Մրցակցության հարց չունենք. ՀՅԴ-ն կմասնակցի ՀՀԿ-ի հրավիրած հավաքին
ՆերքաղաքականՎաղը ժամը` 16:30-ին ՀՀԿ-ն Հանրապետության Հրապարակում միասնության հրատապ հավաք է հրավիրում` անկախ քաղաքական պատկանելությունից եւ տարանջատող այլ երկրորդական գործոններից։ «Իրավունքը» ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԻՇԽԱՆ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՑ հետաքրքրվեց, թե ՀՅԴ-ն մասնակցելո՞ւ է հրավիրած հավաքին:
«Ողջունելի եւ շատ կարեւոր նախաձեռնությունէ: Հավաքի կազմակերպիչը ՀՀԿ-ն է , մենք մասնակցելու ենք: Մենք ընդդիմադիր դաշտում մրցակցության հարց չունենք, այդ մասին հազար անգամ ասել եմ` ով իրական՝ գետնի վրա գործ անի, մենք ինչով կարող ենք օգնելու ենք», - ընդգծեց Սաղաթելյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

