Մեսսին` Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ, Մբապեն` լավագույն ռմբարկու
ՍպորտԱշխարհի առաջնության եզրափակչում Արգենտինան ուժեղ գտնվեց Ֆրանսիայի հավաքականից եւ նվաճեց բաղձալի տիտղոսը։
Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն դարձել է ԱԱ-2022-ի «Ոսկե խաղակոշիկի» մրցանակակիրը: Արգենտինայի դեմ եզրափակիչ խաղում Մբապեն հեթ-տրիկի հեղինակ դարձավ՝ մրցաշարում գոլերի թիվը հասցնելով 8-ի։
Նա մեկ գնդակով առաջ անցավ արգենտինացի Լիոնել Մեսսիից, ով դարձավ ռմբարկուների պայքարում երկրորդը։
Իսկ Մեսսին ճանաչվեց Աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստ։
35-ամյա հարձակվողը, ով իր թիմին հասցրեց աշխարհի չեմպիոնի կոչմանը, արժանացել է ԱԱ-2022-ի «Ոսկե գնդակին»։
Մրցաշարում Մեսսին դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

