացքի լիակատար գերիշխանությամբ:
Դրա պատճառն էլ իմաստության հազարամյա թելի կտրված լինելն է, հայկական իմաստասիրական դպրոցի բացակայությունն է:
Իրավիճակը կփոխվի միայն այն դեպքում, երբ կգտնվեն մի քանի խորամիտ հայեր, որոնք ընդունակ են իմաստասիրական հայկական դպրոցը վերակենդանացնել:
Դա կրկնել եմ հազար անգամ ու հազար եղանակով, չստանալով բացարձակապես ոչ մի արձագանք:
Ուրեմն ունենք այն, ինչին համապատասխան բովանդակություն ունենք:
Հայ մարդու ներքին բովանդակության արդի նեխածությունը չեզոքացնելու ընդունակ, հզոր խելքով մարդիկ են պետք, որոնք իսկապես գիտեն, թե ինչու՞ առանց դրա որևէ դրական արդյունքի հասնելն աանհնար է:
Քանի դեռ նման մարդիկ չկան, ոչինչ չկա, որը կարող է փորձանքների շարանին դիմակայել:

