Արցախում դեռեւս դիմակայում ենք ադրբեջանցիների հերթական սադրանքներին. ՄԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆ

Մշակութային

Արդեն մի քանի օր է, ինչ Ադրբեջանը բնապահպանական մոնիթորինգի շինծու պատրվակով ամբողջությամբ փակել է Արցախը Հայաստանին եւ արտաքին աշխարհին կապող միակ տրանսպորտային մայրուղին, անջատվել է Արցախի գազամատակարարումը: Իսկ թե ինչ վիճակում են այս պահին գտնվում Արցախում, «Իրավունքը» պարզել է Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասան, արցախյան պատերազմի մասնակից ՄԱՐԱՏ ԴԱՎԹՅԱՆԻ հետ ունեցած զրույցից:

— Պարոն Դավթյան, արդեն որերորդ օրն է, ինչ ադրբեջանցիները փակ են պահում միակ ճանապարհը: Այս պահին Ստեփանակերտում ի՞նչ իրավիճակ է:

— Սխալ կլինի, որ ասեմ Ստեփանակերտում կյանքը բնականոն հունի մեջ է գտնվում, քանի որ կա փակ ճանապարհ, գազամատակարարման անջատում: Բայց Արցախում դեռեւս դիմակայում ենք ադրբեջանցիների հերթական սադրանքներին: Որոշ դպրոցներ փակվեցին, բայց, միեւնույնն է, մարդիկ հույս ունեն, որ ամեն ինչ հետագայում կկարգավորվի, եւ ընկճված չեն: Բայց եթե երեք-չորս օր էլ շարունակվի, իհարկե, իրավիճակը կհանգեցնի ճգնաժամի...

— Իսկ ժողովրդի մեջ կա՞ խուճապ:

— Մարդկանց հետ շփվելիս այդպիսի խուճապահար վիճակ չեմ զգացել...

— Նման իրավիճակում հայտնվելուն պատրա՞ստ էիք:

— Ադրբեջանցուց, թուրքից նման պահվածք սպասելի էր: Դա նորություն չէ... Դեռ Խորհրդային Միությունից սկսած ադրբեջանական ձեռագիրը միշտ էլ այդպիսին է եղել: Ինչ վերաբերում է քաղաքական հայտարարություններին` այնպիսի տպավորություն է, որ բոլորը միայն խոսում են:

— Այսինքն` խոսքեր են, չկա՞ գործ:

— Միգուցե դա իրենց մոտ չի ստացվում (ոչ թե բողոքի կարգով եմ ասում) համենայնդեպս, չի զգացվում, որ ինչ-որ բան է փոխվել: Հետագայում գուցե ինչ-որ իրավիճակ փոխվի:

Դերասան լինելուց բացի, Դուք նաեւ արցախյան պատերազմի մասնակից եք…

— Այո, ներկայումս կամավորական եմ եւ ամսվա մեջ մեկ շաբաթով գնում եմ դիրքեր, որտեղ ե՛ւ խոսակցություններից եմ հանգստանում (քանի որ միայն անընդհատ խոսում են), ե՛ւ ինչ-որ կերպ դիրքերում եմ օգտակար լինում:

Իսկ դիրքերում ի՞նչ իրավիճակ է:

— Սահմաններում խախտումներ չկան, հոգեբանական ճնշումներ էլ չկան: Մարդիկ ապրում են սահմանին կից` մի քանի մետրի վրա, բայց խուճապ չի նկատվում: Արցախցին իր հող ու ջրի տերն է:

— Այսինքն՝ երեւանյան խուճապը այնքա՞ն էլ չի արտացոլում Արցախում առկա պատկերը:

— Բնական է, միշտ հեռվից ավելի շատ են ցավում, ավելի շատ են մտահոգված եւ խուճապի մեջ: Ցանկացած բանն էլ այդպես է, այլ է խրամատում լինես, այլ է Մարտունուց կամ Ստեփանակերտից կարծիք ունենաս: Խրամատում ավելի ռեալ է: Պարզ է, լսելով, որ Արցախում անջատել են գազամատակարարումը կամ փակել են Հայաստանից Արցախ տանող միակ ճանապարհը` Հայաստանում եւ Սփյուռքում ավելի կմտահոգվեն:

Մշակութային կյանքն ինչպե՞ս է ընթանում Արցախում:

— Թատերական առումով` վերջերս Արցախի թատրոնը` Կարինե Քոչարյանի նախաձեռնությամբ, հյուրախաղերով գտնվում էր Մոսկվայում: Տիկին Կարինեի բռնած գործը` Արցախի թատրոնի թիկունքին կանգնելը, հարգանքի է արժանի: Դա իր գաղափարն էր, որ Արցախի թատրոնը ներկայանա աշխարհին: Դրանով ցույց տալով, որ Արցախը կա եւ գոյություն ունի: Կարող է Մոսկվայում կամ Բեռլինում մտածում են, որ Արցախն այլեւս չկա, բայց մենք` մեր թատերական շփումներով, ապացուցում ենք, որ Արցախը կա եւ միշտ էլ կլինի: Դրա համար եմ ասում, որ հեռվից ավելի են խուճապի մատնվում: Մեր հյուրախաղերի գնահատականն էլ հենց դա է, որ փորձում ենք մեր խաղով ներկայացնել Արցախը: Թատրոնում մեր աշխատանքները գրեթե չեն կանգնում: Հիմա պատրաստվում ենք Նոր տարվա ներկայացմանը:

Այսինքն՝ այդուհանդերձ, տոնական որոշակի տրամադրություններ կա՞ն Արցախում:

— 2020 թվականից հետո տոնական ասելը դժվար կլինի, բայց մարդիկ հուսով են վաղվա օրվա հանդեպ ու ապրում են իրենց առօրյայով, ինչը փաստ է:

— Երեւանի տոնական շքեղ զարդարանքը` այն էլ այս օրերին, Դուք ճի՞շտ եք համարում:

— Իհարկե` ոչ, բայց երեւի իր ձեւի մեջ դա էլ պետք է լինի, որովհետեւ տվյալ հարցի մյուս կողմն էլ կա... Պետք չէ աշխարհին այդքան ընկճված երեւալ: Լիաթոք ուրախանալ չի ստացվի, բայց եթե մյուս տեսանկյունից նայենք, պետք չէ տարիներ շարունակ ոչ մի բան չանել ու լաց լինել: Գտնում եմ, որ մեր տխուր վիճակը պետք չէ աշխարհին ցույց տալ: Դա նույնն է, որ ասենք` մենք սգի մեջ ենք, ինչու «Մանկական Եվրատեսիլը» կայացավ Հայաստանում...

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում