Ոչ մի բառ չլսեցինք Ադրբեջանի դեմ եվրոպական պատժամիջոցների մասին, երբ հայ կանանց բռնաբարեցին, աչքերը հանեցին, ոտքերն ու գլուխը կտրեցին. Տեր Սերոբ

Տեսանյութեր

Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավոր Արժանապատիվ Տ. ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆՆ, ով բնակվում է Միացյալ Նահանգներում, անդրադարձել է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր միության» շարժման երիտասարդության հարցերի հանձնաժողովի եւ «Իրավունքի եւ արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպած կլոր սեղան-քննարկմանը, որը կրում էր «Ժամանակն է վերսկսել Հայաստանում ապրել հայեցի եւ մերժել Ստամբուլյան կոնվենցիան» խորագիրը: Տեր հայրն ուղերձով է հանդես եկել:

«Տիկնայք եւ պարոնայք,

Գիտաժողովի հարգելի մասնակիցներ.
 
Իսկապես զարմանալի է, որ այն օրերին, երբ աշխարհը զբաղված է ՖԻՖԱ-ի աշխարհի գավաթի խաղերը դիտելով եւ վերլուծելով խաղացողների ու մրցավարների ելույթները, Եվրամիության ներկայացուցիչները, ի թիվս այլոց, միայն բանավոր աջակցություն են ցուցաբերում մեզ. եւ ինչպես նախկինում՝ մեր սև օրերին, նրանց ոչինչ չի հետաքրքրում, բացի Հայաստանում Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը խթանելուց։
 
Կանանց իրավունքները ամրագրված են եվրոպական երկրների մեծ մասի, եթե ոչ բոլորի՝ ներառյալ Հայաստանի եւ Կովկասի մնացյալ երկրների սահմանադրություններում: Ավելին, կանանց նկատմամբ բռնությունը դատապարտվում է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու կողմից առանց որեւէ պայմանների, որովհետեւ ցավալիորեն ճիշտ է, որ կանանց նկատմամբ բռնությունը չի բխում այլ բանից, քան դատապարտելի մտածելակերպից եւ մի շարք սովորույթների հետամնացությունից, ինչպես ընտանեկան բռնության մյուս գործողությունները: Կանանց նկատմամբ բռնությունը եւ նրանց շահագործումը կապված է ոչ թե օրենքների բացակայության, այլ հոգեւոր եւ բարոյական բարձր արժեքների բացակայության հետ, մտքի ու հոգու իրական շահագործման հետ: Բայց եթե Եվրոպայում ոմանց համար «հոգևոր», «հոգի» բառակապակցությունը անտեղի է՝ պնդելով, որ հոգին չի կարելի տեսնել, ապա նույն կերպ մենք չպետք է հավատանք որևե «մտքի», որը նույնպես չի կարելի տեսնել:
 
Համաձայն Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 3-րդ մասում գրվածքին. «Իրականացնել դրույթները բոլորի կողմից.. որոնք պահպանվում են առանց որևե խտրություն դնելու, ինչպես սեռի, գենդերի, ռասայական, գույնի, լեզվի, կրոնի, քաղաքական կամ այլախոհության, ազգային կամ սոցիալական ծագման,… գենդերական ինքնության… ամուսնական կարգավիճակի… կամ այլ իրավիճակի մասին»։ Այս իրավունքների հետ կապված, ոմանց իրավունքների խրախուսման մեջ կան ահռելի հակասություններ ուրիշների իրավունքների հաշվին:
 
Ոմանց համար գենդերային ինքնության իրավունքները կհակասեն կրոնական իրավունքներին: Հայտնի փաստ է, որ «գենդերային ինքնությունը» ներառում է «ԼԳԲՏ»-ի եւ նրանց, ովքեր ծառայում են իրենց իրավունքների լիակատար խթանմանը եւ առաջխաղացմանը՝ որպես առաջնային այլոց դեմ: Այնտեղ է որ հակասության մեջ է մտնում «կրոնի» հետ, քանի որ «կրոնն» ունի իր դրույթները, կանոնները, աստվածային եւ մարդկային օրենքները. որոնք գերազանցում են բոլոր այն մարդկանց կյանքում, ովքեր «ԼԳԲՏ»-ի «իրավունքները» կործանարար են համարում ամուսնության եւ ընտանիքի ինստիտուտի համար։
Եվրոպայի խորհուրդը կնոջ, տղամարդու կամ անհատի սահմանման մեջ անտեսել է սահմանել, թե ի՞նչ է ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆԸ կամ ի՞նչ է ԸՆՏԱՆԻՔԸ: Եթե ոմանց համար ընտանիքը կազմում է «ցանկացած երկու սիրող մարդկանց միություն, անկախ սեռից, որոնք կարող են լինել գեյ, լեսբուհի, տրանսսեքսուալ, քուեր», ապա մյուսների համար, ովքեր ընդգրկված են իրենց հավատքով եւ կրոնով «դա ՄԵԿ տղամարդու եւ ՄԵԿ կնոջ միությունն է»: Ահա դա է թաքնված հոդվածը, որով փորձ է կատարվում քանդել քրիստոնեության և ավանդական արժեքներն ու դրանց ոչնչացման հասնել այն Եվրոպայում որն վաղուց որոշել է հրաժարվել իր հավատքից եւ արժեքներից։ Մեջքով թեքվել Քրիստոս Փրկչից եւ դառնալ ստրուկ՝ ծառայելու այն օրակարգերին, որոնք ծառայում է իրենց տերերին եւ ձգտում ոչնչացնել Տեր Հիսուս Քրիստոսի խոսքը, Նրա Եկեղեցին ու իր առաքելությունն այստեղ՝ Երկրի վրա:
 
Նույն կերպ «ամուսնական կարգավիճակ» կապակցությունը կարող է նշանակել «ամուրի», «ամուսնացած», «ամուսնալուծված», «այրիացած» լինելու կարգավիճակ։ Ուրիշների համար ամուսնացած անձը կարող է ունենալ շատ անձերի սերն ու կապը, ինչպիսիք են բազմակիներն ու բազմամուսինները: Ո՞վ իրավունք ունի սահմանելու, որ միասեռականն իրավունք ունի «սիրահարվել եւ ամուսնանալ մեկ այլ տղամարդու հետ», իսկ բազմակին անձը չի կարող ամուսնանալ բազմաթիվ կանանց հետ: Ինչո՞ւ կարող է լեսբուհին ամուսնացած լինել մեկ այլ կնոջ հետ, բայց ուրիշ մի կին չի կարող մի քանի տղամարդ ունենալ՝ որպես ամուսին: Ո՞վ է որոշել, որ տրանսսեքսուալը, տրանսգենդերը կարող է փոխել իր սեռը ամեն տարի, կամ հինգ տարին մեկ՝ իր կարգավիճակը կամ ինքնության դրույթները շահագործելու համար:
 
Ստամբուլի կոնվենցիան իր արտաքին տեսքով եւ ձեւակերպմամբ կարծես պաշտպանում է կանանց բռնությունից՝ մի բան, որի կողքին Ս. Եկեղեցին եւ յուրաքանչյուր հայ-քրիստոնյա կանգնած է, համաձայն է եւ պաշտպանում է: Սակայն Ստամբուլի կոնվենցիայի տեքստի ձեւակերպումը կանանց պաշտպանության քողի տակ նպաստում է միասեռական միություններին, երրորդ (կամ ավելի) սեռերի ճանաչմանը, ԸՆՏԱՆԻՔԻ սահմանման ոչնչացմանը, մարդու և կնոջ բնականոն, բնական ըմբռնման եւ տղամարդ եւ կին բառերի սահմանմանը:
 
Ցանկանում եմ դիմել բոլոր նրանց, ովքեր քաջալերում են Ստամբուլի կոնվենցիայի վավերացմանը, որոնց թվում է հատկապես Եվրոպական միության պատվիրակության նախագահ տիկին Անդրեա Վիկտորինին.
 
Իր բոլոր հոդվածներով, երբ մի կողմից փորձում են պաշտպանել կանանց եւ աղջիկների կյանքը՝ Ստամբուլյան կոնվենցիան առաջին հերթին անտեսում է չծնված երեխաների կյանքի իրավունքը, նրանց՝ ովքեր դաժան մահապատժի են ենթարկվում, կտոր-կտոր են արվում աբորտների կլինիկաներում, իրենց իսկ մոր որոշմամբ..: Ցանկանու՞մ էիք պայքարել կանանց անդամահատման, սպանության եւ մահվան դեմ: Այդ դեպքում ինչո՞ւ չծնված մարդկանց իրավունքները պաշտպանված չեն: Ես միայն կցանկանայի, որ ձեր կեղծավորությունը ներառեր ԲՈԼՈՐ մարդկանց իրավունքները՝ ոչ թե ընտրությունից սկսելով, այլ նախ կյանքից. եթե դուք լինեիք այդքան «ՄԱՐԴՈՒ իրավունքների չեմպիոն», այլ ոչ թե «ընտրության իրավունքի»:
 
Սուրբ Եկեղեցու համար, ցանկացած կնոջ նկատմամբ (կամ ցանկացած անհատի նկատմամբ) որևե ձևի բռնություն պետք է դատապարտվի, հետապնդվի եւ պատժվի օրենքին համապատասխան: Հայաստանում եւ արտասահմանում, հայ կանայք, ցավոք, հաճախ ենթարկվում են նվաստացուցիչ, վիրավորական, հարաբերությունների՝ հիմնականում կրթության բացակայության պատճառներով, որոշ ընտանիքների կողմից իրենց որդիների սխալ դաստիարակության՝ եւ խմիչքի ազդեցության, հետամնաց մտածելակերպի, տղամարդոց դաժան, շովինիստական եւ անընդունելի մտածելակերպի պատճառով: Դա մշակույթի եւ մտածելակերպի խնդիր է, որն միանշանակ պետք է փոխվի։ Տղամարդիկ պետք է սիրեն եւ հարգեն իրենց կանանց, հարգեն նրանց որպես հաջորդ սերունդի մայրերի, քանի որ Հայաստանում «մայրության» սահմանումը սուրբ է: Մի կողմից, դա մեր սոցիալական խնդիրներից մեկն է, որի վրա պետք է աշխատեն Հայաստանի իրարահաջորդ բոլոր կառավարությունները: Իսկ մյուս կողմից, նաև անընդունելի է ոչ ավանդական, խեղաթյուրված նոր խորթ սովորույթները, ընտանիքի այլանդակումը, արժեքների եւ սուրբ ավանդույթների դեգրադացումը։ Մի բան՝ որը խորապես ներդրված եւ գործնականում առաջ է մղվում Եվրոպական Միության կողմից՝ որպես առաջնային եւ այլ իրավունքների նկատմամբ գերակա:
 
Եվրոպայի ողբերգությունն այն է, որ կառավարությունները պաշտպանում են իրավունքները՝ բայց անտեսում են մնայուն արժեքները՝ երբեք չսովորեցնելով ճիշդն ու սխալը: Եվրոպան կարող է մշակել եւ իրականացնել տասնյակ կոնվենցիաներ, բայց բռնությունը եւ կանանց սեռական շահագործումը կշարունակվեն միևնույն ձեևով, ինչպես մենք բախվում ենք հրազենային բռնություններին այստեղ՝ ԱՄՆ-ում: Դա զենք ունենալու-պահելու խնդիրը չէ, դա մենթալիտետի եւ բռնության խնդիր է, որը զուգորդվում է թմրամիջոցների տարածմամբ, հիվանդ մտածելակերպով, որին ավելանում է բռնությունն եւ դեգրադացումը, մահվան եւ կործանման մշակույթի տարածումը եւ երեխաների զեղծված ու անկյալ դաստիարակությունը քանդված ընտանիքներում:
 
Արցախում այսօր հայերն ապրում են իրենց կյանքի ամենասեւ օրերը։ Ավելի քան 120,000 տղամարդիկ, կանայք, երեխաներ եւ ծերեր շրջապատված են ադրբեջանցիներով, որոնք ձեր աչքի առաջ եւ ձեր լուռ բերանների դեմ՝ իրականացրել են 1915-23, 1988-90 թվականների ցեղասպանությունը, եւ որոնք սառնասրտորեն պատրաստ են սպանել ու Արցախից աքսորել բոլոր հայերին եւ ջնջել նրանց հազարամյա հայ-քրիստոնեական ժառանգությունը: Ինչո՞ւ արցախահայության իրավունքները խստորեն եւ ուժով պաշտպանված չեն Թուրքիայի եւ Ադրբեջանի մահվան մեքենաներից՝ ի տարբերություն Կոսովոյի կամ Ուկրաինայի: Երբ խոսքը վերաբերում էր նշված տարածքներին, Եվրոպան շտապեց գումար, զենք եւ զինվորներ տրամադրել։ Բայց այդ նույն «մարդու իրավունքներ» սիրող Եվրոպայի համար նրանց ներկայացուցիչները կույր են, կաղ, համր եւ անփույթ, քանի որ ըստ երևույթին հայերի արյունը էժան է, աղբարկղի արժանի, եւ նրանք արժանի չեն Կոսովոյի կամ Ուկրաինայի նման վերաբերմունքի։ Մենք ո՛չ մի բառ չլսեցինք Ադրբեջանի դեմ եվրոպական պատժամիջոցների մասին, երբ հայ կանանց բռնաբարեցին, նրանց աչքերը հանեցին, ոտքերն ու գլուխը կտրեցին, գանգերի մեջ քարեր դրեցին…։ Որպես եվրոպացիներ, Ձեր ահռելի կեղծավորությունը անչափ ու անսահման է, գրադարաններ լցնելու չափ..։
 
Եթե արցախցի տղամարդկանց, կանանց, երեխաների կյանքը ձեզ համար ոչինչ է նշանակում, ապա ձեր կոնվենցիան եւ դրա բոլոր հոդվածները ոչինչ են նշանակում մեզ՝ հայերիս համար, եւ ձեր երկակի չափանիշները, ցեղասպան երկրների հետ գործարքները, հարստությունների հետապնդումը, դիզումը, գործարքներն ու համաձայնագրերը, մշտապես աջակցված ձեր կողմից, միանալով Ձեր մեծագույն կեղծավորության՝ Ձեր պարտադրած Կոնվենցիան դարձնում է մարդկային արժեքների, ազգության, ընտանիքի եւ ինքնության նսեմացման եւս մեկ անարժեք կորստյան գիր»:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում