Հարաբերությունս խզել եմ բոլոր նրանց հետ, ովքեր ողջունեցին 2018 թ. իշխանափոխությունը.ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆ

Մշակութային

 «Իրավունքը» զրուցել է գեղանկարիչ, ազատամարտիկ ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆԻ հետ:

— Պարոն Ավագյան, 44-օրյա պատերազմին հաջորդեցին սեպտեմբերյան դեպքերը, որի պատճառով ունեցանք 200-ից ավել զոհեր: Հիմա էլ շքեղ զարդարվել է Երեւանը: Լինելով ազատամարտիկ` ով իր աչքի առջեւ տեսել է պատերազմում այդքան մահեր, այս օրերի պճնանքը ճի՞շտ եք համարում:

Հիմա Դուք ինձ դրդում եք, որ հայհոյե՞մ... Իհարկե, շատ վատ եմ վերաբերվում:

— Ի՞նչ կարծիք ունեք ԱԺ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորների մանդատները վայր դնելու վերաբերյալ:

— Խելոք երեւալու համար ես շատ բաներ կարող եմ ասել, բայց դա արդյո՞ք ճիշտ է: Իրենք իրենց ելույթներում արդեն պատասխանել են այդ հարցին:

— Լինելով մշակույթի մարդ` ԿԳՄՍ նախարարության գործունեությանն ինչպե՞ս եք վերաբերվում:

— Նախ ասեմ, որ ես ապրում եմ Սիսիանում, եւ այստեղ չեն հասնում այդ բաները: Բայց ես քանի որ հետեւում եմ` կարծես թե, դա ոչ թե մշակույթին է վերաբերում, այլ` չգիտեմ թե ինչին: Այսինքն` իրենք ինչի համար, որ արել են, չի վերաբերել մշակույթին...

— Սիսիանում ինչպե՞ս է ընթանում մշակութային կյանքը:

— Մշակութային կյանքը մեռած է: Եվ ոչ միայն մշակութային, գոյաբանական կյանքն էլ կարելի է մեռած համարել: Աննպատակ ապրում ենք: Լավ է, որ երկու դպրոց կա, որտեղ երաժշտություն, նկարչություն են սովորեցնում, որոնց սաները հետո կգան Երեւան ու էլ հետ չեն գա Սիսիան...

— Իսկ տոնական տրամադրություն կա՞ Սիսիանում:

— Տոնական տրամադրություն չկա: Մի տոնածառ են «տնկել», դա է: Իսկ իմ շրջապատում ոչ ոք տոնականության նկատմամբ հակում չունի: Տոնական տրամադրություն չունենք, իներցիայի ուժով սեղան կբացենք, երեխաները կգնան, կուրախանան հրապարակի տոնածառի շուրջ: Բայց, ընդհանուր առմամբ՝ ընդարմացած, թմրած վիճակում ենք:

— Ի՞նչ եք կարծում, երբեւէ թմբիրից կզարթնե՞նք:

— Մենք կզարթնենք այն ժամանակ, երբ նոր իշխանություն կգա, որը կփորձնի զարթնեցնել: Իսկ զարթնեցնելու համար երկիրը նորից զրոյից պետք է կառուցել:

— Նիկոլ Փաշինյանն էլ փորձեց զրոյից սկսել: Գո՞հ եք արդյունքից:

— Նիկոլ Փաշինյանը սկսեց զրոյից՝ քանդելով նախկինը: Ինքն իրեն ֆուտուրիստի տեղ էր դրել...

— Այս պահին ի՞նչ ստեղծագործական գործընթացի մեջ եք:

— Պատերազմից հետո Ազգային անվտանգության հետ պատմությունների մեջ էի եւ երկու տարի չէի աշխատում: Մոտավորապես մեկ տարի շարունակ մոտս ընկճախտ կար, որ նույնիսկ հարեւանների հետ չէի խոսում: Հիմա հոգեբանական իմաստով կամաց-կամաց վերականգնվում եմ: Եվ սկսել եմ մերկ կանայք նկարել:

— Ես հասկանում եմ, որ դա արվեստ է, բայց Սիսիանում կընդունվի՞:

— Չէ, իհարկե, չի ընդունվի: Ես չեմ նկարում, որ ընդունվի կամ չընդունվի: Կարող է Երեւանում էլ չընդունվի, Փարիզում էլ չընդունվի, բայց դա չի նշանակում, որ ես պետք է նայեմ Երեւանին, Փարիզին կամ Սիսիանին: Դա իմ աշխատանքն է: Ինչպես Ձեր աշխատանքն է հարցազրույց վերցնելը, իմ աշխատանքն էլ նկարելն է:

— Ցուցահանդեսային ցուցադրություն ունենալո՞ւ եք:

— Երեւի կլինի, որովհետեւ վերջին անգամ 2018 թվականին եմ ցուցահանդեսի մասնակցել Լիոնում: Դրանից հետո բան չեմ արել:

— Հայաստանից դո՞ւրս է լինելու ցուցահանդեսը:

— Ցուցահանդեսը կլինի Երեւանում: Իսկ դրսի հետ կապված` իմ կապերը այն մարդկանց հետ էր, ովքեր կողմնակից էին այս իշխանափոխությանը: Եվ չորս տարվա մեջ բոլորի հետ իմ հարաբերությունները խզել եմ: Հիմա նորը պիտի փնտրվի, բայց արդեն հավես չունեմ:

— Այսինքն` 2018 թվականի իշխանափոխությունը պատճառ դարձավ նաեւ Ձեր ստեղծագործական դադարի՞:

— Ո՛չ, ինձ համար նկարելը բանվորի աշխատանք է, որ ամեն օր գնում է գործի: Չնայած՝ նա ամսվա վերջում աշխատավարձ է ստանում, իսկ իմ նկարները չեն վաճառվում: Դեռ 2018 թվականին, երբ ընտրությունները նոր էին ավարտվել, ես մի ուրիշ պերֆորանս արեցի՝ հակադրվելով իրենց: Իրենցը՝ «Իմ քայլն» էր, իսկ իմը`«Իմ զղջումն» էր, որը վերաբերում էր նրան, որ սրանց իշխանության գալուց հետո ահագին մարդիկ կհիասթափվեն ու կզղջան: Իմ ասելիքն այն է, որ ամեն ինչ այս «պռոդվինուտիների» ձեռքում էր, ու ես իրենց հետ կռվում էի հատկապես մինչեւ պատերազմը: Պատերազմից հետո էլ իմ շրջապատում մարդ չկար, որ արվեստի պրոպագանդայով զբաղվեր կամ ցուցահանդեսներ աներ: Ես պերֆորմանսներ եմ արել բնության մեջ: Այս արեւադարձի օրն էլ կանեմ... Հադրութից ջուր ունեմ, որը հետո Աղավնոյի ջրերին խառնեցի պերֆորանս անելու ժամանակ: Մասսայականն առայժմ դա է:

— Այսինքն` դեռ այն ժամանա՞կ էիք Դուք կանխազգում այդ ամենի հետեւանքները:

— Ես առաջին օրվանից դեմ էի նրանց...

— Այն, ինչ որ եղավ, փաստորեն, Ձեզ համար սպասելի՞ էր:

— Այս աստիճանի չէի սպասում, բայց բնազդով զգում էի, որ ողբերգություն է լինելու:

— Ձեր հետ պատերազմում կռված հերոսներից եղան մարդիկ, որոնք դարձան քաղբանտարկյալներ: Իսկ դա սպասելի՞ էր, որ մեզ հաղթանակներ պարգեւած մարդիկ կհալածվեն հենց ներսում եւ կհայտնվեն փշալարերի հետեւում:

— Չէ՛, նման բան ո՞ւմ մտքով կանցներ: Ձերբակալությունները, որ սկսվեցին, դրանցից մեկը նաեւ ես էի, բայց մեր գործը կարճվեց, իսկ մեր հրամանատարի` Աշոտ Մինասյանի գործը մինչեւ հիմա կա:

— Ըստ Ձեզ՝ այս ամենից դուրս գալու համար առաջին քայլը ո՞րը պետք է լինի:

— Այս հինգ տարվա մեջ բոլոր ասպարեզներում մենք կեռ ենք տվել: Այսինքն` ամեն ինչը փչացրել ենք: Այս իրավիճակից կրթության միջոցով պետք է դուրս գանք: Պետք է դպրոցն ու մանկապարտեզը երեխաներին կրթելու լուրջ ծրագիր ունենա: Դա կանի 10, թե 20 տարի հետո եկող իշխանությունը, գաղափարն այն է, որ ռեւանշ պետք է լինի կրթության միջոցով:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում