Չեմ զարմանա, որ մեծն Նժդեհի արձանը ապամոնտաժելով, տեղը կանգնեցնեն այլահպատակներ ժաննա-Պետրոս զույգի մոնումենտալ կոթողիկը.ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Մշակութային
Մինչ մեր երկրում պատմական նշանակություն ունեցող շենքերի պատերը ծակում էին, որպեսզի տոնական լույսերով զարդարեն Հանրապետության հրապարակը եւ դիմավորեն եվրատեսիլյան հյուրերին՝ «Մանկական Եվրատեսիլի» հենց հաջորդ օրը ադրբեջանցիները փակեցին Հայաստանին Արցախը միացնող` Գորիս-Ստեփանակերտ միակ ճանապարհը: Դրան զուգահեռ, իր դիմումի համաձայն, աշխատանքից ազատվեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, որի փոխարեն նոր նախարար նշանակվեց Նժդեհին ֆաշիստ անվանած Ժաննա Անդրեասյանը: Այս ամենի մասին «Իրավունքը» զրուցել է ՀԳՄ անդամ, գրող ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հետ:
— Հայաստանն Արցախին կապող միակ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը փակել են ադրբեջանցի ինչ-որ բնապահպաններ, լրագրողներ, դրանից առաջ էլ կրկին ադրբեջանցի վարորդներն էին սադրանքների դիմում: Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում այս ամենը:
— Քանի դեռ պարտության սիմվոլներն են իշխանության բուրգին՝ ալիեւյան ոհմակը շարունակելու է լպիրշանալ, անարգել, ծաղրել... Երբ ազնվազարմ հայերը օրինավոր տերը դառնան մեր երկրի, այդ ժամանակ ոչ միայն թուրքը, այլեւ Արեւմուտքն ու Արեւելքը, Հյուսիսն ու Հարավը կհասկանան, որ Հայաստանը որբի գլուխ չէ: Իսկ առայժմ մենք՝ ընտրողներս, ի դեմս ՔՊ-ի, մեր մահվան վկայականը վավերացնելով, մեր թշնամիներին տվեցինք մեզ ծաղրելու իրավունքը:
— Ադրբեջանցիներն ու թուրքերը առիթը բաց չեն թողնում հերթական անգամ սուգ ու աղետ բերելու մեր գլխին, ուստի «թուրք» բառը պետք է վիրավորական լինի յուրաքանչյուր հայի համար: Ի՞նչ կասեք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում:
— Փաշինյան Նիկոլը, իհարկե, Հեմինգուեյը չէ, ով ասում էր, եթե ուզում եք ինձ սպանել՝ անվանեք՝ թուրք: Քաղաքական դաշտում տիրող այսօրվա քաոսում նրա բազմավեկտոր մանիպուլյացիաներով հանդես գալը, ի վերջո, ոչ միայն իր, այլեւ մեր ողջ երկրի կործանումն է գուժում: Թուրքը տիրացել է իմ պատմական Հայրենիքին, թուրքն այսօր իմ ներկայիս Հայրենիքն է փորձում զավթել: Թուրքն իր ազգակից եղբայրների հետ միասին կրակում էր մեր զավակների վրա: Թուրքն իմ թշնամին է, եւ հայի մեր կենսագրությունն այս մոլորակի վրա, անկախ նիկոլավարի դիտարկողների կամքից, վրեժխնդիր լինելով, հաղթությամբ է փառավորվելու:
— ԿԳՄՍ հերթական նախարարն է աշխատանքից ազատման դիմում ներկայացրել: Ըստ Ձեզ, նա իր պաշտոնավարման ընթացքում որեւէ դրական քայլ արե՞լ է:
— Դրան եւ իր թավշյա նախորդներին հաջողվեց զրոյական դարձնել նշված նախարարության դերը: Դա եւ իր կառույցում գործող մշակութային կյանքի սպասավորներն անգամ անդրադարձ չարեցին 44-օրյա պատերազմի քաջերի արժեքավոր ստեղծագործությունների հրապարակմանը, ինչի իրագործմանը սիրով ձեռնամուխ եղավ Համազգայինի երեւանյան գրասենյակը՝ Ռուզան Առաքելյանի գլխավորությամբ, հրապարակելով հերոսների գրական եւ նկարչական ստեղծագործությունների գրքերն ու կտավները: Ձեր նշած նախարարությունը վաղուց դադարել է մեր երկրին եւ մեր ազգին բնորոշ գործառույթներ իրականացնելուց, վերածվելով գումարներ մսխող ձեռնարկության: Միակ դրականն իր աշխատանքի վերջին օրը կատարեց՝ իր իսկ հրաժարականով, որին լավ կլինի հետեւեն բոլոր այսպահական թավշյաները:
— Նժդեհին ֆաշիստ հռչակողը հիմա ԿԳՄՍ նոր նախարարն է դարձել: Ի՞նչ կարծիք ունեք:
— Իսկապես, սա լրտեսախմբի կողմից հայ ժողովրդին նվաստացնելու վերջին ճիգն է: Եթե շարունակեն մնալ իշխանական աթոռներին, չեմ զարմանա, որ մեծն Նժդեհի արձանը ապամոնտաժելով, տեղը կանգնեցնեն այլահպատակներ ժաննա-Պետրոս զույգի մոնումենտալ կոթողիկը:
— Եթե ամփոփենք տարին, ո՞րն եք համարում տարվա բացթողումը:
— Հիմնական բացթողումը՝ քողազերցված լրտեսախմբին հանդուրժելն է, ինչի արդյունքում երկիր ենք կորցնում՝ կորուստներին ընտելանալով, ծափ ու ծիծաղով, դըմփ-դըմփ-հուներով: Մնացյալ բոլոր անկումներն ու բացթողումները դրանով են պայմանավորված:
— Երեւանը շողում է զարդարանքների մեջ, Դուք դա ճի՞շտ եք համարում:
— Երբ հոգու զվարթանքը բացակայում է, ոչ մի զարդարանք չի կարող տոնականություն հաղորդել: Մեր ոգեղեն արժեքների այօրվա պահապանները, անկախ իշխանությունը խաբեությամբ զավթած թրքաքայլականների մոտեցումներից, շարունակում են անմնացորդ կերպով իրենց տաղանդն ու շնորհները նվիրաբերել մեր ժողովրդին: Հատկապես գնահատելի է այն արվեստագետների կատարած աշխատանքը, ովքեր չեն շրջանցում մեր Հայրենական 44-օրյա պատերազմի հերոսական եւ ցավոտ էջը: Իսկ աշխարհաքաղաքացիների թափանցիկ զգեստներով հիացած սեռախեղվածները տենչում են օր առաջ ազատվել ազգային պատկանելիությունից, մարդկային հիշողություններից եւ նետվել անհոգության դատարկ զվարճանքներին:
— Նոր տարին որտե՞ղ եք դիմավորելու:
— Անմահականիս՝ Վաչագանիս հետ եմ դիմավորելու, կա՛մ՝ Եռաբլուրում, կա՛մ՝ էջմիածինյան եկեղեցիներից մեկում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=243733&l=am/