ԵՐԲ ԲԵՐՁՈՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ԴԱՐՁՆՈՒՄ ԵՆ ՏԵՐ-ԶՈՐ...

Վերլուծություն

Ար­ցա­խի ամ­բող­ջա­կան շրջա­փա­կու­մը, ո­րը հու­մա­նի­տար ա­ղետ ստեղ­ծե­լու դի­տա­վո­րու­թյուն ու­նի, Բաք­վի կող­մից մեկ­նա­բան­վում է ա­ռա­վել քան տա­րօ­րի­նակ` իբր Բեր­ձո­րի ճա­նա­պարհ­նե­րը փա­կել են ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը, իսկ Ար­ցա­խի գա­զա­մա­տա­կա­րա­րու­մը ան­ջա­տել են հա­յե­րը... Իսկ Թուր­քի­ա­յի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար Խու­լի­սի Ա­քա­րը հայ­տա­րա­րել է. «Թուր­քա­կան բա­նա­կը, ո­րը Բա­քու էր ե­կել զո­րա­վար­ժու­թյուն­նե­րի` կմնա Ադր­բե­ջա­նում մին­չև Զան­գե­զու­րի մի­ջանց­քի բա­ցու­մը»: Պա­տե­րազ­մը կրկին ա­քա­ցի­ով բա­խեց մեր դու­ռը:

ՊԱ­ՏԵ­ՐԱԶՄ` ՆԱ­ԵՎ ՍԻՄ­ՎՈԼ­ՆԵ­ՐԻ ՄԱ­ԿԱՐ­ԴԱ­ԿՈՎ

Շատ խորհր­դան­շա­կան էր, որ Բեր­ձո­րի մի­ջանց­քը փա­կած ֆեյք բնա­պահ­պան­նե­րի ձեռ­քում «խա­ղա­ղու­թյան» ա­ղավ­նին խեղ­դա­մահ ե­ղավ... Այ­սինքն` խուն­տա­յի հայ­տա­րա­րած «խա­ղա­ղու­թյան օ­րա­կար­գը» պար­զա­պես սատ­կեց:

Իսկ դեկ­տեմ­բե­րի 14-ին Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում պարզ­վեց, որ 2018-ից ծլած այ­լան­դակ կո­նա­ձև տո­նա­ծա­ռը կա­պի­տու­լյան­տի, նրա խուն­տա­յի և ընդ­հան­րա­պես բո­լոր նի­կո­լա­կան­նե­րի հա­մար մի տե­սակ մո­գա­կան թա­լիս­մա­նի սիմ­վո­լիզմ ու­նի: ՀՀԿ-ի կազ­մա­կերպ­ված հրա­տապ հան­րա­հա­վա­քից հե­տո, երբ մո­տե­ցան տո­նա­ծա­ռի վայ­րին, որ­պես­զի մո­մա­վա­ռու­թյուն կա­տա­րեն ի հի­շա­տակ զոհ­ված ռազ­միկ­նե­րի, ոս­տի­կան­ներն այն­պի­սի խիտ շղթա կազ­մե­ցին, որ կա­պի­տու­լյան­տի շուրջ նույ­նիսկ կազ­մած չկա­յին: Այ­սինքն` տո­նա­ծա­ռը պաշտ­պան­վում է ոչ մի­այն Ար­ցա­խից լավ, այլ` նույ­նիսկ կա­պի­տու­լյան­տից լավ...

Իսկ հե­տո Է­ռա­տոն` Ան­նա Հա­կո­բյա­նը, իր է­ջում զե­տե­ղեց պատ­կեր, թե ինչ­պես է դի­տում Ֆրան­սի­ա­յի ֆուտ­բո­լա­յին խա­ղը, ին­տե­րիերն էլ նման էր մերս­ման սրա­հի` մո­մե­րով և տա­րա­տե­սակ աք­սե­սո­ւար­նե­րով... Մո­մերն էլ նույն­պի­սին է­ին , ինչ­պի­սին հրա­պա­րակ է­ին բե­րել ցու­ցա­րար­նե­րը: Այ­սինքն` ռազ­միկ­նե­րի հի­շա­տա­կի և պայ­քա­րի սիմ­վո­լիզ­մին ցու­ցադ­րա­բար հա­կադր­վեց «ֆրան­սի­ա­կան ձև­ի» զվար­ճան­քի սիմ­վո­լիզմ: Դա տի­պիկ չհա­յի, հա­կա­հա­յի պա­տաս­խան էր, թե` վերջ­նա­կան թա­ղեք Ար­ցա­խը և ան­ցեք զվար­ճան­քի: Ան­մի­ջա­պես ցե­ղաս­պա­նու­թյան վտան­գի առ­ջև գտնվող Ար­ցա­խի վերջ­նա­կան մո­ռա­ցու­թյուն է ա­ռա­ջարկ­վում...

Եվ դա­ հի­շեց­նում է, թե ին­չու 1915-ին խե­լա­գար­վեց Կո­մի­տա­սը: Ո՛չ, դա ջար­դե­րի զար­հու­րե­լի պատ­կե­րից չէր, այլ` հնա­զան­դա­բար կո­տոր­վե­լու հեր­թին սպա­սող և զվար­ճա­ցող բնակ­չու­թյան պատ­կե­րից: Այն պատ­կե­րից, որ գա­վառ­նե­րում թա­փով ըն­թա­նում էր կո­տո­րա­ծը, իսկ Պոլ­սում «յան» ազ­գա­նու­նով «բարձ­րաշ­խար­հիկ­նե­րը» շա­րու­նա­կում է­ին զվար­ճա­նալ սրճա­րան­նե­րում և գի­նետ­նե­րում:

Նմա­նու­թյունն այն­քան ակ­նա­ռու է, որ Բեր­ձո­րը հե­ռու չէ Տեր-Զոր դառ­նա­լու վի­ճա­կին: Եվ դա, ցա­վոք, «ժո­ղովր­դա­վա­րու­թյան բաս­տի­ո­նի» ընտ­րա­ժե­խի ընտ­րու­թյան հե­տև­անքն է: Ինչ­պես նշում է պաշտ­պա­նու­թյան նախ­կին փոխ­նա­խա­րար Ար­տակ Զա­քա­րյա­նը. «Քա­շա­թա­ղի ճա­նա­պար­հը չէր փակ­վի, հա­րյու­րա­վոր այլ պրոբ­լեմ­ներ չէ­ին լի­նի, ե­թե ընտ­րողն ու­նե­նար պա­տաս­խա­նատ­վու­թյուն:

...Ընտրու­թյուն կա­տա­րե­լը յու­րա­քան­չյուր մար­դու քա­ղա­քա­կան ո­րո­շումն է: Հի­մա ընտ­րող­նե­րի մեծ մասն ա­սե­լու են, որ ի­րենք Նի­կո­լին չեն ընտ­րել: Այդ դեպ­քում ին­չո՞ւ է կոր­ծան­վում մեր բո­լո­րի ա­րյուն-քրտին­քով ու հա­մազ­գա­յին ջան­քե­րով կա­յաց­րած պե­տու­թյու­նը: Ին­չու՞ չի բաց­վում Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին կա­պող մի­ակ ճա­նա­պար­հը»:

Հարկ է նկա­տել, որ «թուրք» ո­րա­կու­մից չվի­րա­վոր­վող այս բո­լու­կը բուն թուր­քից վտան­գա­վոր է: Դա նո­րու­թյուն չի` դեռ մեր դի­ցա­բա­նու­թյու­նից հայտ­նի է, որ Բե­լը զտա­րյուն թշնա­մա­տե­սակ չէր, այլ խառ­նա­ծին էր, մե­ջը հա­յի ա­րյուն կար: Եվ այն ա­մենը, ինչ ա­նում են և՛ ՔՊ-ն իր թրքա­հարճ ա­ռաջ­նոր­դով, և՛ սրանց ընտ­րած ցած­րա­խավ­նե­րը, լի­ո­վին տե­ղա­վոր­վում է Բե­լի սինդրո­մի մեջ: Դրանք բո­լո­րը Բե­լի ճտեր են` մեծ թե փոքր:

ՎԵՐՋ­ՆԱ­ԿԱՆ ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱ­ՑԻ­ԱՆ ԿԱՆԳ­ՆԵՑ­ՆԵ­ԼՈՒ ՎԵՐ­ՋԻՆ ՇԱՆ­ՍԸ

Serj 

Իսկ ԱԺ-ում ջա­նադ­րա­բար «ինքնո­րոշ­ման ի­րա­վունք» և «Արցա­խը եր­բեք չի լի­նի Ադր­բե­ջա­նի կազ­մում» բա­նա­ձև­ում­նե­րից ինչ­պես սա­տա­նան խուն­կից խու­սա­փող ՔՊ-ական­նե­րի ջան­քե­րի վեր­ջա­բա­նը Նի­կո­լի կո­կոր­դի­լո­սի ար­ցունք­ներն է­ին: Պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյանն ի­րա­վամբ նկա­տում է` կա­ռա­վա­րու­թյան նիս­տում լա­ցա­կու­մած խո­սե­լու և Ադր­բե­ջա­նի՝ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան դրույթ­նե­րը չկա­տա­րե­լու վե­րա­բե­րյալ խո­սե­լուց ա­ռաջ նախ հի­շիր, թե ո՞վ է ստո­րագ­րել այդ փաս­տա­թուղ­թը: Կամ երբ այդ նույն փաս­տաթղ­թում ժամ­կետ է­իք սահ­մա­նում Քա­շա­թա­ղի, Քար­վա­ճա­ռի, Ակ­նա­յի հանձ­ման վե­րա­բե­րյալ ու մի ամս­վա մեջ դրանք հանձ­նում, դու չէ­իր հա՞ ստո­րագ­րողն ու հանձ­նո­ղը. «Հի­մա էլ ե­կել է թե՝ Ադր­բե­ջա­նը ստանձ­նած պար­տա­վո­րու­թյու­նը չի կա­տա­րել, բա դու ին­չի՞ է­իր օ­պե­րա­տիվ ա­մեն ինչ հանձ­նում, դու է­իր հա­մա­ձայն­վո­ղը, ստո­րագ­րողն ու հանձ­նո­ղը»:

Բեր­ձո­րի փակ­մանն ի պա­տաս­խան, այս ան­գամ հրա­պա­րակ ո­րո­շեց գալ ՀՀԿ-ն` շտապ հա­վա­քի կան­չե­լով բո­լոր մտա­հոգ քա­ղա­քա­ցի­նե­րին: Ինչ­պես նշում է­ին սա­կա­վա­թիվ և հա­կիրճ խո­սող բա­նա­խոս­նե­րը` այդ ակ­ցի­ա­յի նպա­տակն էր ցույց տալ ար­ցախ­ցի­նե­րին, որ ի­րենք մի­այ­նակ չեն, ինչ­պես նա­և ցույց տալ դրսի մեծ ու փոքր խա­ղա­ցող­նե­րին, որ մեր եր­կի­րը մա­տա­ղե­լու հաշ­վին ի­րենց հար­ցե­րը լու­ծող­նե­րին հա­կադր­վող­ներ, չհա­մա­կերպ­վող­ներ, դի­մադ­րող­ներ կան:

Ակ­ցի­ա­յին մաս­նակ­ցում էր և եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նը: Նա պա­տաս­խա­նեց և լրագ­րող­նե­րի հար­ցե­րին, պա­տաս­խան­նե­րը հա­կիրճ է­ին և պարզ: Խու­ճու­ճա­բա­նու­թյուն­ներ սի­րող «բազ­մո­ցա­յին փոր­ձա­գետ­նե­րին նա ակն­հայ­տո­րեն հի­աս­թա­փեց­րեց: «Պա­րոն նա­խա­գահ, ինչ­պե՞ս պետք է լուծ­վի Ար­ցա­խի հար­ցը»,- «Այնպես, ինչ­պես լուծ­վեց 30 տա­րի ա­ռաջ»:

Նա նա­և կրկնեց հայտ­նի, ակն­հայտ, բայց ինտ­րիգ­նե­րի սի­րա­հար­նե­րի կող­մից մո­ռա­ցու­թյան մատն­վող և ազ­գա­դավ­նե­րի կող­մից մերժ­վող ճշմար­տու­թյու­նը. «Շատ պարզ բան կա. ո­րև­է մե­կը չի կա­րող մեր փո­խա­րեն կռվել, ո­րև­է մե­կը մեր փո­խա­րեն չի կա­րող բարդ խնդիր­ներ լու­ծել»: Սերժ Սարգ­սյա­նը նա­և հա­մոզ­վա­ծու­թյուն հայտ­նեց, որ Ար­ցախն անձ­նա­տուր չի լի­նի: Իսկ Ռե­ֆոր­միստ­ներ կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար Վա­հան Բա­բա­յանն այս­պես գնա­հա­տեց ՀՀԿ-ի ակ­ցի­ան. «Այն ցույց տվեց, որ կա վե­րա­կանգն­վե­լու ի­րա­կան ռե­սուրս, այդ մար­դիկ, ով­քեր ե­կել է­ին հրա­պա­րակ, չեն հանձն­վի եր­բեք: Շա­տե­րը այս փաս­տը ծանր են տա­նում, բայց խոր­հուրդ եմ տա­լիս չնեղ­վել, այլ հա­մախմբ­վել, մի­աս­նա­կան լի­նել: Հան­րա­պե­տա­կան­նե­րի կադ­րա­յին ռե­սուր­սը բա­վա­կա­նին մեծ է, և նրանք, կար­ծում եմ, ա­ռանց­քա­յին դեր են խա­ղա­լու ա­պա­գա գոր­ծըն­թաց­նե­րում: Ե­րեկ (դեկ­տեմ­բե­րի 14-ին-խմբ.) ի­րենց մարդ­կա­յին ռե­սուր­սի մի փոքր մասն էր, բայց կրկնվեմ` ի­րա­կան էր, ա­ռանց կեղ­ծի­քի»:

Դե ինչ, մա­հա­բեր խուն­տա­յի հե­ռաց­ման ճա­նա­պար­հի սկզբնա­քայլն ար­ված է: Հա, ի դեպ, քա­ղա­քա­գետ Հրանտ Մե­լիք-Շահ­նա­զա­րյա­նը դա­վա­ճա­նու­թյան վեր­ջին ա­րա­րի ման­րա­մաս­ներ է բա­ցա­հայ­տել: Ադր­բե­ջա­նի կող­մից Ստե­փա­նա­կերտ-Գո­րիս ճա­նա­պար­հի փա­կումն ու բարձ­րաց­ված պա­հանջ­նե­րը վկա­յում են, որ այս­պես կոչ­ված խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի հե­տաձգ­ման պատ­ճա­ռը մեր ա­ռա­ջին են­թադ­րու­թյունն էր՝ հայ-ադրբե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյանն ի­րա­վա­կան լու­ծում տա­լուց ա­ռաջ Ա­լի­և­ը ցան­կա­նում է նոր զի­ջում­ներ կոր­զել Հա­յաս­տա­նից: Սա­կայն որ­պես­զի այդ գոր­ծըն­թա­ցը լրա­ցու­ցիչ ռիս­կեր չա­ռա­ջաց­ներ Ադր­բե­ջա­նի հա­մար, պաշ­տո­նա­կան Բա­քուն Փա­շի­նյա­նից մի­ջան­կյալ փաս­տա­թուղթ է ստա­ցել, որ­տեղ նշված է, որ Հա­յաս­տա­նը ճա­նա­չում է Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը: Խոսքն ար­դեն հի­շա­տակ­ված Պրա­հա­յի հայ­տա­րա­րու­թյան մա­սին է: Ու քա­նի որ այդ փաս­տա­թուղ­թը ինչ-որ չա­փով քննա­դատ­վել է մի­այն Ռու­սաս­տա­նի կող­մից, Ա­լի­և­ը Փա­շի­նյա­նին Սո­չի է տա­րել և ա­մեն ինչ ա­րել, որ­պես­զի նույ­նա­բո­վան­դակ մի փաս­տաթղ­թի տակ ՌԴ նա­խա­գա­հի ստո­րագ­րու­թյունն էլ դրվի: Դրա­նից հե­տո Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին կա­պող մի­ակ ճա­նա­պար­հը փա­կելն Ադր­բե­ջա­նի հա­մար զուտ ժա­մա­նա­կի հարց է դար­ձել: Նրանք պար­զա­պես սպա­սել են Ման­կա­կան Եվ­րա­տե­սի­լի ա­վար­տին և դեկ­տեմ­բե­րի 12-ին պա­շար­ման մեջ ա­ռել Ար­ցա­խի 120 հա­զար հա­յու­թյա­նը:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում