MMA-ում նոր հայ աստղեր հաստատ դեռ բացահայտվելու են. Գոռ Ազիզյան

Սպորտ

Տեղի ունեցավ երեւանյան այս տարվա սպորտային ամենաթեժ իրադարձությունը: Խառը մենամարտերի (MMA) սերիայի 61-րդ մրցաշարը կայացավ հենց մեր երկրում, որին մասնակցում էին մի շարք երկրներից ժամանած մարզիկներ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Gor MMA-յի գլխավոր մարզիչ ԳՈՌ ԱԶԻԶՅԱՆԻ հետ, ում ջանքերով այսպիսի մասշտաբների մրցաշարը հնարավոր դարձավ իրականացնել Երեւանում: Ի դեպ, Գոռ Ազիզյանը հանդիսանում է նաեւ այնպիսի մարզիկների մենեջեր, ինչպիսիք են՝ Ռաֆայել Աբրահամյանը, Գեղամ Վարդանյանը, Բոգդան Գուսկովը եւ այլք:

«ՀԱՋՈՂՎԵՑ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՏՈՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ»

- Ինչպե՞ս հաջողվեց MMA-յում այսպիսի կարեւոր եւ մասշտաբային մրցաշարի անցկացումը իրականացնել Երեւանում:

- Շատ վաղուց էինք պլանավորում Հայաստանում անկացնել մեծ մրցաշար, բայց սկզբից կորոնավիրուսի պատճառով չէինք կարողանում, հետո՝ պատերազմական իրավիճակի: Հիմա վերջապես հաջողվեց մեր հայրենակիցների համար սպորտային այսպիսի տոն կազմակերպել:

- Քանի՞ երկրից մասնակցեցին մարզիկներ եւ քանի մենամարտ տեղի ունեցավ:

- Շուրջ 11 մենամարտ տեղի ունեցավ: Ցավոք, մրցաշարի մասնակիցների աշխարհագրության հետ խնդիրներ ունեցանք, որովհետեւ ուկրաինական պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանի շատ շրջաններից բավականին մարզիկներ չկարողացան գալ: Ամեն դեպքում, մրցաշարին ունեցանք մասնակիցներ ՌԴ-ից, Իրանից, Եգիպտոսից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Ղազախստանից: Անգամ ունեինք մասնակից մարզիկ, ով Եվրոպայում է բնակվում:

- Մրցաշարի ո՞ր մարտը կառանձնացնեք մյուսներից:

- Իհարկե, երեկոյի գլխավոր մարտը Ռաֆայել Աբրահամյանի մասնակցությամբ էր: Նա կռվեց ազգությամբ թուրք Ղազախստանի քաղաքացի էլդար Կախորմանովի հետ եւ խեղդում հնարքով հաղթեց մրցակցին: Իմ աշակերտներից Բոգդան Գուսկովը մարտն ավարտեց նոկաուտի ենթարկելով մրցակցին: Նա ազգությամբ ռուս է, որը ներկայացնում է Ուզբեկստանը, որտեղ ունի երկրպագուների մեծ բանակ: Նա իր քաշային կարգում ռուս լավագույն 5 մարզիկների շարքում է: Մեր ակումբն էր ներկայացնում նաեւ Գեղամ Վարդանյան, որը նույնպես լավագույնս ներկայացավ:

ԿԲԱՑՎԻ «GOR MMA BY ՌԱՖԱՅԵԼ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ» ՍՊՐՈՏԴՊՐՈՑԸ

- Իսկ մրցաշարն անցկացնելու հետ կապված կազմակերպչական առումով ի՞նչ խնդիրների եք բախվել:

- Գիտեք, չէի ասի, թե հեշտ էր: Երեւի, դժվարություները հիմնականում պայմանավորված էին նրանով, որ առաջին անգամ էր այսպիսի մրցաշար անցկացվում: Հուսով եմ՝ երկրորդ, երրորդ անգամ այդպիսի դժվարություններ չեն լինի:

- Փաստորեն, նախատեսում եք, որ հետագայում ե՞ւս այսպիսի մասշտաբային մրցաշարեր տեղի ունենան Երեւանում:

- Պլանավորում ենք տարին չորս մրցաշար կազմակերպել Հայաստանում, ավելի ճիշտ՝ դեռ չորս:

- Կմանրամասնե՞ք, թե ինչ գործունեություն եք ծավալում MMA-յի աշխարհում:

- Հիմա զբաղվում եմ մարզչական եւ մենեջմենթի հարցերով: Ունենք շատ մեծ դպրոց Մոսկվայում, որն ունի արդեն երկու մասնաճյուղ՝ Gor MMA եւ American Top Team, որի ներկայացուցիչն եմ նաեւ: Պլանավորում ենք բացել մասնաճյուղ Հայաստանում եւս, որի ղեկավարը պետք է լինի Ռաֆայել Աբրահամյանը: Դպրոցը կգործի Gor MMA բրենդի ներքո՝ լինելով by Ռաֆայել Աբրահամյան: Բաից այդ պլանավորում ենք բացել մասնաճյուղ Դաղստանում: Այսօր ունենք 100-ից ավել պրոֆեսիոնալ մարզիկներ, որոնք մասնակցում են ամենատարբեր մրցաշարերի: 700-ի մոտ էլ սիրողական մակարդակի մարզիկներ ունենք: Մեր դպրոցներում գործում են մենամարտային բոլոր ձեւերը՝ բոքս, ըմբշամարտ, թայքվանդո, քիքբոքսինգ, թայսկի բոքս, կարատե, բայց հիմնականում հեդլայները MMA-ն է, որովհետեւ մենք դրանով ենք փող աշխատում:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԼԱՎ ՀԱՅ ՄԱՐԶԻԿԵՐ ՀԱՅՏՆՎԵԼԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ Է»

- Որքանով է MMA-ը Հայաստանում զարգացած: Վառ ներկայացուցիչներ ունե՞նք այս սպորտաձեւում:

- Կարող եմ ասել, որ Հայաստանում MMA-ը զարգացած չէ: Ունենք շատ լավ հայ մարզիկներ, բայց նրանք ծնվել են եւ կայացել ոչ Հայաստանում: Ինձ թվում է՝ Հայաստանում լավ հայ մարզիկեր հայտնվելը դեռ առջեւում է: Այնպես որ, MMA-ում նոր հայ աստղեր հաստատ բացահայտվելու են:

- Այս առումով փորձե՞լ եք համագործակցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ:

- Դեռ՝ ոչ, բայց ինձ թվում է՝ կհամագործակցենք: Տեղյակ չեմ, թե ինչքանով է Հայաստանում MMA սպորտը կցված նախարարությանը, բայց Ռուսաստանում այն պաշտոնապես համարվում է սպորտ, եւ պետությունը շատ աջակցում է մանավանդ այն ակումբներին ու մարզիկներին, ովքեր ունեն արդյունքներ:

- Աշխարհում շատ մեծ է երկրպագուների բանակը MMA-ի նկատմամբ, իսկ Հայաստանում ինչպիսի՞ն է պատկերը:

- Երկրպագուների մասով՝ այո, մեծ է, բայց մեր երկրպագուները դեռ չեն հասկանում MMA-ից, որովհետեւ երկար ժամանակ չի անցել, որպեսզի ինչպես ֆուտբոլային խաղացողներին, անգիր իմանան ով ով է: Շատերը գիտեն միայն, երեւի, Քոնոր ՄաքԳրեգորին կամ Խաբիբ Նուրմագոմեդովին՝ այն էլ էլի մինչեւ վերջ չգիտեն նրանց մասին: Բայց ինձ թվում է՝  տեսարանը 5-6 տարի հետո կփոխվի:

- Հայաստանում անցկացված մրցաշարից հետո՝ Դուք պատրաստվում էիք մեկնել Եկատերինբուրգ Ձեր աշակերտներից մեկի մենամենարտին ներկա գտնվելու: Ի՞նչ նորություններ կան:

- Իմ աշակերտը Շառաբուտդին Մահոմեդովը դեկտեմբերի 3-ին մասնակցեց մենամարտի՝ Մխայել Ռագոզինի դեմ եւ հաղթեց: Այն համարվում է Ռուսաստանում 84 կգ քաշային կարգում ամենահետաքրքիր եւ ամենաթանկ կռիվը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Նշենք, որ մրցաշարի լրատվության եւ հանրային կապերի համակարգողը Դավիթ Ղարիբյանն է։

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին