«Փաստ». Արցախում անորոշություն է. բավական հակասական կարծիքներ են ձևավորվում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տևական ժամանակ է՝ ադրբեջանցիները սադրիչ գործողություններով փորձում են լարել Արցախում տիրող իրավիճակը, բախումներ հրահրել ռուս խաղաղապահների հետ, Արցախում ստեղծել հումանիտար ճգնաժամ։ Երեկ առավոտից ևս մի խումբ ադրբեջանցիներ «բնապահպանական ակտիվիստների» անվան տակ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի վրա հերթական սադրանքն էին նախաձեռնել՝ փակ պահելով մայրուղին։

Թշնամական երկրի սադրանքները դատապարտող հայտարարություններով հանդես եկան Արցախի նախագահը, Արցախի ԱԺ նախագահը և Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները։

Մասնավորաբար, օրերս Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովը հայտարարել էր, որ ռենտգեն սարքերի տեղադրման հարցում Հարությունյանի հետ համաձայնեցվածություն կա, սակայն որոշ ժամանակ անց վերջինս հայտնել է, թե այդ հարցն իր հետ համաձայնեցված չի եղել։

Նմանօրինակ մի իրավիճակ է եղել նաև ադրբեջանցիների՝ Արցախի հանքարդյունաբերական ընկերություն այցելելու դեպքում, երբ ռուսները հայտարարել են, որ եղել է համաձայնեցվածություն Արցախի և ՀՀ իշխանությունների հետ, որից հետո մարդիկ ճանապարհը փակել էին և արգելել ադրբեջանցիների մուտքը, իսկ Հարությունյանը դարձյալ հերքել էր թեմայի մասին իր տեղեկացվածությունը։

Ըստ էության, Արցախում բավական հակասական կարծիքներ են ձևավորվում, ինչն առաջին հերթին առաջացնում է անորոշություն. նախ և առաջ՝ կա որոշումների ընդունման վճռականության խնդիր, որում Հարությունյանն ակնհայտ երկմտում է:

Որոշ տեղեկություններով, այդ հակասական ազդակները գալիս են Երևանից։ Բացի դրանից, անկախ այն հանգամանքից, թե կառուցվածքային փոփոխություններն ինչ տրամաբանությամբ են ընթանում Արցախում, այս պահին դեռևս անորոշություն է նաև այն առումով, թե ով է հանրապետությունում վերջնական որոշում կայացնողը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին