«Մանկական Եվրատեսիլ»-ում «Օ՜հ մաման» հաղթեց քաղաքականությանը

Մշակութային

Մինչ Ադրբեջանն ու Թուրքիան լուսավոր ու գունեղ շոուների փոխարեն իրականացնում են «Եղբայրական բռունցք» զորավարժությունները, Հայաստանում կայացավ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը՝ 16 երկրների մասնակցությամբ: Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում քիչ էր մնում ասեինք, որ ամեն ինչ անփորձանք «հորով-մորով» արվեց, բայց արդեն համացանցում է հայտնվել, թե ինչպես օպերատորներից մեկն՝ իր տեխնիկայով, շուռ եկավ բեմից հենց շոուի ժամանակ:

ԾԱԿԵՑԻՆ ՈՉ ՄԻԱՅՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԸ

Ինչ խոսք, հանուն արդարության պետք է ասենք, որ համակարգչային գրաֆիկական լուրջ աշխատանք էր արված, որպեսզի «Մանկական Եվրատեսիլին» պատշաճ ներկայացվի յուրաքանչյուր մասնակից: Սակայն, մրցույթը ցույց տվեց, որ հայաստանյան կազմակերպիչներն այդպես էլ որեւէ դաս չեն քաղել Հանրապետության հրապարակի հատուկ պահպանության շենքերի վրա անցքեր բացելու շուրջ բարձրացված աղմուկից: Այն, ինչ դեռ չէին ծակել իրականում, որոշել էին լրացնել գրաֆիկական համակարգչային լուծումներով: Այսպիսով՝ Կասկադից սկսած մինչեւ պատմամշակութային այլ հուշարձաններ յուրաքանչյուր մասնակցի համար պատրաստված հոլովակում ներկայացվում էր այնպես, որ փոքրիկները հոլով ծակում են, որը բացում է եվրատեսիլյան «հրաշքը»: Միայն թե հրաշքը հրեշավոր էր ու երեխաների համար ոչ ուսուցողական:

ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀՈԳՆԵՑՐԵԼ Է ԱՆԳԱՄ ԵՎՐՈՊԱՅԻՆ

«Մանկական Եվրատեսիլն» ուներ նաեւ դրական կողմեր: Ֆրանսիան ներկայացնող ԼԻՍՍԱՆԴՐՈՅԻ «Օ՜հ, մաման» հաղթեց քաղաքականությանը: Հիշեցնենք, որ Վլադիմիր Արզումանյանին էլ «Մամա» երգը 2010 թվականին բերեց «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթանակ: Այս տարի շատերն էին կանխատեսում, թե քաղաքականացված «Եվրատեսիլ»-ում հաղթելու է Ուկրաինան: Բայց, արի ու տես, որ Ուկրաինան ներկայացնող Զլատա Ձյունկայի ոչ պակաս քաղաքականացված «Անպարտելի» երգը չթակեց եվրոպացիների սրտերը: Եվ նրանք նախընտրեցին մրցույթը վերադարձնել Ֆրանսիային, որը հաղթել էր նաեւ 2020 թվականին: Մնում է միայն հուսալ, որ այստեղ որեւէ քաղաքական աստառ չկա եւ հաջորդ տարի, ասենք, Էյֆելյան աշտարակը ֆրանսիացիները ստիպված չեն լինի հանձնել թշնամիներին:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ էլ մրցույթից հետո Լիսսանդրոյին հիշեցրեց, որ 2021-ին Հայաստանի պատվիրակ Մալենան հաղթեց հենց Ֆրանսիայում կայացած մրցույթում. «Ստացվեց այնպես, որ մենք մրցույթը վերադարձնում ենք Ֆրանսիա»:

ԼԱՎ ԴԱՇՆԱԿԻՑԸ ՎԱՏ ՀԱՐԵՎԱՆԻՑ ԼԱՎ Է

Նշենք, որ Հայաստանը ներկայացնող ՆԱՐԵ ՂԱԶԱՐՅԱՆՆ իր «Պարի՛ր» երգով 5-ական միավոր ստացավ Նիդերլանդներից, Ալբանիայից եւ Վրաստանից, 2 միավոր՝ Լեհաստանից, 4 միավոր՝ Մալթայից, 7 միավոր՝ Պորտուգալիայից, 8-ական միավոր՝ Միացյալ Թագավորությունից, Սերբիայից եւ Ուկրաինայից, 10 միավոր՝ Իռլանդիայից: Իսկ ամենաբարձր 12 միավորը Հայաստանին բաշխեցին ՀԱՊԿ դաշնակից Ղազախստանը, ինչպես նաեւ Ֆրանսիան, Մակեդոնիան, Իսպանիան: Միակ երկիրը, որը զրո միավոր տվեց Հայաստանին, Իտալիան էր:

Ինչպես միշտ, Հայաստանն իր միավորներում կրկին սխալ հաշվարկ արեց, ամենաբարձր միավորը տալով հարեւան Վրաստանին, ումից դժվար է հիշել մի «Եվրատեսիլ», որ բարձր միավոր ենք ստացել: Ինչեւէ, արդյունքում միավորվեց նաեւ հեռուստադիտողների քվեարկությունը եւ Հայաստանը հայտնվեց երկրորդ հորիզոնականում՝ 180 միավորում, իսկ երրորդ տեղում տեղավորելով Վրաստանին: 

ՍԻՆԱՆՅԱՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՄՆԱՑ ԲԵԽԱԲԱՐ

Եվրատեսիլյան գեղեցիկ ավանդույթ կար ձեւավորված, տարիներ շարունակ ՀՀ սփյուռքի նախարարը նախ ընդունում էր հայաստանյան մասնակցին, ապա նաեւ կոչ անում Սփյուռքին մասնակցել մեր մասնակցի օգտին քվեարկությանը: Հիմա ոչ սփյուռքի նախարարությունը կա, ոչ էլ բարի ավանդույթը:  Այնպիսի տպավորություն է, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆՆ անգամ տեղյակ չէ, որ «Մանկական Եվրատեսիլ» է տեղի ունեցել՝ այն էլ Երեւանում: Թեպետ այս ամենի մեջ էլ մի դրական բան կա. չի բացառվում, որ Սինանյանի կոչից հետո Հայաստանը հայտնվեր ոչ թե երկրորդ, այլ վերջին 16-րդ տեղում: Բացի այդ, մանկական շոուն ու Սինանյանը հավանաբար անհամատեղելի են: Չէ որ նա նախընտրում է գեյ-շքերթների մասնակցել, ոչ թե մանկական շոուների, ուր մնաց թե կոչով հանդես գար:

2006-Ի ՌՈՒՍ ՀԱՂԹՈՂՆԵՐՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ԵՐԵՎԱՆ ՉԵԿԱՆ

Ի դեպ, հատկանշական էր այն, որ «Մանկական Եվրատեսիլ» հոբելյանական 20-րդ մրցույթին ելույթներով հանդես եկան գրեթե բոլոր տարիների ներկայացուցիչները: Միայն թե, այդպես էլ բեմում չհայտնվեցին «Մանկական Եվրատեսիլ» 2006-ին հաղթած ռուս երգչուհիներ ԱՆԱՍՏԱՍԻԱ եւ ՄԱՐԻԱ ՏՈԼՄԱՉՅՈՎԱՆԵՐԸ: Երգչուհիների տնօրեն ՍԵՐԳԵՅ ՄԱՍԼՈՎԸ հայտարարել էր, որ Երեւանում կայանալիք մրցույթին մասնակցելու հրավեր չեն ստացել։ Ավելին՝ շեշտել էր, որ պատրաստ են քննարկել, եթե նման առաջարկ կլինի: Մինչդեռ մամուլի ասուլիսի ժամանակ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը վստահեցնում էր, որ մրցույթում հաղթած բոլոր մասնակիցներին են հրավիրել:

Ռուսաստանը չուներ նաեւ այս տարի մրցույթին մասնակից, քանի որ Եվրոպական հեռարձակողների միության անդամ բոլոր ազգային ալիքները լքել են կազմակերպությունն այն բանից հետո, երբ Եվրոպական հեռարձակողների միությունը Մոսկվային արգելել է մասնակցել մեծահասակների երգի եվրատեսիլյան մրցույթին՝ պայմանավորված Ուկրաինայում իրականացվող հատուկ ռազմական գործողությամբ։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում