Ինչ կանի ՀՀ-ն, եթե փակվի Լաչինի միջանցքը․ Անկեղծանում է ՔՊ-ական պատգամավորը

Հանդիպում

Ադրբեջանի կողմից այս փուլում լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսման հավանականությունը, ըստ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը քիչ հավանական է համարում․

-Սադրանքներ ՀՀ տարբեր հատվածներում չի բացառվում, բայց լայնամաշտաբ ռազմական գործողությունները քիչ հավանական են։ Հիմա ռիսկ չեն անի, դրանք վախկոտ են, էս ձմռան սեզոնին չեն գնա նման քայլի, բայց սադրանքներ տարբեր տրամաչափի ու ձեւի հա, կանեն՝ ով ասում, որ չէ։

-Իրանի սահմանին  թուրք-ադրբեջանական զորավարժությունները ե՞ւս Ձեզ համար մտահոգիչ չեն։

-Զորավարժությունները յուրօրինակ պատասխան են այդ երկրին, որն ավելի վաղ զորավարժություններ էր անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։ Ամեն ինչ էլ կարող է լինել։ Չմոռանանք, որ 2020 թվականի հունիս-հուլիս ամիսներին, երբ Տավուշում՝ Նոյեմբերյանի հատվածում, գործողություններ կատարվեցին, նույն ժամանակ Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ էին ընթանում։ Այդ ժամանակ էլ մենք մտավախություններ ունեինք, և ես իմ հարցազրույցներում ասում էի, որ սա Ղարաբաղի վրա հարձակման նախանշան է։ Հիմա՝ այսօր էլ, Իրանի սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական զորավարժություններից մենք պետք է բոլոր դեպքերում շատ զգույշ լինենք, չնայած, հիմնական սլաքն ուղղված է Իրանին։ Ադրբեջանն իրականում Իրանին է ուզում ատամ ցույց տալ։

Մի մոռացեք, որ ոչ վաղ անցյալում Իրանի կողմից իրականացված զորավարժությունների ժամանակ ադրբեջանցիներն ինչ-որ չափով լռեցին, սակայն հետո սկսեցին սադրանքներ հրահրել Հայաստանի և Իրանի հետ սահմաններին՝ հատկապես Իրանին ցույց տալու, որ Ադրբեջանը կարող է համարժեք պատասխան տալ։ Ես Ձեզ ավելին ասեմ, հիմա ավելի շատ վտանգված են Հայաստանի, քան Արցախի սահմանները, այսինքն՝ մենք պետք է թե՛ Արցախում, թե՛ Զանգեզուրում, թե՛ Հայաստանի մնացած սահմաններին շատ զգույշ լինենք՝ պատրաստ լինելով ամեն ինչի։ Մենք ունենք թշնամի հարևան պետություն, որն ուզում է մեր տարածքները վերցնել, գրավել, դրա համար մենք չպետք է թուլանանք, պետք է զգոնությունը պահենք։

-Պարոն Մելքոնյան, Լաչինի միջանցքում ադրբեջանական սադրանքների նպատակը ո՞րն է, ու, ըստ ձեզ, ադրբեջանական կողմը կկարողանա՞ հասնել նրան, որ միջանցքի վրա ինչ-որ եղանակով հսկողություն ունենա:

-Դե դա նորություն չի, իրանք շուտվանից ասում են, որ Ղարաբաղի հարցը լուծվածա, ադրբեջանցիներն արդեն մտածում են, որ Ղարաբաղն իրենցն է։ Հիմա էլ որոշել տենց բաներով հայաթափեն, հակառակա պարագայում սպանդ կազմակերպեն։

-Եթե միջանցքը փակեն, հայ սահմանապահները կմիջամտե՞ն։

-Չէ, ոնց կարող ենք խոչընդոտել, էդ ռուսները գործնա արդեն, մենք էդ դաշտում միջամտելու իրավունք չունենք, հենց միջամտեն, կգան մեզ կհասնեն։ Մենք ռազմական օգնություն չենք կարող միջամտել, Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը խաղաղապահներն են, թող իրանք էլ պաշտպանեն էդ ժողովրդին։ 

-Հայաստանը, փաստորեն զուտ դիտորդի կարգավիճակում է։

-Չէ, մենք էլ միջազգային ատյաններում ենք Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ու խաղաղ ապրելու իրավունքի մասին բարձրաձայնում, էդա էսօր, ցավոք էս օրին ենք հասել։ Հիմա Հայաստանի անվտանգությունը ավելի վտանգված է, քան Ղարաբաղի։

-Պարոն Մելքոնյան, այսքանից հետո, Դուք դեռ հավատո՞ւմ եք, որ խաղաղության դարաշրջան ենք թեւակոխելու։

-Սահմանագծման, սահմանազատման, խաղաղության պայմանագիր է կնքվելու, որ արդեն մեր ձեռքին չի, խոշոր տերությունների ձեռքին է։ Մենք պետք է այդ ձեռքը բռնենք։ Մենք ուզում ենք 1991 թվականի սահմաններով մեր երկիրն ունենանք։ Խնդիրը դրված է, որ մինչև տարեվերջ, խաղաղության պայմանագիր կնքենք։ Խոշոր տերություններն են մեզ ասել, որ մինչև տարվա վերջ պիտի էդ պայմանագիրը կնքենք. կլինի, թե չի լինի, չգիտենք։ Ալիևի հոխորտալուց երևում է, որ մինչև տարեվերջ դժվար կարողանանք խաղաղության պայմանագիր կնքենք։

Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=243446&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ