ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀՈՒՄՈՐ
Ընկեր Փանջունի
ԴԻԼԵՄԱ
Տենց էլ չհասկացանք` Արցախ տանող ճանապարհը քուրդ Իլհա՞մն ա փակել, թե՞ թուրք Նիկոլը...
* * *
ՀՌԵՏՈՐԱԿԱՆ ՀԱՐՑ
— Եթե թուրքը հոր համար վիրավորանք չի, բա երեխաների համար թուրքի լամո՞ւկը:
* * *
ԻՐԵՐԸ ԻՐԵՆՑ ԱՆՈՒՆՈՎ ԵՆ ԿՈՉՎՈՒՄ
(«ԵՐԲ ԻՆՁ ԹՈՒՐՔ ԵՆ ԱՍՈՒՄ, ԵՍ ԱՄԵՆԵՎԻՆ ԷԼ ՉԵՄ ՎԻՐԱՎՈՐՎՈՒՄ»` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գենետիկայի կենտրոնից հայտնում են, որ երբ Նիկոլին թուրք են ասում, դա վիրավորելու համար չեն ասում, այլ հաճոյախոսում են:
* * *
ՓՈԹՈՐԻԿ ՄԻ ԲԱԺԱԿ ՋՐՈՒՄ
Ըստ քաղտեխնոլոգների` ԿԳՄՍ նախարար Դումանյանի հրաժարականով կառավարությունում թոզ ու դուման ա բարձրացել:
* * *
ԽԱՅՏԱՌԱԿ ԵՂԱՔ
(ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Աղվեսն իր պոչն է իր հետ տանում, Նիկոլը` իր ռոմանոսիկին:
* * *
ՀԱՐՑ ՍԱՍՈՒՆ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻՆ
— Սասո՛ւն, դու է՞լ Նիկոլի օրինակով թուրք որակավորումից չես վիրավորվում:
* * *
ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՀԵՏՆՈՐԴՆԵՐԸ
— Չէ՛, դուք գնացեք Իջեւան եւ հարցրեք, թե ով էր Նիկոլը թավշյա հեղափոխությունից առաջ:
https://iravunk.com/sim/?p=243788&l=am/