Այն երկիրը, որը չունի իրական իշխանություն, չի´ կարող լուծել որևէ խնդիր. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական
Յուրաքանչյուր անգամ, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները, ստեղծված իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարության տեքստ են պատրաստում, մի վերջին հույս ունենալով, որ ԱԺ դավադիր մեծամասնությունն ի վերջո կգիտակցի ազգային շահերը միասնաբար արտահայտելու և դրանց համար կռիվ տալու կարևորությունը: Յուրաքանչյուր անգամ, ԱԺ մեծամասնությունը ձախողում է ազգային շահերի շուրջ միասնական ու վճռական հանդես գալու հնարավորությունը` ի ցույց դնելով օտար շահերի ծառայելու իր հանձնառությունը:
Պետք է արձանագրենք, որ մեր երկրում վաղուց արդեն չկա հասարակությանն ու հայկական սփյուռքին միավորող, երկրի իրական խնդիրներով զբաղվող իշխանություն:
Կան տարտեսակ կոչեր անող անհատներ, կան տարբեր ակցիաներ իրականացնող և լուծումներ առաջարկող ընդդիմադիր ուժեր, կան շախմատի զինվորիկի (пешка) նման այստեղ-այնտեղ շարվող ոստիկաններ, կան անորոշության մեջ ապրող սահմանամերձ բնակավայրերի բնակիչներ, կան իրենց սպեցիֆիկ հոգսերով արևմտյան և հյուսիսային շրջաններում ապրող բնակիչներ, կան քեֆ անող երևանցիներ, կան քաղաքային ընտրությունների պատրաստվող և սեփական PR-ով զբացվող իշխանական խմբավորումներ, կան բյուջեի փողերը քամուն տվող և ոչ մի իրական խնդիր չլուծող նախարարություններ, կա փող աշխատող ու պետական բյուջեից սնվող մանր ու միջին բիզնես հանրույթ, կա իր դարդերով տապակվող, շրջափակված ու չհանձնվող Արցախ...
Սրան զուգահետ` կան մեր ազգի ու պետության դեմ ամենօրյա ռեժիմով գործող թշնամիներ: Այս ամենը կան, բայց չկա պետական իշխանություն:
Փոխարենը` կան իշխանության զավթիչների կաշիները քաղաքական պատասխանատվությունից փրկելու և ընդդիմությանը խանգարելու համար փող ստացող ուժային կառույցներ:
Այսքանից հետո, ումի՞ց ենք ինչ պահանջում...
Սեփական պրոբլեմների մեջ թաղված Եվրամիությունի՞ց, իր ազգային անվտանգության և ռազմավարական շահերի համար կռիվ տվող Ռուսաստանի՞ց, աշխարհի գլոբալ վերափոխմամբ զբաղված Ամերիկայի՞ց, թե՞ բազմաթիվ մարտահրավերների առաջ կանգնած Իրանից...
Հայաստանին նախ և առաջ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆ է պետք, և միայն այդ դեպքում տեսանելի կլինեն լուծումները: Այն երկիրը, որը չունի իրական իշխանություն, չի´ կարող լուծել որևէ խնդիր:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին