Աջարիայում սկեսրայրը կյանքից զրկել է հարսին
Քրեական
Աջարիայի Սալիբաուրի գյուղում սկեսրայրը հրազենով սպանել է իր հարսին, Interpresnews լրատվականին շտապ բժշկական կենտրոնում հայտնել են, որ շտապ օգնության ժամանման պահին միջին տարիքի կինն արդեն մահացած է եղել, փոխանցում է Aliq.ge-ն։
Վրաստանի Ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն՝ սպանության գործով ձերբակալվել է 60 տարեկանից բարձր տղամարդ։
Փաստի առթիվ սկսվել է հետաքննություն «Քրեական օրենսգրքի» 108 հոդվածով, որը ենթադրում է դիտավորյալ սպանություն։
https://iravunk.com/sim/?p=243578&l=am/