ՈՒՐԱՑՄԱՆ ՎԵՐՋԻՆ ԱՐԱՐՆԵՐԸ

Վերլուծություն

«Քա­ղա­քա­ցի­ա­կան հա­գուս­տով եւ սպա­յա­կան կո­չու­մով «բնա­պահ­պան­նե­րը», Ար­ցա­խը Հա­յաս­տա­նին կա­պող մի­ակ ճա­նա­պար­հը փա­կե­լով, փաս­տա­ցի պա­տանդ են վերց­րել 120.000 հայ բնակ­չու­թյան: Դրան հա­ջոր­դել է Ար­ցա­խի գա­զա­մա­տա­կա­րար­ման ան­ջա­տու­մը: Սա ոչ այլ ինչ է, քան ար­ցա­խա­հա­յու­թյան բնաջնջ­ման հեր­թա­կան փորձ: Աշ­խար­հը կրկին լո՞ւռ կմնա»,- ինչ եք կար­ծում, ո՞վ է այս տեքս­տի հե­ղի­նա­կը: Ո՛չ, ընդ­դի­մու­թյան հետ կապ չու­նի, դա Ա­լեն Սի­մո­նյանն է:

ԱՍ­ԿՅԱՐ­ՆԵՐ` ՈՉ ՄԻ­ԱՅՆ ԲԵՐ­ՁՈ­ՐՈՒՄ, ԱՅ­ԼԵՎ Ե­ՐԵ­ՎԱ­ՆՈՒՄ

Խուն­տան Ար­ցա­խի հարցն ամ­բող­ջո­վին թո­ղել է «աշխար­հին»` հա­մա­րե­լով, որ դա աշ­խար­հի և ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի գործն է: Մինչ­դեռ այդ 120 հա­զա­րը ոչ մի­այն հայ են, այ­լև` Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան քա­ղա­քա­ցի: Հա, մի ա­չոն կար, «յու­ղը վրեն» օմ­բուդս­մեն, այդ ա­չոնն ա­սե­լիք չու­նի՞ ՀՀ 120 հա­զար քա­ղա­քա­ցի­նե­րի բա­զում ի­րա­վունք­նե­րի խախտ­ման և կյան­քի ի­րա­վուն­քը վտան­գե­լու մա­սին: Հե­տո՞ ինչ, որ իր սի­րած «առաջ­նա­հերթ» ԼԳԲՏ-ից չեն, պաշտ­պա­նու­թյան են­թա­կա՞ չեն:

Ինչ վե­րա­բե­րում է «աշխար­հին», ա­պա դեռ 12 տա­րի ա­ռաջ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյանն ի­րա­վա­ցի­ո­րեն նկա­տել է. «Ոչ ոք աշ­խար­հում պար­տա­վոր չէ կռվել քեզ հա­մար և քո փո­խա­րեն: Քո ըն­տա­նի­քի, ազ­գի, երկ­րի պաշտ­պա­նու­թյունն ան­ձամբ քո գործն է և քո նվի­րա­կան պարտ­քը: Օ­տար ու­ժե­րին ա­պա­վի­նելն ու բո­լոր հույ­սերն այ­լոց հետ կա­պե­լը նշա­նա­կում է լի­նել ոչ ի­րա­տես, ի վեր­ջո` կոր­ծան­վել»:

Սրանք, հենց այ­լոց ա­պա­վի­նե­լով, հասց­րել են կոր­ծան­ման եզ­րին: Եվ­րա­դի­տորդ­նե­րը շու­տով «բի­զիմ­դիր» են լի­նում մեր երկ­րից, և ի­րենց ման­դա­տը չի եր­կա­րաց­վե­լու, իսկ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի գրպա­նը գցած Ար­ցա­խը հու­մա­նի­տար ա­ղե­տի եզ­րին է, ու փաստ չէ, որ դաշ­նա­կից­նե­րը կլու­ծեն խնդի­րը: Համ էլ ար­ցախ­ցի­նե­րը կա­րող են պա­տաս­խա­նել` հատ­կա­պես ո՞ւմ հրա­մա­նով են զի­նա­թա­փել քա­ղա­քա­ցի­ա­կան բնակ­չու­թյա­նը` փաս­տա­ցի զրկե­լով վա­տա­գույն սցե­նա­րի դեպ­քում սե­փա­կան կյան­քե­րը թանկ գնով տա­լու շան­սից...

Իսկ վեր­լու­ծա­բան­նե­րից ոչ քչերն այն կար­ծի­քի են, որ ներ­կա­յիս շրջա­փա­կու­մը Նի­կո­լի և իր «կիրթ ու կա­ռու­ցո­ղա­կան» ըն­կեր Իլ­հա­մի հա­մա­ձայ­նեց­ված խաղն է: «Շատ հա­վա­նա­կան է, որ ներ­կա ի­րա­վի­ճա­կը հե­տև­անք է Նի­կոլ-Իլհամ ստվե­րա­յին հա­մա­ձայ­նու­թյան՝ ռուս­նե­րին տու­պի­կի ա­ռաջ կանգ­նեց­նե­լու: Ընդ ո­րում՝ մե­ծա­գույն ռիս­կի է այս ի­րա­վի­ճա­կում գնում հենց Հա­յաս­տա­նը, քա­նի որ բա­ցառ­ված չէ, որ վեր­ջին պա­հին ռուս­նե­րը հան­գեն ադր­բե­ջան­ցի­նե­րի հետ հա­մա­ձայ­նու­թյան, բայց այս ան­գամ ոչ թե ի շահ, այլ ի վնաս հայ­կա­կան շա­հե­րի: Այ­սինքն՝ Հա­յաս­տա­նի պա­սի­վու­թյու­նը կա­րող է պա­րարտ հող ստեղ­ծել Մոսկ­վա-Բա­քու սե­պա­րատ հա­մա­ձայ­նու­թյան հա­մար, ո­րի հե­տև­անք­նե­րը ոչ միշտ է, որ մեզ հա­մար հա­ճե­լի են լի­նում»,- գրում է Armenian info բլո­գը: Ընդ­հա­նուր առ­մամբ, ե­թե կա­պի­տու­լյանտ խուն­տա­յի թե­թև ձեռ­քով Ե­րև­ա­նը հրա­ժար­վում է Ար­ցա­խից, Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նում հնչում են ա­վե­լի ադր­բե­ջա­նան­պաստ ե­լույթ­ներ, քան Բաք­վի միլ­լի­մեջ­լի­սում, ա­պա ին­չո՞ւ հա­յի շա­հի հաշ­վին այ­լք սե­փա­կան գործն ա­ռաջ չտա­նեն: Եվ ե­թե այս­պես շա­րու­նակ­վի, ա­պա կա­րող են նա­և կոն­սեն­սու­սի գալ, որ հա­յե­րի և՛ պե­տու­թյուն ու­նե­նա­լը, և՛ ան­գամ ապ­րելն ա­վե­լորդ է, այս ռազ­մա­վա­րա­կան կա­րև­որ հան­գույ­ցում ի­զուր տե­ղը ո­տա­տակ են ընկ­նում:

ԿՀԱ­ՋՈՂ­ՎԻ՞ ԿԱ­ՍԵՑ­ՆԵԼ ԳԱ­ՀԱ­ՎԻ­ԺՈՒ­ՄԸ

Մինչ այ­լք եր­կար-բա­րակ մտա­ծում է­ին, ՀՀԿ-ն ո­րո­շում կա­յաց­րեց` բո­լո­րին դեկ­տեմ­բե­րի 14-ին ժա­մը 16:30-ին հրա­վի­րել Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րակ. «Մի­աս­նու­թյան հրա­տապ հա­վա­քի, ան­կախ քա­ղա­քա­կան պատ­կա­նե­լու­թյու­նից եւ մեզ տա­րան­ջա­տող այլ երկ­րոր­դա­կան գոր­ծոն­նե­րից: Կա­ռա­վա­րու­թյան գլխա­վոր մաս­նա­շեն­քի մոտ ի ցույց եւ ի գործ դնենք ար­ցախ­ցի քույ­րե­րին եւ եղ­բայր­նե­րին մեր ան­վե­րա­պահ ա­ջակ­ցու­թյու­նը: Լա­չի­նի մի­ջանց­քը նա­եւ քո կյան­քի ճա­նա­պարհն է: Ար­ցա­խը տեր ու­նի՝ ար­ցախ­ցին է: Ար­ցախ­ցին տեր ու­նի՝ հայ ժո­ղո­վուրդն է: Հայ ժո­ղո­վուրդն էլ ինքն իր տերն է»: ՀՀԿ-ն իր կո­չում ար­ձա­նագ­րում է. «Ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը ադր­բե­ջա­նա­կան հա­յա­տյաց եւ ցե­ղաս­պան քա­ղա­քա­կա­նու­թյան հեր­թա­կան դրսե­ւո­րումն է, ին­չը գոր­ծող վար­չախմ­բի պարտ­վո­ղա­կան կեց­ված­քի, ա­պի­կար ար­տա­քին եւ ան­բա­րո ներ­քին քա­ղա­քա­կա­նու­թյան հե­տե­ւանք է»:

Առն­վազն ՀՅԴ-ն ար­դեն ո­րո­շել է մի­ա­նալ հան­րա­հա­վա­քին, իսկ Հայկ Մա­մի­ջա­նյա­նի տե­ղե­կաց­մամբ` «Պա­տիվ ու­նեմ» ու «Հա­յաս­տան» խմբակ­ցու­թյուն­նե­րը դեկ­տեմ­բե­րի 14-ին նա­խա­ձեռ­նել են ԱԺ ար­տա­հերթ նիստ, ո­րի ժա­մա­նակ ա­ռա­ջարկ­վե­լու է Ադր­բե­ջա­նի գո­ր­ծո­ղու­թյուն­նե­րը դա­տա­պար­տող ՀՀ ԱԺ հայ­տա­րա­րու­թյան նա­խա­գիծ:

Ինչ վե­րա­բե­րում է անվ­տան­գա­յին ա­ռու­մով Ար­ցա­խի շրջա­փակ­ման փաս­տին, ա­պա պատ­գա­մա­վոր Տիգ­րան Աբ­րա­հա­մյա­նի խոս­քով. «Եթե այս քայ­լով Ադր­բե­ջա­նը, Թուր­քի­ան, եր­րորդ երկր­նե­րը փոր­ձում են Ռու­սաս­տա­նին ամ­բող­ջու­թյամբ հե­ղի­նա­կազր­կել, ա­պա դա խնդրի մի­այն մի կողմն է, իսկ հայ ժո­ղովր­դի հա­մար ա­ռաջ­նա­յինն այս պա­հին Ար­ցա­խում ապ­րող մեր հայ­րե­նա­կից­նե­րի կյանքն ու ա­ռող­ջու­թյունն է:

Բո­լոր այն երկր­նե­րը, ո­րոնք հան­դես են գա­լիս տա­րա­ծաշր­ջա­նա­յին խա­ղա­ղու­թյան և կա­յու­նու­թյան դիր­քե­րից, պետք է տե­ղից վեր­ջա­պես շարժ­վեն, հա­կա­ռակ դեպ­քում դա կդիտ­վի Ադր­բե­ջա­նի հա­մար վա­ռած կա­նաչ լույ­սի»: Կա­նաչ լույ­սը, կա­րե­լի է ա­սել, գրե­թե կա­տար­ված փաստ է: Եվ­րո­պա­ցիները ձայն հա­նել են. «ԵՄ-ն կոչ է ա­նում Ադր­բե­ջա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րին ա­պա­հո­վել մի­ջանց­քով տե­ղա­շար­ժի ա­զա­տու­թյունն ու անվ­տան­գու­թյու­նը՝ հա­մա­ձայն 2020 թ.-ի նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան: Ա­զատ տե­ղա­շար­ժի սահ­մա­նա­փա­կում­նե­րը զգա­լի ան­հանգս­տու­թյուն են պատ­ճա­ռում տե­ղի բնակ­չու­թյա­նը և ա­ռա­ջաց­նում հու­մա­նի­տար մտա­հո­գու­թյուն­ներ»: Սա­կայն դա ա­վե­լի շուտ նման է գե­լի գլխին ա­վե­տա­րան կար­դա­լուն, և դժվար թե բարձր ՕԳԳ ու­նե­նա:

Իսկ ՔՊ-ական դու­քյան­նե­րի վե­րած­ված ՊՆ-ից ու ԱԳՆ-ից ի­րա­վի­ճա­կին հա­մար­ժեք հայ­տա­րա­րու­թյուն­ներ և քայ­լեր չեն ե­րև­ում: Խուն­տան ու նա­խև­ա­ռաջ Նի­կո­լը զբաղ­ված են ՀՀ անվ­տան­գու­թյա­նը զրո օ­գուտ բե­րող պաշ­տո­նա­փո­խու­թյուն­նե­րով, ո­րոնց մի­ակ ի­մաս­տը թե­րևս կա­պի­տու­լյան­տի իշ­խա­նու­թյան պահ­պա­նումն է: Իսկ, օ­րի­նակ, թունդ թրքա­սեր, Նժդե­հին և նժդե­հա­կա­նու­թյունն ա­տող Ժան­նա Անդ­րե­ա­սյա­նին ԿԳՄՍ նա­խա­րար նշա­նա­կե­լը, մեղմ ա­սած, ոչ մի լավ բան չի խոս­տա­նում: «Հա­յաս­տան» հիմ­նադ­րա­մի նախ­կին ղե­կա­վար Ա­րա Վար­դա­նյա­նի բնո­րոշ­մամբ. «Կնի­կը մար­դու գրած ա­նաս­նա­գույն գիրքն է կար­դում, մար­դը մի տեղ հար­բում, մար­դու աշ­խա­տող­ներն էլ ի­րար մեջ պաշ­տոն­ներ բա­ժա­նում: Ցա­վոք, սա ո՛չ սկիզբն է, ո՛չ էլ ա­վար­տը, սա շա­րու­նա­կու­թյունն է»:

Դե ինչ սպա­սես այն կոն­տին­գեն­տից, ո­րը թուրք ա­սե­լուց չի վի­րա­վոր­վում, ու թուր­քերն են վի­րա­վոր­վում, որ սրանց թուրք ենք ա­սում: Տա­վու­շի թե­մի ա­ռաջ­նոր­դի խոս­քով. «ՀՀ իշ­խա­նու­թյուն կոչ­ված­նե­րը ժամ ա­ռաջ պետք է գնան, այ­սօր մենք ուղ­ղա­կի­ո­րեն ան­բա­րո­յա­կա­նու­թյան շքեր­թի ենք ա­կա­նա­տես լի­նում»: Իսկ ժամ ա­ռաջ գնա­լը կախ­ված է մե­զա­նից` ար­դյո՞ք կա­նենք մեզ­նից կախ­վա­ծը, թե՞ ծակ պրո­ֆե­սո­րի կեց­ված­քով կզբաղ­վենք «դի­վան քշե­լով» ու բո­լո­րին ա­նուն կպցնե­լով:

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում