Աշխարհի գավաթի համար պայքարում Ֆրանսիան եւ Արգենտինան 90 րոպեում խփեցին 2-ական գոլ, լրացուցիչ ժամանակում թիմերը փոխանակվեցին մեկական գնդակով և հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցների միջոցով, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին արգենտինացիները:
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել՝ 6 միավորով հաղթելով C խմբում: Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը մեկնարկային տուրում 1-2 հաշվով պարտվել էր Սաուդյան Արաբիային, որից հետո միևնույն՝ 2-0 հաշվով առավելության հասել մեքսիկացիների ու լեհերի նկատմամբ: 1/8 եզրափակիչում Արգենտինան 2-1 հաշվով պայքարից դուրս էր թողել Ավստրալիային, քառորդ եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Նիդերլանդներին (2-2, 4-3), իսկ կիսաեզրափակիչում 3-0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել խորվաթների նկատմամբ:
Ֆրանսիան 6 միավորով հաղթել էր D խմբում (Ավստրալիա՝ 4-1, Դանիա՝ 2-1, Թունիս՝ 0-1): 1/8 եզրափակիչում ֆրանսիացները 3-1 հաշվով առավելության էին հասել լեհերի նկատմամբ, քառորդ եզրափակիչում 2-1 հաշվով պայքարից դուրս էին թողել Անգլիայի հավաքականին, իսկ կիսաեզրափակիչում 2-0 հաշվով առավելության էին հասել Մարոկկոյի նկատմամբ:
ԱԱ-2022, եզրափակիչ
Արգենտինա - Ֆրանսիա՝ 3-3
11-մետրանոցներ՝ 4-2
Լիոնել Մեսի, 23 (11-մ), 109, Անխել դի Մարիա, 36 - Կիլիան Մբապե, 80, 81, 118 (11-մ)

