Բոլոր իշխանություններին բնորոշ է եղել պատերազմել «չորրորդ իշխանության» դեմ, բայց եւ որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել այդ պայքարում

Հանդիպում

Գաղտնիք չէ՞, որ բացի նախկիններին թիրախավորելուց, իշխանականները պարբերաբար անդրադառնում են նաեւ «չորրորդ իշխանության» ներկայացուցիչներին՝ ամենատարբեր պիտակավորումները տալով: Որպես լրատվամիջոցի ղեկավար ի՞նչ գնահատական կտաք այդ պրակտիկային, հարցով դիմել ենք Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԻՆ, ով տվեց հետեւյալ ուշագրավ պատասխանը.

- Բոլոր իշխանություններին բնորոշ է եղել պատերազմել «չորրորդ իշխանության» ներակայացուցիչների հետ, բոլոր իշխանություններին բնորոշ է եղել հարմարացնել «չորրորդ իշխանության»  ներկայացուցիչներին իրենց քիմքին, բոլորի օրոք էլ եղել են առճակատումներ: Բայց այսքան խայտառակ հռետորաբանությամբ ու նման խայտառակ գործելաոճ, ինչպիսին որ որդեգրել է Նիկոլն ու իր իշխանությունը, չի եղել երբեւէ: Միայն թե, երեւի Նիկոլն ու յուր թայֆան մոռանում են, որ որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել «չորրորդ իշխանության» դեմ պայքարում: Ինչ խոսք, այսօր տեղեկատվական դաշտում էլ կան ներդրված որոշակի խմբակներ, ինչ-ինչ անհասկանալի եւ լրատվության հետ բնավ որեւէ աղերս չունեցող մուտանտներ, ովքեր, ըստ մամուլում տեղ գտած ամենատարբեր հրապարակումների, բավականին սրտագին հարաբերություններ են ունեցել եւ հիմա էլ ունեն նախկին եւ ներկա ուժային կառույցների, եւ այդ նույն ուժային կառույցներում հանգրվանած ամենատարբեր գնդապետիկների եւ այլ իշխանավորների հետ: Ավելին, Նիկոլի Հայաստանում այդ «տիտղոսակիր» պագոնավորներից ոմանք մինչ այսօր էլ վեր ընկած են ուժայիններում, եւ որոնց անունները շարունակվում է մինչ այսօր էլ կապվել «ժեխնյուզերի» հետ: Ի դեպ, ես այդ մասին առիթ ունեցել եմ խոսելու ուժային կառույցներից մեկի ղեկավարի հետ: Այս ամենի հանրագումարում իհարկե ողբալի է, երբ լրագրողական դաշտի, լրագրողական համքարության հետ ընդհանրապես կապ չունեցողները փորձ են անում ապականել նաեւ մեդիա դաշտը՝ թեկուզ մասամբ: Բայց նաեւ բոլորն են հասկանում, որ այդ բիոզանգվածը ներդրվել է հատուկ, նեղ շրջանակներին ծառայություններ մատուցելու համար: Եվ երբ ասում ենք «չորրորդ իշխանություն», դա չի նշանակում ամենաթողություն, բայց նաեւ չի նշանակում, որ «չորրորդ իշխանության» իրական ներկայացուցիչները պետք է պարբերաբար պիտակավորվեն եւ հետապնդվեն հանրությանը իրականությունը ներկայացնելու համար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=243976&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ