Էլիտայի համար ցավոտ փոփոխություններ են լինելու. Ռուբեն Վարդանյան

Ներքաղաքական

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը դեկտեմբերի 9-ին հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստատեսությանը՝ անդրադառնալով Արցախին վերաբերող մի շարք հրատապ թեմաների: Ստորև ներկայացվում են  պետնախարարի հարցազրույցից հատվածներ.

Պաշտոնավարման մեկ ամսում կատարված աշխատանքի մասին

«Կատարվել է կարևոր, բայց միգուցե ոչ այնքան տեսանելի աշխատանք: Դա  ինձ թույլ  է տալիս վստահ ասել, որ մենք գիտենք, թե ինչ վիճակում է գտնվում Արցախի տնտեսությունը, ինչ իրավիճակում է գտնվում Արցախի հասարակությունը, որոնք են ամենասուր խնդիրները, որոնք են այն խորքային և դժվար հարցերը, որոնք ոչ հեշտ որոշումներ են պահանջում կառավարությունից և հասարակությունից: Ես արդեն պատրաստ եմ այդ հարցերի շուրջ ստեղծել աշխատանքային խմբեր, որոնք ոչ թե միայն կքննարկեն, այլ կիրականացնեն տարբեր ուղղություններով փոփոխություններ: Մի քանի ուղղություններով արդեն սկսել ենք փոփոխությունները, որոնք չեն երևում: Բայց հավատացեք՝ հասարակության մի շերտ, որը տարատեսակ հարաբերություններ է ունենում կառավարության հետ, արդեն զգացել է այդ փոփոխությունները: Գուցե հասարակ մարդը փոփոխություն չի զգացել, բայց կառավարության հետ հարաբերություն ունեցող մարդիկ արդեն զգացել են տարբերությունը, որովհետև մենք մտցրել ենք շատ հստակ մշակույթ, կտրուկ պայմաններ՝ շեշտելով, որ մեր հարաբերությունները լինելու են թափանցիկ, համակարգային, և շատ պահանջկոտ  ենք լինելու այն մարդկանց նկատմամբ, որոնք իրենց պարտավորությունները պետության հանդեպ չեն կատարում»:

Արցախը պահելու, ուժեղացնելու մասին

«Այն, ինչ սկսվել է 1988 թվականից, որ Արցախը պետք է լինի հայկական, Արցախը պետք է լինի զարգացած և երջանիկ երկիր, նույնն է մնացել: Հարցն այլ է. նվազել է հավատն առ այն, որ դա իրականություն է դառնալու: Եվ մարդկանց մոտ ավելի մեծ խնդիր է այն, որ իրենք չեն հավատում ապագային, չեն հավատում առաջնորդներին, ղեկավարներին, և այս տեսանկյունից կասկածի տակ է դրվում, որ մենք կարող ենք հասնել այդ նպատակին: Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել այդ նպատակին, դա մեզանից մեծ ջանք և աշխատանք է պահանջում:

Դուք հարցնում եք, թե ինչպես ենք հասնելու այդ նպատակին, և դա ճիշտ հարց է: Նախ, մենք պետք է վերանայենք կառավարման ընդհանուր մոտեցումը, մենք պետք է վերականգնենք հասարակության հավատը ղեկավարության նկատմամբ, որովհետև ճգնաժամի ժամանակ եթե դու չես հավատում քո առաջնորդներին, եթե դու չես հավատում քո ղեկավարությանը, դու ոչինչ չես կարող անել:

Երկրորդ, մենք անպայման պետք է ամեն ինչ անենք, որ մարդիկ հասկանան, որ ստեղծված իրավիճակում մեր հաղթանակի միակ ճանապարհը միավորման մեջ է:

Երրորդ, մենք պետք  է ընդունենք, որ փոփոխություններն անխուսափելի են, և այդ փոփոխությունները  կարող են շատ ցավոտ արձագանք առաջացնել, առաջին հերթին, էլիտայի շրջանում, որոնք շատ հաճախ ավելի շատ հնարավորություններ են ունեցել, քան հասարակ մարդիկ»:

Կառավարության ձևավորման  մասին

«Մենք նախևառաջ ուզում ենք հստակ սահմանել նպատակները, որոնք մի քանիսն են: Դրանք արդեն ներկայացրել ենք և նախագահին, և կառավարությանը: Նպատակները սահմանելով՝ մենք հաստատելու ենք այն մոտեցումները, թե ինչպես ենք տեսնում թիմի ձևավորումը, ինչ մոդելով են նրանք աշխատելու: Կարևոր է,  որ նրանք համաձայնեն այդ նպատակներին և ամեն ինչ անեն  դրանց իրականացման համար:

Այդ թիմի մեջ կարող են լինել և նախկին նախարարներ, և ժամանակավոր պաշտոնակատարներ,  և նոր մարդիկ: Մենք սահմանում ենք նպատակը և այն քայլերը, որոնք պետք է մեզ բերեն հաջողության: Եվ մենք վստահ ենք, որ ընտրված թիմը, որը կազմվելու է և արցախցիներից, և ոչ արցախցիներից, ևս մեծ փոփոխություն է լինելու, որովհետև մենք ուզում ենք անպայման ընդգրկել մարդկանց, որոնք աշխատել են և Հայաստանում, և Հայաստանից դուրս: Եվ դա մեծ հնարավորություն է տալիս Արցախին այլ կերպ օգտագործելու համահայկական մեր ներուժը»:

Անվտանգության  և ադրբեջանական  կողմի սադրանքների մասին

Ադրբեջանը՝ որպես պետություն, ամեն ինչ անում է, որ մարդիկ այստեղ՝ Արցախում  չունենան հավատ դեպի ապագան, որ մարդիկ չհավատան, որ իրենք կարող են հաջողության հասնել  և դուրս գան այստեղից։ Այս իմաստով և Բերձորի, և  մինչ այդ տեղի ունեցած մյուս  դեպքերը ցույց են տալիս, որ դա իմ նշանակման հետ չի կապված: Այդ դեպքերը նաև իմ այստեղ գալու պատճառ դարձան, որովհետև  ես համարել եմ, որ այդ սադրանքը և այդ մոտեցումը հնարավոր կլինի կոտրել, եթե այստեղ մարդիկ համախմբվեն՝ և Արցախից,  և նաև դրսից։

Հիմա  ադրբեջանական սադրանքներն ավելի հաճախակի են դարձել,  դա  սպասելի էր: Եթե դուք հիշում եք կառավարության առաջին նիստում հարցերից մեկն էր այն, թե  ինչպես ենք մենք պատրաստվում ձմռանը։ ...Մենք պետք է  պատրաստ լինենք, որ ամբողջ ձմռան ընթացքում  դիմակայելու ենք տարբեր դժվարությունների։  Ես եկել եմ այստեղ, որ իմ օրինակով և իմ ընկերների օրինակով, որոնք կանգնած են իմ կողքին, ասենք, որ մենք այստեղից դուրս չենք գալու։ Միակ ճանապարհը, որ տեսնում ենք Ադրբեջանի հետ ինչ-որ ձևով հարաբերություն ունենալու, այն է, որ իրենք պետք է ընդունեն, որ Արցախն անկախ երկիր է լինելու, և մենք պետք է գտնենք բանաձևը, որքան էլ որ դժվար լինի, ապրելու կողք կողքի, բայց՝ առանձին։

Արցախում տեղի ունեցած հանրահավաքը իրենց համար զարմանալի էր այն առումով, որ 35-40 հազար մարդ կարող է դուրս գալ հրապարակ։ Իրենք փորձում էին բացատրություն գտնել, թե ինչպես է դա եղել։ Իմ նշանակումն իրենց համար անսպասելի էր։ Հետաքրքրությունը դեպի Արցախ, որ ստեղծվեց  և ռուսական, և համաշխարհային մամուլում, և փոփոխությունները, որոնք սկսեցին կատարվել, իրենց համար անսպասելի էր, և իրենք ինչ-որ ձևով պետք է արձագանքեին դրան։ Դա նորմալ է, և մենք պետք է հասկանանք, որ չպետք է ելնենք իրենց կարծիքից, այլ անենք այն, ինչ ճիշտ ենք համարում Արցախի համար։ Իսկ ճանապարհ փակելը կամ գյուղացիներին թույլ չտալն աշխատանքներն անել իրենց հողամասերում, կամ այլ բաներ, ցավոք , մեզ հետ նման բաներ ամեն օր կարող են պատահել: Այն հասկացողությունը, որ մենք կարող ենք հանգիստ աշխատել, սովորել, ապրել, չկա: Մենք պետք է պատրաստ լինենք ամենօրյա պայքարի։

Մենք ունենք ռազմական դրություն, որը ենթադրում է, որ ամեն ինչ չի կարող հրապարակային արվել։ Ռազմական իրավիճակը մեզնից պահանջում է ավելի զգույշ լինել ինֆորմացիայի հետ կապված հարցերում։ Հավատացեք, որ մենք անում ենք ամեն ինչ, որ Արցախի շահերը պաշտպանենք»։

Ձախողման մասին

«Այս որոշումը կայացրել եմ, լինելով հաջողված մարդ, որ հնարավորություն ուներ ապրելու աշխարհի ցանկացած երկրում, բայց ես ինձ համար հասկացել եմ մի բան, որ եթե ես ուզում եմ ինձ հարգեն, եթե իսկապես ուզում եմ, որ իմ երեխաները հայ մնան, ես պետք է ամեն ինչ անեմ, որ Արցախը մնա անկախ և հայկական: Ես այստեղից դուրս չեմ գալու, մինչև մենք Արցախը չդարձնենք այն տեղը, որտեղ մարդիկ կկարողանան ապրել հանգիստ և անվտանգ»։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին