Աչքերի մեջ Էրդողանի՝ դաժան փայլ կա յաթաղանի. Հարություն Չալիկյան

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է հայ ճարտարապետ, ծաղրանկարիչ, քանդակագործ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՉԱԼԻԿՅԱՆԻ հետ:

Պարոն Չալիկյան, ասում եք՝ ես չեմ ծաղրում: Ինչպե՞ս հասկանալ:

— Իրականում ինչ-որ չափով նաեւ ծաղրում եմ, ես դա ընդհանուր եմ ասում, իհարկե, եթե մարդը ծաղրի է արժանի, անպայման ծաղրում եմ, ուղղակի իմ արվեստի նպատակը մարդուն ծաղրելը չէ: Մի անգամ հրավիրված էի հարսանիքի, որտեղ նկարում էի հյուրերին: Կողքիս կանգնած մեկը դիտում էր նկարս: Եվ հանկարծ ամբողջ սրահով մեկ սկսեց բարձր կանչել. «Ժողովո՛ւրդ, եկեք, տեսեք, նա հոգին է նկարում»: Ես չեմ ասում, իմ արվեստը հասկացողներն են այդպես ասում:

Կարելի՞ է ասել, որ Ձեր ծաղրանկարները մարդկային արատները վերհանելու ինքնատիպ ձեւ են:

— Արատը լավ բառ չէ: Արատները վերհանելը ես լավ զբաղմունք չեմ համարում: Ես ուղղակի բացահայտում եմ մարդու էությունը, ներաշխարհը, հոգին ու հույզերը: Ես մարդկային առաքինություններին ավելի մեծ տեղ եմ տալիս իմ ծաղրանկարներում: Ի վերջո, մարդը սոսկ դրական կամ բացասական կերպար չէ, մարդը շատ բազմազան է:

Մեր հարեւան թշնամական երկրների առաջին դեմքերի ծաղրանկարներում տեսանելի է սուր սարկազմը: Սա Ձեր անձնակա՞ն վերաբերմունքի դրսեւորումն է:

— Իհարկե: Թուրքիայի նախագահ Էրդողանի նկարին կից, օրինակ, այսպիսի երկտող եմ գրել. «Աչքերի մեջ Էրդողանի՝ դաժան փայլ կա յաթաղանի»:

Ովքե՞ր են Ձեր հերոսները:

— Իմ հերոսները մեծամասամբ հանրաճանաչ մարդիկ են: Լինում են նաեւ բացառություններ, երբ ես նկարում եմ հասարակ, ոչ հայտնի մարդկանց, բայց այդպես շատ քիչ է պատահում: Նման մի բացառություն արել եմ՝ իմ հարեւանին ծաղրանկարելով: Այդ նկարը իր տեղը կունենա իմ գրքում: Նկարին կից դարձյալ խոսք եմ գրել. «Եթե կրթություն ունենար՝ երկիր կկառավարեր»: Երբեմն հանդիպում են նման հզոր կերպարներ: Իսկ, ընդհանուր առմամբ, իմ հերոսները հանրային ճանաչում ունեցող մարդիկ են:

Երբեւէ ինքներդ Ձեզ ծաղրանկարե՞լ եք:

— Իհարկե, բայց շատ սուր չեմ ծաղրել ինքս ինձ, որովհետեւ, կարծում եմ, որ դեռ ամբողջապես չեմ հասցրել ճանաչել ինքս ինձ:

Պարոն Չալիկյան, Ձեր հեղինակած հարթաքանդակները դարձան մեդալներ: Ինչպե՞ս ծնվեց այդ գաղափարը:

— Ամեն ինչ սկսվեց իմ եւ Երեւանի ոսկերչական գործարանի տնօրեն, երջանկահիշատակ Էմիլ Գրիգորյանի ծանոթությունից: Այդ տարի Բեռլինում պետք է կայանար մեդալների համաշխարհային ցուցահանդես: Նա ինձ առաջարկեց մեդալներ թողարկել ծաղրաքանդակների տեսքով: Այսպիսի աշխատանք, թերեւս, ոչ բոլորը հանձն կառնեին: Այդ տարի Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը դարձել էր ֆուտբոլի աշխարհի չեմպիոն: Էմիլ Գրիգորյանն ինձ առաջարկեց հենց ֆուտբոլիստների անվանական մեդալներով մասնակցել ցուցահանդեսին: Քանդակեցի հավաքականի ամբողջ կազմը՝ ներառյալ պահեստայիններին: Ցուցահանդեսի ժամանակ կանաչ դաշտ հիշեցնող թղթի վրա դասավորեցինք ֆուտբոլիստների մեդալներն այն տեսքով, ինչպես նրանք իրականում դասավորվում են խաղի ժամանակ: Արձագանքը բավականին մեծ էր, ոգեւորիչ: Ես նրանց քանդակել էի հենց գոլային էյֆորիայի կուլմինացիոն փուլում, երբ զգացմունքներն ամենատարբեր արտահայտություն են ստանում մարդկային դեմքի վրա:

Ինչու՞ է մարդկանց դուր գալիս դիտել իրենց սեփական ծաղրանկարը:

— Դա միանշանակ չէ: Կան մարդիկ, որոնց իսկապես դուր է գալիս իրենց ծաղրանկարը, եւ կան այնպիսիք եւս, ովքեր խիստ բացասաբար են վերաբերվում  նման գործերին: Այս առումով ես մարդկանց բաժանել եմ երկու խմբի՝ ծաղրանկար ընդունողներ եւ չընդունողներ:

Ծաղրանկարներին կից նաեւ որեւէ բանաստեղծական երկտող եք գրում: Արդյո՞ք ծաղրանկարն այդքան էլ խոսուն չէ:

— Դա ուղղակի լրացնում է արվեստագետի իմ խոսքն ու ասելիքը: Երկտողն իմ վերաբերմունքն ավելի առարկայական է դարձնում:

Ձեր գործերի մեջ մի անբացատրելի կենդանություն կա, մի տեսակ շարժում: Ինչպե՞ս է Ձեզ հաջողվում մարդկային դեմքի թղթե կաղապարին այդքան կենդանի դիմագծեր հաղորդել:

— Ես միայն կասեմ, որ այդ շարժումը, այդ կենդանությունը միայն իմ ծաղրանկարների մեջ չեն, իմ քանդակներն էլ նույն զգացողությունն են առաջ բերում: Ես նկարում եւ քանդակում եմ պահը, որտեղ զգացմունք ու շարժում կա:

Ձեր երջանկահիշատակ կինը Ձեր ստեղծագործական ներշնչանքի գլխավոր աղբյուրն էր: Նրա մահից հետո արդյոք պակասե՞ց ծաղրանկարչի՝ մարդկանց ժպիտ տալու Ձեր էներգիան:

— Ո՛չ, ամենեւին: Ես երբեւէ թույլ չեմ տվել, որ մարդիկ նկատեն իմ ցավը: Նա հիմա էլ եւ հավիտյան կմնա իմ ներշնչանքը:

Ասում եք՝ նկարում եք մարդու հոգին: Մի՞թե ծաղրանկարը լավագույն տարբերակն է՝ մարդկային ներաշխարհը բացահայտելու համար:

— Մի տեսակ ճիշտ չէ ծաղրանկար ասելը: Գոյություն ունի ծաղրանկար եւ երգիծանկար: Իմ գործերի մեծ մասը, կարծում եմ, հենց երգիծանկարներ են, եւ դրանք, այո, ծառայում են մի նպատակի՝ վերհանել մարդկանց ներքնաշխարհը:

— «Թափանցիկ դիմակներ». սա լինելու է Ձեր գրքի վերնագիրը: Մի՞թե հնարավոր է դիմակազերծել բոլորին:

— Կարծում եմ, որ` ոչ: Կան դիմակներ, որոնք շատ հաստ են, կան անթափանց դիմակներ: Ես միայն ջանում եմ հնարավորինս խորը թափանցել այդ դիմակների ներսը: Ես փորձում եմ պեղել բոլորի առեղծվածը:

Վերջերս սկսել եք հանդես գալ նաեւ ծաղրաքանդակներով: Այնուամենայնիվ, Ձեր սրտին ավելի մոտ, ավելի հոգեհարազատ ծաղրանկա՞րն է, թե՞ ծաղրաքանդակը:

— Քանդակն ինքնին արդեն խոսուն է: Ինչպես երկտողն է լրացնում ծաղրանկարը, այնպես էլ ծաղրաքանդակն է մի փոքր ավելի ծավալային իմաստ տալիս գործերիս, դրանք դարձնում շատ ավելի առարկայական: Ուզում եմ նաեւ նշել, որ ես միայն ծաղրաքանդակներ չեմ քանդակում: Գարնանը Ապարանում կբացվի Բաշ-Ապարանի հերոսամարտի նվիրյալներից մեկի՝ Արսեն Տեր-Պողոսյանի կիսանդրին: Դա իմ լուրջ քանդակներից մեկն է լինելու:

— Դուք Ձեզ պայքարող մտավորական համարու՞մ եք:

-Այո, ես դա անում եմ իմ ձեւով՝ ծաղրանկարներով, ինչպես նաեւ բանաստեղծություններով, որովհետեւ դա եմ կարողանում անել:

— Ինչի՞ դեմ է Ձեր պայքարը:

— Իմ պայքարը «դեմ»-ի պայքար չէ, այլ «հանուն»-ի է: Ես պայքարում եմ հանուն անկախ, ազատ, կայացած, լիարժեք ու արժանապատիվ հայրենիքի:

ՌՈՒԶԱՆՆԱ  ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում