1.5 միլիոն զոհերի հիշատակը «խուրդվում» է թուրք-ադրբեջանական սիրախաղի արանքում. Արմեն Աշոտյանի լայվը

Թավշյա տեռոր

— ԱԳՆ-ն մոռացել էր Հայոց ցեղասպանության մասին եւ հետին թվով մի զավեշտալի տեքստ է հրապարակել։
—  Դեկտեմբերի 9-ը ցեղասպանությունների կանխարգելման եւ դատապարտման օրն է, զոհերի հիշատակի օրը:
—  Ինչու դեկտեմբերի 9-ը, որովհետև 1948 թ. այս օրը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի լիագումար նիստը հաստատեց «Ցեղասպանության կանխարգելման և նրա համար պատժի կոնվենցիան»։ 1950-ի հոկտեմբերին 20 երկրների ստորագրությամբ այն վավերացվեց և 1951-ի հունվարի 12-ին ուժի մեջ մտավ։
—  Հայաստանի նախկին իշխանությունների ջանքերով և նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին Միավորված ազգերի կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի նախաձեռնած Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիայի ընդունման օրը, սահմանվեց ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի օր:
— Երեկ ամբողջ օրը սպասել եմ թրքաբարո այս սրիկաների արձագանքին:
— ԱՀ ԱԺ-ն հանդես եկավ հայտարարությամբ՝ ուշադրություն հրավիրելով Ադրբեջանի հայատյաց, ցեղասպան քաղաքականության վրա:
— «Պատիվ ունեմ» դաշինքը միակն էր քաղաքական միավորներից, որ նույնպես հանդես եկավ հայտարարությամբ:
— ՀՀ ԱԳՆ կոչվող դուքյանից, սակայն, որևէ հայտարարություն չեղավ, և միայն այսօր առավոտյան, հետին թվով տեղադրվել է հայտարարություն:
— Երեկ տեսնելով իմ հարցազրույցը, որում նշում եմ, որ սպասելու եմ ԱԳՆ տեքստին, այսօր արդեն կայքում այն տեղադրվել է:
— Հարգելի՛ լրագրողներ, ստուգեք ձեր մեյլերը, արդյո՞ք երեկ ստացել եք պրես-ռելիզ:
— Ֆեյսբուքում ևս հայտարարությունը տեղադրված չէ, մի պարզ պատճառով, որ հետին թվով տեղադրելու դեպքում «կբռնվեին»:
— ՀՀ-ն ներկայացնող մարդիկ մոռացել են, ուրացել են այն օրը, որը Հայաստանն ինքն է դարձրել հիշատակի օր:
— 1.5 միլիոն զոհերի հիշատակը «խուրդվում» է թուրք-ադրբեջանական սիրախաղի արանքում:
— Կեղծ, աննամուս, անբարո մի տեքստ է հրապարակվել հետին թվով, որում
1. Հայոց Ցեղասպանության եզրույթը մի անգամ է օգտագործված ՝ պատմական ակնարկի շրջանակներում,
2. չկա՛, թե ով է իրականացրել ցեղասպանությունը. Մարսից են իջել, մեզ կոտորել ՝ գնացել,
3. չկա՛ միջազգային հանրությանն ուղղված Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտության մասին ուղերձ:
— ԱԳՆ-ում աշխատող «հին» տղերք, ոնց եք դրանց հետ աշխատում, ու՞ր է ձեր խիղճը:
 

ԱԳՆ–ի կեղծիքի ապացույցը` ԱՅՍՏԵՂ

Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը Ի՞նչ կոռուպցիայի դեմ պայքար, կոռուպցիան հենց իրենք են. Բաբուխանյան (ԱՆՈՆՍ)