«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Աստղագուշակ՝ դեկտեմբերի 12-ի համար

Հասարակություն

**Խոյ**. Դուք այսօր նոր զգացումների կարիք ունեք, այնպես որ արժե առաջին հերթին մի որևէ բոլորովին անսովոր բան ձեռնարկել: Հենց’ դրանք ձեզ կմղեն սխրանքների և կօգնեն նվաճել նոր բարձրունքներ: Հնարավոր են փոփոխություններ պրոֆեսիոնալ ոլորտում` ձեզ մոտ նոր հետաքրքրություններ են առաջանում և պետք է գտնել այնպիսի մեկին, ով ավարտին կհասցնի ձեր նախկինում սկսած նախագծերը:

**Ցուլ**. Համապատասխան օր է բոլոր նրանց համար, ովքեր չեն վախենում անցյալին վերադառնալուց, այն վերլուծելուց և հին սխալները ուղղելուց: Հին ծանոթների հետ հանդիպումները կստիպեն մտորել այն բանի շուրջ, թե արդյոք ճի±շտ ուղի էիք ընտրել: Տարաձայնությունները կծագեն հենց’ մտերիմ մարդկանց հետ, իսկ պատահական ծանոթների կամ աշխատակիցների հետ լեզու գտնելը շատ ավելի հեշտ կլինի:

**Երկվորյակ**. Ամեն ինչ իր նորմալ հունով է ընթանում, միայն թե` շատ դանդաղ: Դուք կնախընտրեիք, որ իրադարձությունները զարգանան ավելի սրընթաց, սակայն ոչինչ չեք կարող անել` դրանք արագացնելու համար: Օրվա սկիզբը հարմար է ստեղծագործ բնույթի աշխատանքների համար. Ձեր գաղափարներն ընդունվում են շրջապատի կողմից, սակայն ամեն մարդ չէ, որ դրանք ըստ արժանվույն գնահատում է:

**Խեցգետին**. Այսօր անգամ ամենահամեստ արդյունքների դժվար կլինի հասնել առանց լուրջ ջանքեր թափելու: Ձեզ հաճախ են խանգարում մարդիկ, ովքեր նախկինում օգնում էին, և նրանց հակահարված տալը դժվար կլինի: Չեն բացառվում լուրջ վեճեր հին ընկերների հետ, ում ծանոթ են ոչ միայն ձեր ուժեղ, այլև` թույլ կողմերը: Անհաջող օր է գնումների համար. աշխատեք նվազագույնի հասցնել ծախսերը:
 
**Առյուծ**. Այսօր դուք շատ զգույշ եք, այդ իսկ պատճառով էլ կարողանում եք խուսափել ստորջրյա քարերից և դիմակայել բոլոր գայթակղություններին: Ցանկալի չէ գումար պարտք տալը, քանի որ հետո կարող եք խնդիրներ ունենալ վերադարձնելու հետ կապված: Ընդհանրապես` շատ ճիշտ կլինի, որ ավելորդ ծախսերից այսօր կտրականապես խուսափեք: Օրվա երկրորդ կեսը կանցնի հանդիպումների մեջ:

**Կույս**. Այսօր պետք է ձգտեք սովորականից ավելի զգույշ լինել, եթե պլանավորում եք որևէ երկարաժամկետ միջոցառում. կա վտանգ, որ ինքներդ ձեզ կկապեք անիրականանալի պարտավորությունների, կամ այնպիսի հարաբերությունների հետ, որոնք ձեզ ավելի շատ գլխացավանք կպատճառեն, քան` հաջողություն: Ընդհանուր առմամբ, օրը ավելի հարմար է այն բանի համար, որ կենտրոնանաք ընթացիկ պահի վրա և փորձեք ուղղել այն, ինչը ձեզ դուր չի գալիս:

**Կշեռք**. Հանգիստ ու չափավոր օր է, որը հիմնականում ձեզ բերկրանք է պարգևում տհաճությունների բացակայությամբ: Ձեր գլխում ժամանցի և հանգստի հետ կապված բավական հետաքրքիր գաղափարներ են ծնվում, սակայն դժվար կլինի համոզել մտերիմներին` համաձայնվել ձեր առաջարկությունների հետ:

**Կարիճ**. Այսօր ձեզ համար շատ օգտակար կլինեն ձեր բնատուր հմայքը և ամենատարբեր մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնելու ունակությունը: Օրը հատկապես հարմար է թիմային աշխատանքի համար և ինքնուրույն գործելու, կամ միայն ձեզ համար հետաքրքիր գործի վրա կենտրոնանալու հնարավորություն չի ստեղծում: Դուք անվերջ ուշադրության կենտրոնում կլինեք, սակայն դրանից չեք հոգնի:

**Աղեղնավոր**. Այսօր որևէ էական բան տեղի չի ունենա, եթե դուք ինքներդ չնախաձեռնեք փոփոխություններ: Գործել պետք է բավական զգուշությամբ` հիշեք, որ այսօր դուք կիսածանոթ մարդկանց մասին մտածում եք ավելի լավ, քան` դրան նրանք արժանի են: Խուսափեք հապճեպ որոշումներ կայացնելուց, հատկապես` եթե դրանում արտաքին միջամտություն կա:

**Այծեղջյուր**. Օրը կարող է օգտակար կամ հաճելի լինել. այս հատկանիշների համադրությունը գրեթե անհավանական է, այնպես որ` պետք է ընտրեք, թե ինչն է ձեզ համար առավել նախընտրելի: Կամ դուք զբաղվելու եք կարևոր գործերով և հասնելու եք հաջողության, կամ էլ` գերազանց ժամանակ կանցնկացնեք ընկերների հետ, բայց ոչ մի բանի չեք հասնի:

**Ջրհոս**. Այսօր պետք չէ դյուրահատավ լինել, քանի որ ձեզ նախազգացումը կարող է սխալվել: Դա հատկապես իրեն զգացնել կտա նոր ծանոթների հետ շփումներում, երբ վերջիններս ձեզ հաճոյախոսություններ կշռայլեն: Նախընտրեք սահմանափակվել ամենամտերիմ մարդկանց հետ շփվելուց, դրանով իսկ ինքներդ ձեզ ապահովագրելով: Չնայած ձեր կենսական ներուժը բարձր է, այնուամենայնիվ խուսափեք գերծանրաբեռնվելուց:

**Ձկներ**. Բավական բեղմնավոր ու լավ հեռանկարներ բացող օր է: Ձեր կենսական ներուժն ու տրամադրությունը միանգամայն համահունչ են իրավիճակին: Դուք ժամանակին և բավական արդյունավետ կարողանում եք հաջողությամբ իրականացնել բոլոր ընթացիկ գործերը: Շրջապատի անվերջ հնչող բարեմաղթանքներում ու հաճոյախոսություններում կեղծավորության երանգներ էլ կան, մնում է միայն, որ դուք կարողանաք կողմնորոշվել թե ով ով է:

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան