Փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն՝ իր հրաժարականի մասին
Ներքաղաքական«Սիրելի՛ հայրենակիցներ, hարգելի´ գործընկերներ,
Այսօր Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատվելու դիմում եմ ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Շնորհակալություն եմ հայտնում օրենսդիր և գործադիր մարմինների, պետական և միջազգային կառույցների բոլոր գործընկերներիս` արդյունավետ համագործակցության և համատեղ աշխատանքի համար, շնորհակալ եմ իմ գրասենյակի աշխատակիցներին` իրենց ամենօրյա նվիրումի և բարդ աշխատանքի համար:
Ինչպես փոխվարչապետի պաշտոնն եմ ստանձնել ամենայն պատասխանատվությամբ, այնպես էլ հետագայում՝ ցանկացած կարգավիճակում, անելու եմ առավելագույնը` հնարավորություններիս սահմաններում նպաստելու Հայաստանի Հանրապետության զարգացմանն ու առաջընթացին։
Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ինձ վստահելու և երկրիս ծառայելու պատվին արժանացնելու համար:
Խաղաղություն, սեր և բարեկեցություն բոլորիս ընտանիքներին», - գրել է ՀՀ փոխվարչապետ ՀԱՄԲԱՐՁՈՒՄ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ:

