Իշխան Զաքարյանի լռության գինը. նա ունի մեղադրյալի կարգավիճակ

Ներքաղաքական

Դեռեւս 2020 թվականին ՀՀ ԱԱԾ տնտեսական անվտանգության եւ կոռուպցիայի հակազդման դեպարտամենտում ԱԺ երբեմնի ընդդիմադիր պատգամավոր ԻՇԽԱՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ վերաբերյալ նյութեր էին նախապատրաստվել եւ ուղարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ: Մասնավորապես` պատգամավորին մեղսագրվում էին հետեւյալ քրեական օրենսգրքով  նախատեսված հանցանքները. ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում, որն իրականացվել է պաշտոնեական դիրքն օգտագործելով ), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ), 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստացում), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք) եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (հայտարարագրերում կեղծ տվյալների ներկայացում): Հարուցված քրեական գործից երկու տարի անց, թե ինչ փուլում է նախաքննությունը եւ, ի վերջո, ինչ կարգավիճակ ունի Իշխան Զաքարյանը, «Իրավունքը» գրավոր հարցման միջոցով պարզել է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտից:

Ի պատասխան մեր հարցման` ՀՀ ԱԱԾ ՀԿԳ ավագ քննիչ Ս. Հարությունյանը տեղեկացրեց, որ պատգամավորն ունի մեղադրյալի կարգավիճակ:

«Հայտնում եմ, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդված 3-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 308-րդ հոդված 2-րդ մասով, 310.1-րդ հոդվածի առաջին մասով, 304-րդ հոդված 1-ին մասով եւ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ նախիկին քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգումների համաձայն, հարուցվել է թիվ 58225820 քրեական գործը, որով նախանքննությունը շարունակվում է: Հիշյալ քրեական վարույթի շրջանակներում Իշխան Զաքարյանն ունի մեղադրայլի կարգավիճակ», - մանրամասնել է ՀՀ ԱԱԾ ՀԿԳ ավագ քննիչը:

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ, երբ հայտնի դարձավ, որ Իշխան Զաքարյանը մի շարք քրեական հոդվածներով է անցնում, վերջինս հանկարծ ամենաընդդիմադիր դիրքերից հայտնվեց «նեյտրալ գոտում»: Այդ օրվանից մինչեւ օրս Իշխան Զաքարյանը որեւէ ծպտուն չի հանել երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչը փաստում է, որ նրա ճամբարափոխ լինելը ո՛չ թե քաղաքական, այլ սեփական կաշին փրկելու միջոց էր: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի, «իշխանությունը հատուկ բանագնացի միջոցով հասկացրել է, որ Իշխան Զաքարյանը կա՛մ պետք է դուրս գա ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից, կա՛մ նրան պետք է նստեցնեն: Ընդ որում` հարցը դրվել է այսպես, որ նա չպետք է մանդատը վայր դնի եւ պետք է մնա, որպես լրացուցիչ, «կոճակ սեղմող» իշխանությունների համար քաղաքական նշանակություն ունեցող հարցերի համար»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում