Մեզ չեն ների ո՛չ սերունդները, ո՛չ էլ երկնքից նայող մեր հերոսները՝ փրկե՛ք կյանքի ու մահվան կռիվ տվող Արցախին․ ԱՀ նախագահի խորհրդական

Հանդիպում

Հումանիտար աղետ ստեղծելու ճանապարհով արցախահայությանը վհատեցնելու Ադրբեջանի հաշվարկները չեն աշխատելու։ Նման տեսակետ հայտնեց մեզ հետ զրույցում Արցախի նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանը։

Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում Արցախի առաջ ծառացած օր-օրի ահանգնացող մարտահրավերների հաղթահարման ճանապարհը, որքա՞ն արցախիցին միայնակ կկարողանա պայքարել ստեղծված ծանր իրավիճակում, մեր զրուցակիցը նկատում է․

-Մարտահրավերների հաղթահարման ճանապարհը միանշանակ Արցախ-Հայաստան-Սփյուռք եռամիասնության մեջ է: Այն ոչ թե վերացական է, այլ կոնկրետ գործունեություն Արցախի փրկության ծրագրի շուրջ: Այս եռամիասնությամբ ստեղծված համահայկական հարթության մեջ ցանկացած անձ կամ ուժ լքելուց, անմիջապես պետք է լրացվի տեղը՝ համահայկական միասնության դաշտի լրացման համար: Կոչ եմ անում՝ մի պահ ինքնամաքրվենք և շարունակենք 1988թ. միասնության և սիրո գաղափարի իրականացումը՝ խուսափելով ժամանակին թույլ տված սխալներից: Կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր «երազում են» ապրել հայրենիքից դուրս, իրենց փախուստը արդարացնելու համար՝ սոցցանցերում հանդես չգան հակահայրենասիրական գաղափարներով, որպեսզի արդարացնեն իրենց: Մարտարհավերներին կոնկրետ դիմագրավելու համար, պետք է առաջնորդվել միմիայն մարտահրավերները սաղմնային վիճակում ոչնչնացնելու գաղափարով: Մենք շատ ենք տեսել ծանր օրեր և ճանապարհների փակում, սակայն այդ ամենը ոչ թե վհատեցրել այլ ավելի է ամրապնդել արցախցու միասնությունը։ Օրինակ, երբ  1988թ. հազարավոր ազերի բնակչություն շարժվեց Ասկերանի ուղղությամբ, դեմ դիմաց դուրս եկան ասկերանցիները և քիչ անց ազերիները փախչում էին հակառակ ուղղությամբ: Ցանկացած մարտահրավերների դեմ դիմակայելու համար մենք կընտրենք լավագույն տարբերակը: 

Օգտվելով առիթից ուզում եմ դիմել համայն հայությանը․Սիրելի հայ ժողովուրդ, մի հանդուրժեք ձեր մեջ տականքներին և հիշեք, որ Արցախը պատմական Հայաստանի 10-րդ նահանգն է և այսօր պետք է միավորվել նրա շուրջ: Արևմտյան Հայաստանում ֆիդայական շարժման ժամանակ կռվում էին բազում արցախցիներ, ախալքալաքցիներ, ախալցխացիներ, գյումրեցիներ և ողջ Հայաստանի տարբեր մարզերից հայեր: Ինչու՞, որովհետև Արևմտյան Հայաստանը՝ Հայաստան է: Երբ թուրքերը հասան Երևանի մատույցներին, որն ի դեպ հիմա էլ ուզում են կրկնել, Սարդարապատի ճակատամարտում ողջ հայ ժողովրդի հետ միասին մասնակցեցից և ղեկավարեցին բազում արցախցիներ, նույնիսկ Սարդարապատի մահապարտների գունդը կազմված էր միայն արցախցիներից: Ինչու՞, որովհետև Երևանը համայն հայության մայրաքաղաքն էր:

Ով հայ ժողովուրդ, ոտքի ելեք փրկելու թշնամիներով շրջապատված, կյանքի ու մահվան կռիվ տվող Արցախին, այլապես մեզ չեն ների ո՛չ սերունդները, ո՛չ էլ երկնքից նայող մեր հերոսները:

Ամփոփելով խոսքը ԱՀ նախագահի խորհրդականը ընդգծում է․

-Վստահ եմ արցախցին միայնակ չի մնալու: Ճիշտ է, շրջափակման մեջ և չճանաչված լինելը իր հետ բերում է առանձնապես լուրջ դիվանագիտական դժվարություններ, սակայն մենք պատրաստ ենք յուրովի հաղթահարել այդ դժվարությունները: Արցախցու նպատակը միանշանակ է՝ միանալ մայր հայրենիքի հետ դե ֆակտո կամ դե յուրե և այդ ճանապարհի դեմ կանգնած յուրաքանչյուր ուժ նետվելու է պատմության աղբանոցը: Այնպես, որ մենք պայքարելու ենք այնքան մինչև իրագործվի մեր նպատակը: Գիտակցում ենք, որ այսօր Արցախը ողջ հայության միջնաբերդն է:

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=243823&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ