Մեսսին բաց է թողել Արգենտինայի հավաքականի մարզումը
ՍպորտԱրգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին այսօր չի մասնակցել թիմի մարզմանը, հայտնում է AS-ը:
«Ոսկե գնդակի» յոթակի դափնեկիրն աշխատել է մարզասրահում: Մրցաշարի կիսաեզրափակչում՝ Խորվաթիայի դեմ խաղում (3-0) Մեսսին ձախ ոտքի ծնկատակի ջլի հետ կապված խնդիրներ ուներ, բայց խաղից հետո կայացած հարցազրույցի ժամանակ արգենտինացիների առաջատարն ասել էր, որ իր առողջության հետ ամեն ինչ կարգին է։
Ըստ աղբյուրի Մեսսիի ընդհանուր խմբում չմարզվելը կապ չունի որևէ վնասվածքի հետ:
Մարզմանը չեն մասնակցել նաև Մադրիդի «Աթլետիկոյի» կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլը, անգլիական «Բրայթոնի» կիսապաշտպան Ալեքսիս Մակալիստերը և Բիրմինգհեմի «Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը:
Արգենտինա - Ֆրանսիա խաղը կկայանա դեկտեմբերի 18-ին` Երևանի ժամանակով 19:00-ին, «Լուսաիլ» ստադիոնում:

