Էլ ինչի՞ ենք սպասում,որ Երեւանի կենտրոնում ծածանվեն ադրբեջանական դրոշները, ու նոր միայն ասենք. պահն օրհասական է՞

Հանդիպում

 «Նույն Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ Շուշիում բղավում էր Արցախը Հայաստան է եւ վերջ: Հիմա հարց Փաշինյան Նիկոլին. քանի՞ անգամ ես միջազգային հարթակներում կարողացել Արցախի անունը տալ, հիմա էս ինչի՞ եք էսքան վախվորած Արցախի անունը տալիս: Էս ինչի՞ եք հիմա արցախցիների խնդիրներին մատների արանքով վերաբերվում: Էս մարդկանց դարձրել եք տնավեր ու բնավեր, հիմա էլ խաղաղության դարաշրջանի՞ց եք խոսում»: «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Արցախի շուրջ ժամ առ ժամ սեղմվող օղակին եւ Հայաստան աշխարհին պատուհասած վտանգներին, բոլորովին վերջերս նման կարծիք էր հայտնել «Քեզ համար զինվոր» նախագծի հեղինակ եւ իրականացնող, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար ԳԱՅԱՆԵ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ, ապա հավելել.

- Իբրեւ թե գնում եք բանակցելու. իսկ դու Նիկոլ Փաշինյան, առհասարակ ունա՞կ ես որեւէ բան բանակցելու, բա կարողացա՞ր Բրյուսելում որեւէ տառ կամ բառ արտաբերել: Դու ընդհանրապես հասկանո՞ւմ ես, թե ինչ ես արել դու հիմա, առհասարակ ո՞ւմ հետ ես բանակցում, ի՞նչ ես բանակցում: Բա էդ բանակցությունների սեղանին կարողանո՞ւմ ես ասել, որ մենք գերեվարված տղաներ ունենք, որ անհետ կորած տղաներ ունենք, որ սգացող մայրեր ունենք: Ո՞ւմ հետ ես խաղաղության դարաշրջան բացում, Փաշինյան Նիկոլ, քեզ սպանողի՞, քո գենը-կոդը ջնջողի հե՞տ: Ասում ես նախկիները գնում, վիզները ծռում էին: Նախկին իշխանություններից եւ որեւէ մեկը վիզ չի ծռել ու չի ծնկել թշնամու առաջ` ի տարբերություն Ձեզ ու ձերոնց: Դուք նախկիններին դեռ ասելու բան ունե՞ք, երկիրը տվել եք շուն-թուրքի բերանը, Արցախի սուրբ հողը թշնամու երախը տարաք, դրեցիք, էդքանից հետո դուք իրավունք ունեք նախկինների անուն տալո՞ւ:

- Եթե իշխանության դիրքորոշումը այլեւս ակնհայտ է, ապա խորհրդարանական թիվ մեկ ընդդիմության կեցվածքը գոնե Ձեզ համար հասկանալի՞ է:

- Նախ ասեմ, որ դրոշներ փակցնելով` փորձել ինչ-որ «գլադիատորական մարտեր» մղել, դրանով ընդդիմությունը որեւէ խնդիր չի լուծելու: Առհասարակ ըստ իս, ընդդիմության օրակարգը անկայուն է. եթե ընդդիմությունը ունենար կոնկրետ օրակարգ, ապա օր առաջ պետք է հանդես գար կոնկրետ գործողություններով, կոնկրետ հայտարարություններով, ու կոնկրետ ճանապարհային քարտեզ պիտի ներկայացներ հասարակությանը: Իսկ ի՞նչ է անում ընդդիմությունը. դրոշներ փակցնելով, Արցախ գնալ-գալով` որեւէ խնդիր չեք կարողանալու լուծել: Թիվ 1 ընդդիմությունը, եթե հարգանք ունի ինքն իր հանդեպ, պետք է ժամ առաջ մանդատները վայր դնի, որպեսզի մասնակիցը չլինի այս խայտառակ գործընթացին: Էլ ինչի՞ է սպասում ընդդիմությունը. որ Երեւանի կենտրոնում ծածանվեն ադրբեջանական դրոշները, ու նոր միայն ասեն, որ պահն օրհասական է: Միայն պաթետիկ հայտարարություններով՝ ընդդիմություն չեն խաղում:

- Տիկին Զարգարյան, բացի նախկիններին թիրախավորելուց, իշխանականները պարբերաբար անդրադառնում են նաեւ «չորրորդ իշխանության» ներկայացուցիչներին՝ ամենատարբեր պիտակավորումները տալով: Որպես լրատվամիջոցի ղեկավար եւ հանրությանը հայտնի լրագրող, ի՞նչ գնահատական կտաք այդ պրակտիկային:

- Բոլոր իշխանություններին բնորոշ է եղել պատերազմել «չորրորդ իշխանության» ներակայացուցիչների հետ, բոլոր իշխանություններին բնորոշ է եղել հարմարացնել «չորրորդ իշխանության»  ներկայացուցիչներին իրենց քիմքին, բոլորի օրոք էլ եղել են առճակատումներ: Բայց այսքան խայտառակ հռետորաբանությամբ ու նման խայտառակ գործելաոճ, ինչպիսին որ որդեգրել է Նիկոլն ու իր իշխանությունը, չի եղել երբեւէ: Միայն թե, երեւի Նիկոլն ու յուր թայֆան մոռանում են, որ որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել «չորրորդ իշխանության» դեմ պայքարում: Ինչ խոսք, այսօր տեղեկատվական դաշտում էլ կան ներդրված որոշակի խմբակներ, ինչ-ինչ անհասկանալի եւ լրատվության հետ բնավ որեւէ աղերս չունեցող մուտանտներ, ովքեր, ըստ մամուլում տեղ գտած ամենատարբեր հրապարակումների, բավականին սրտագին հարաբերություններ են ունեցել եւ հիմա էլ ունեն նախկին եւ ներկա ուժային կառույցների, եւ այդ նույն ուժային կառույցներում հանգրվանած ամենատարբեր գնդապետիկների եւ այլ իշխանավորների հետ: Ավելին, Նիկոլի Հայաստանում այդ «տիտղոսակիր» պագոնավորներից ոմանք մինչ այսօր էլ վեր ընկած են ուժայիններում, եւ որոնց անունները շարունակվում է մինչ այսօր էլ կապվել «ժեխնյուզերի» հետ: Ի դեպ, ես այդ մասին առիթ ունեցել եմ խոսելու ուժային կառույցներից մեկի ղեկավարի հետ: Այս ամենի հանրագումարում իհարկե ողբալի է, երբ լրագրողական դաշտի, լրագրողական համքարության հետ ընդհանրապես կապ չունեցողները փորձ են անում ապականել նաեւ մեդիա դաշտը՝ թեկուզ մասամբ: Բայց նաեւ բոլորն են հասկանում, որ այդ բիոզանգվածը ներդրվել է հատուկ, նեղ շրջանակներին ծառայություններ մատուցելու համար: Եվ երբ ասում ենք «չորրորդ իշխանություն», դա չի նշանակում ամենաթողություն, բայց նաեւ չի նշանակում, որ «չորրորդ իշխանության» իրական ներկայացուցիչները պետք է պարբերաբար պիտակավորվեն եւ հետապնդվեն հանրությանը իրականությունը ներկայացնելու համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=243922&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ