Շանթ Սարգսյանը 5,5 միավորով ընթանում է 12 ֊րդ տեղում
ՍպորտԵԱ.Շանթ Սարգսյանը ընդամենը կես միավոր է զիջում առաջատարներին։ Լեհաստանի Կատովիցե քաղաքում ընթացող արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում կայացան մեկնարկային 6 տուրերի մրցախաղերը։
ՇԱՆԹ ՍԱՐԳՍՅԱՆԸ, մրցաշարը սկսեց 5 անընդմեջ գեղեցիկ հաղթանակով, պարտության մատնելով ազգությամբ լեհ շախմատիստներ Յան Մատչիկին, Միրոսլավ Գրաբատչիկին, Կամիլ Պլիխտային, Լուկաս Լիչնդրսկուն և անգլիացի Թոնի Նիկոլիին։ Միայն 6֊րդ տուրում իսպանացի Խայմե Սանտոս Լատասային հաջողվեց ընդհատել հայ գրոսմայստերի հաղթարշավը պարտիան ավարտելով ոչ ֊ոքի։ 6 տուրից հետո, Շանթ Սարգսյանը 5,5 միավորով ընթանում է 12 ֊րդ տեղում։ Նա ընդամենը կես միավոր է զիջում մրցաշարային աղյուսակը գլխավորող չեխ Դավիդ Նավարային և գերմանացի Դանիել Ֆրիդմանին։
Ռոբերտ Հովհաննիսյանը 5 միավորով ընթանում էր 38֊րդ տեղում։ Նա տարել է 4 հաղթանակ, 2 պարտիա ավարտել է ոչ ֊ոքի։
Այսօր, դեկտեմբերի 18֊ին կկայանան արագ շախմատի Եվրոպայի առաջնության վերջին 5 տուրերի մրցախաղերը։ Հիշեցնենք, որ կայծակնային խաղի Եվրոպայի առաջնությանը Շանթը գրավել էր 3֊րդ տեղը։
Ներկայացրեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

